ՀՀ-ն դուրս կգա, եթե…Հովիկ Աղազարյանը փակագծեր է բացում
ՆերքաղաքականՀԱՊԿ-ը լինելով միասնական պաշտպանական համակարգ չգիտի, թե ինչպես պետք է հստակորեն սահմանվի Հայաստանի տարածքները։ Նման պարագայում պետք չէ, որ մենք գնանք և մասնակցենք ՀԱՊԿ-ի գագաթաժողովներին և հանդես գանք լուռ արձանագրողի դերում,-«Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով ժամ առ ժամ վատթարացող հայ-ռուսական հարաբերություններին, ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, ընդգծելով.
-ՀԱՊԿ-ի մեր գործընկերները պետք է վերանայեն իրենց մոտեցումները։
-Ինչ եք կարծում Հայաստանը պե՞տք է դուրս գա ՀԱՊԿ-ից և ԱՊՀ-ից։
-Չեմ բացառում, որ կարող է նման իրավիճակ ձևավորվել Հայաստանում։ Եթե ՀԱՊԿ-ի մեր գործընկերները կասկածի տակ դնեն Ջերմուկ քաղաքի պատկանելիության հարցը, ապա Հայաստանը անելիք չի ունենա ՀԱՊԿ-ում։ Ստեղծված իրավիճակում նրանք կասկածի տակ են դնում Ջերմուկ քաղաքի տարածքից մի քանի կիլոմետր այն կողմ ընկած տարածության պատկանելիության հարցը։ Ժամանակը և հարաբերությունների զարգացումները պետք է ճիշտ ճանապարհով գնան, սակայն եթե այդպես չընթանան ապա տեղի կունենա դիրքորոշումների հստակեցում։
