Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի 22 մասնակից Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրան Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.am Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյան Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ) Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ) Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. Քաղաքագետ

Ինչ է ստացվում, երբ գումարվում են «Պուտինի պլանը» եւ «Չինական պլանը»

Միջազգային

Գ­նա­լով ա­վե­լի հաս­տա­տուն տեսք է ստա­նում այն, որ ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մը մո­տե­նում է եզ­րագ­ծին: Ու գլխա­վոր հարցն ար­դեն այն չէ, թե ում օգ­տին, այլ, թե երբ եւ ինչ վերջ­նա­կան պայ­ման­նե­րով:

ԵՐԲ ԵՎ ԻՆՉ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ

Չ­նա­յած, ա­մե­րիկ­յան մի շարք աղբ­յուր­ներ նաեւ ժամ­կետ­նե­րի եւ վերջ­նա­կան պայ­ման­նե­րի մա­սին են խո­սում: Օ­րի­նակ, Ame­ri­can Con­ser­va­ti­ve-ը վստահ է, որ Ա­րեւ­մուտ­քի ա­ջակ­ցութ­յունն ա­վարտ­վել է, ու դա կա­րող է նաեւ այս տա­րի կամ գա­լիք տար­վա սկզբնե­րին լի­նել. «ԱՄՆ-ի եւ եվ­րո­պա­ցի պաշ­տոն­յա­նե­րը բարձ­րաց­նում են Ուկ­րաի­նա­յի հետ խա­ղաղ բա­նակ­ցութ­յուն­նե­րի թե­ման՝ նե­րառ­յալ ուր­վագ­ծե­րը, թե ին­չից պետք է հրա­ժար­վի Կիե­ւը` Ռու­սաս­տա­նի հետ հա­մա­ձայ­նութ­յան գա­լու հա­մար… Ռազ­մա­կան հա­կա­մար­տութ­յան կար­գա­վոր­ման պայ­ման­նե­րը Կիե­ւին կթե­լադ­րեն ե՛ւ Վա­շինգ­տո­նը, ե՛ւ Մոսկ­վան: Վեր­ջը տխուր կլի­նի: Ռու­սաս­տա­նը կամ­րապն­դի իր իշ­խա­նութ­յու­նը Դոն­բա­սում եւ Ղ­րի­մում, ձեռք կբե­րի նոր տա­րածք­ներ ա­րեւ­մուտ­քում՝ մո­տե­նա­լով Կիե­ւին. Ուկ­րաի­նա­յի տա­րած­քի եւս 20%-ը։ Ուկ­րաի­նան ստիպ­ված կլի­նի հե­տաձ­գել ՆԱՏՕ-ին ան­դա­մակ­ցե­լու նպա­տա­կը»:

­Կամ` ա­մե­րիկ­յան հե­ղի­նա­կա­վոր փոր­ձա­գետ, հե­տա­խու­զութ­յան նախ­կին աշ­խա­տա­կից Ս­քոթ Ռի­տե­րը կար­ծում է, որ Ուկ­րաի­նա­յի նա­խա­գահ Զե­լենս­կին մեկ տա­րի եւս հաս­տատ չի դի­մա­նա. «Գ­րազ եմ գա­լիս, որ մինչ այդ (մինչ ԱՄՆ նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րը- Հեղ.) Զե­լենս­կին այ­լեւս չի լի­նի Ուկ­րաի­նա­յի նա­խա­գա­հը: Գ­րազ եմ գա­լիս, որ այդ պա­հին ռազ­մա­կան հա­կա­մար­տութ­յուն այ­լեւս չի լի­նի։ Ես հար­յուր տո­կո­սով վստահ եմ, որ այս թե­ման այդ պա­հին ոչ ոք չի քննար­կե­լու։ Ուկ­րաի­նա­յի եւ Ռու­սաս­տա­նի միջեւ հա­կա­մար­տութ­յան մա­սին ոչ ոք չի խո­սի: Բո­լո­րը կխո­սեն Ուկ­րաի­նա­յի նկատ­մամբ Ռու­սաս­տա­նի հաղ­թա­նա­կի մա­սին»:

