Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել Ռուսական ռազմական փորձագետներ. Լենինգրադի մարզի վրա հարձակումը վերահսկվել է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի կողմից Լուսանկարներում Խարկովի ավիացիոն ինստիտուտն է՝ «Գերանիում» հրթիռային անօդաչուների հարվածներից հետո Իրանի հարցով Թուրքիայի վրա ԱՄՆ-ի ճնշումն այս անգամ չաշխատեց

Լքված հայեր. Ալլա Հակոբյան

Մշակութային

Կատարում՝ Ալլա Հակոբյան

Խոսքերի հեղինակ՝ Ալլա Հակոբյան

Երաժշտության հեղինակ՝ Ալլա Հակոբյան

ԼՔՎԱԾ ՀԱՅԵՐ

Լքված հայեր,

Տանջված հայեր,

Ողբող հայեր,

Միացե՛ք...

Մի նոր ապտակ

Ձեզ հասցրեցին՝

Սպանելուց հետո

Խայտառակեցին…

Իմ հայ Ժողովուրդ,

Ինչո՞ւ ես լռում,

Դարերով անընդհատ

Ինչո՞ւ ես ողբում,

Ինչո՞ւ չես կարող

Ձեռքդ սուր վերցնել

Եւ նրանց նման

Երեխա մորթել...

 

Բարբարոսի կողք

Դարերով ապրած,

Սուրբ խաչը նրա

Սրի դեմ պահած,

Միշտ ոտնահարված,

Միշտ սպանված ջարդված,

Բայց խոսքն ու լեզուն

Սրտում պահպանած...

Հազարամյակներ

Մշակույթը մեր

Մարդկության համար

Փարոս է եղել,

Բայց, ավաղ, հիմա

Ճիգ են գործադրում

Նոր-նոր պիտակներ

Ողջ ազգիս կպցնում...

 

Մի՞թե կհաղթի

Չար ոգին, Աստված,

Քեզ եմ ես դիմում`

Հույսերով խաբված...

Չէ՛, չեմ հավատում...

Բարին կհաղթի...

Իմ ժողովրդին

Լույս կպարգեւի:

Լքված հայեր,

Տանջված հայեր,

Ողբող հայեր,

Միացե՛ք…

 

Ոտքի կանգնեցեք՝

Մեր ազգի հարցը

Արդարի լուծենք:

 

Մորթված հայեր,

Այրված հայեր,

Խաչված հայեր,   

ՄԻԱՑԵ՛Ք…

ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