­Բեր­վածն ըն­դա­մե­նը օ­րի­նակ­ներ են, նման տրա­մադ­րութ­յուն­ներ փո­խան­ցում են ա­րեւմտ­յան գործ­նա­կա­նում բո­լոր ա­ռա­ջա­տար լրատ­վա­մի­ջոց­նե­րը, ա­սենք նաեւ քա­ղա­քա­կան գոր­ծիչ­ներն են սկսել այս մա­սին բաց տեքս­տով խո­սել: Ընդ ո­րում, նույն­քան բաց տեքս­տով խո­սում են նաեւ նման տրա­մադ­րութ­յու­ններ ա­ռաջ բե­րող հիմ­նա­կան պատ­ճառ­նե­րի մա­սին, այդ թվում, որ ուկ­րաի­նա­կան պա­տե­րազմն ար­դեն Ա­րեւ­մուտ­քում ոչ մե­կին եւ, ա­ռա­ջին հեր­թին` ա­մե­րիկ­յան ընտ­րող­նե­րին չի հե­տաքրք­րում: Բեր­ված աղբ­յուր­նե­րից` Ame­ri­can Con­ser­va­ti­ve-ը դա նկա­րագ­րում է այս­պես. «Ա­մե­րի­կա­ցի­նե­րը՝ ե՛ւ մար­դիկ, ե՛ւ իշ­խա­նութ­յուն­նե­րը, կար­ծես թե կա­րո­ղա­նում են կենտ­րո­նա­նալ միայն մեկ պայ­ծառ, փայ­լուն ա­ռար­կա­յի վրա։ Կան ա­մե­նօր­յա մար­տե­րի տե­սան­յու­թեր, եւ դրանց կա­րե­լի է հե­տե­ւել քար­տե­զի վրա, ինչ­պես ֆուտ­բո­լա­յին հան­դիպ­մա­նը: Այն չպետք է ձանձ­րա­լի լի­նի: Եվ այս­պես, ԱՄՆ-ի ան­կա­յուն ու­շադ­րութ­յու­նը ուղղ­վեց դե­պի Մեր­ձա­վոր Ար­եւել­քը…»: Մ­յուս կող­մից էլ պարզ­վեց, որ Ռու­սաս­տանն այն­քան թույլ չէ, ինչ­պես Վա­շինգ­տո­նում էին պատ­կե­րաց­նում, եւ հի­մա ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մը վե­րած­վել է «փող խլող ջրապ­տույ­տի», նաեւ այն մեծ ռիս­կով, որ «ներդ­րում­նե­րը մեծ հա­վա­նա­կա­նութ­յամբ հետ չեն գա»: Ըստ այդմ էլ, Ուկ­րաի­նա­յին վի­ճակ­ված է Ի­րա­քի, Աֆ­ղանս­տա­նի, վեր­ջա­պես` Վիետ­նա­մի ճա­կա­տա­գի­րը, եւ. «Ցա­վա­լի է, որ այդ­քան շա­տե­րը պետք է մեռ­նեին, որ­պես­զի մյուս­նե­րը տես­նեին, որ դա տե­ղի կու­նե­նա 2023 թվա­կա­նին»:

ՈՒՄ ԷՐ ՁԵՌՆՏՈՒ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ

­Բայց արդ­յոք միայն խնդի­րը ա­մե­րիկ­յան ընտ­րող­նե­րի տրա­մա­դրութ­յուն­նե­րի մե՞ջ է: Մարդ­կանց հե­տաքրքր­վա­ծութ­յու­նը միշտ էլ կա­րե­լի է ու­զա­ծի չափ շի­կաց­նել, դրա հա­մար կա քա­րոզ­չա­մե­քե­նա եւ լավ հղկված քա­րոզ­չա­կան մե­խա­նիզմ­ներ: Մինչ­դեռ փաստն այն է, որ այդ կա­ռա­վար­վող քա­րոզ­չա­մե­քե­նան տե­ւա­կան ժա­մա­նակ այն­պի­սի մտքեր է ներշն­չում ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի մա­սին, որ ա­մե­րիկ­յան ընտ­րող­նե­րի մոտ էլ հե­տաքրքր­վա­ծութ­յան նման ան­կում կա: Այ­սինքն, կա մեկ այլ գոր­ծոն եւս, ո­րը ստի­պում է այդ քա­րոզ­չա­մե­քե­նան կա­ռա­վա­րող­նե­րին` գնալ այլ ուղ­ղութ­յամբ` հիմ­նա­կան ու­շադ­րութ­յու­նը տա­նել իս­րա­յել­յան պա­տե­րազ­մի ուղ­ղութ­յամբ:

­Սա­կայն այս­տեղ մեկ այլ հարց կա. ա­մե­րիկ­յան քա­րոզ­չա­մե­քե­նան Ուկ­րաի­նա­յի պար­տութ­յան թե­ման շատ ա­վե­լի վաղ բե­րեց օ­րա­կարգ, քան իս­րա­յել­յան պա­տե­րազ­մի մեկ­նարկն էր: Այ­սինքն, սպա­սո՞ւմ էին դրան, ըստ այդմ` այդ պա­տե­րազմն ու­նի՞ ա­մե­րիկ­յան ծա­գում­նա­բա­նութ­յուն: Մի­գու­ցե նման մի բա­նի սպա­սում էին, բայց նման չէ, որ այն կազ­մա­կերպ­ված էր Վա­շինգ­տո­նից: Թե­կու­զեւ հաշ­վի առ­նե­լով, որ իս­րա­յել­յան այս պա­տե­րազ­մը Բայ­դե­նի հա­մար լուրջ բեռ է դար­ձել, հա­մառ փոր­ձեր ձեռ­նար­կեց այն կանգ­նեց­նե­լու հա­մար, բայց արդ­յունք չու­նե­ցավ: Ու հի­մա «կախ­ված» վի­ճա­կում է. Իս­րա­յե­լին չօգ­նել չի կա­րող, իսկ օգ­նելն ու պա­տե­րազ­մը կանգ­նեց­նել չկա­րո­ղա­նա­լը հեր­թա­կան ծանր հար­վածն է դար­ձել Բայ­դե­նի վար­կա­նի­շի հա­մար:

­Թեեւ այս պա­տե­րազ­մը Ռու­սաս­տա­նի օգ­տին է, սա­կայն քիչ հա­վա­նա­կան է, թե վեր­ջինս է այն սար­քել. Մոսկ­վան պա­ղես­տի­նցի­նե­րի մոտ հա­զիվ թե այդ պո­տենց­իալն ու­նե­նար, որ նրանց մղեր հոկ­տեմ­բե­րի սկզբնե­րին տե­ղի ու­նե­ցած նախ­նա­կան հար­ձակ­մա­նը: Ն­ման է, որ Ի­րա­նի եւ ա­րա­բա­կան երկր­նե­րի հա­մար եւս հոկ­տեմ­բերի 7-ի հար­ձա­կումն ա­նակն­կալ էր, ու նրանք ըն­թաց­քից ներ­քաշ­վե­ցին այս գոր­ծըն­թա­ցի մեջ: Իս­րա­յե­լը եւ նրա թի­կուն­քին կանգ­նած բրի­տա­նա­կան հա­տուկ ծա­ռա­յութ­յուն­նե­րը եւս պա­տե­րազ­մի հա­վա­նա­կան կազ­մա­կեր­պիչ­ներ կա­րող են լի­նել: Սա­կայն այս ա­մե­նը այն­պի­սի բարդ վի­ճա­կի է դրել Նե­թան­յա­հո­ւին, Իս­րա­յե­լի ռազ­մա­կան հե­ղի­նա­կութ­յա­նը այն­պի­սի հար­ված հասց­վեց, որ այս տար­բե­րակն էլ, հնա­րա­վոր լի­նե­լով, հա­վա­նա­կա­նութ­յան շատ մեծ բա­ժին չու­նի:

Իսկ ա­հա Թուր­քիան հոկ­տեմ­բե­րի 7-ի հար­ձա­կու­մը կազ­մա­կեր­պե­լու բո­լոր հնա­րա­վո­րութ­յուն­ներն ու­ներ: Մեծ ազ­դե­ցութ­յուն ՀԱՄԱՍ-ի վրա, ո­րը, խո­շոր հաշ­վով, Էր­դո­ղա­նի կող­մից վե­րահսկ­վող «Մու­սուլ­ման եղ­բայր­նե­րի» բա­ղադ­րիչ­նե­րից է: Գու­մա­րած, հսկա­յա­կան մո­տի­վա­ցիա. Ան­կա­րան հույ­սեր ու­նի, որ այս ա­մե­նի արդ­յուն­քում կդառ­նա առն­վազն սու­նի իս­լա­մի լի­դեր: Բայց կա նաեւ այն հար­ցը, թե Էր­դո­ղա­նը կգնա՞ր մի այն­պի­սի հսկա­յա­կան ռիսկ պա­րու­նա­կող օ­պե­րա­ցիա­յի, ո­րի թի­կուն­քում ուր­վագծ­վում է Եր­րորդ աշ­խար­հա­մար­տը, իսկ ՀԱՄԱՍ-ը պար­զա­պես կա­րող է ոչն­չա­նալ:

«ՉԻՆԱԿԱՆ ՊԼԱՆԸ»

­Վեր­ջա­պես, խո­շոր ու­ժե­րից քիչ տե­սա­նե­լի է Չի­նաս­տա­նը, թեեւ շատ նման է, որ կա­րող է դառ­նալ իս­րա­յել­յան պա­տե­րազ­մի հիմ­նա­կան շա­հա­ռուն: Սա­կայն Պե­կի­նի գոր­ծո­նին պետք է ա­վե­լի գլո­բալ նա­յել, գո­նե այս տար­վա կտրված­քով, երբ Սին ամ­րաց­նե­լով իր ներ­քին դիր­քե­րը, գլո­բալ խա­ղի մեջ մտնե­լու ազ­դակ­ներ հղեց: Այս­պես, տա­րեսկզ­բին Պե­կինն ամ­րապն­դեց դիր­քե­րը Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում` հաշ­տեց­նե­լով Սաուդ­յան Ա­րա­բիա­յին եւ Ի­րա­նին, ա­պա նաեւ Սի­րիա­յին` ա­րա­բա­կան աշ­խար­հի հետ եւ դրա­նով Միաց­յալ Նա­հանգ­նե­րին տա­րա­ծաշր­ջա­նում ան­միա­բա­նութ­յան վրա խա­ղա­լու հիմ­նա­կան ա­ռա­վե­լութ­յու­նից։ Դ­րան հա­ջոր­դեց մար­տի 22-ին Սիի այ­ցը Մոսկ­վա, որ­տեղ Պու­տի­նի հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ կա­րե­ւո­րա­գույն մե­սիջ հղվեց ՝ «Մենք կա­ջակ­ցենք Ձեզ հա­ջորդ ընտ­րութ­յուն­նե­րում»։ Այս­պի­սով, Սին ոչ միայն դար­ձավ Ռու­սաս­տա­նի չպարտ­վե­լու ե­րաշ­խա­վո­րը, այլ նաեւ ե­րաշ­խա­վո­րեց ա­ջակ­ցութ­յու­նը «Պու­տի­նի քա­ղա­քա­կա­նութ­յան» շա­րու­նա­կա­կա­նութ­յա­նը եւ ՌԴ-­Չի­նաս­տան դա­շին­քի խո­րաց­մա­նը, եւ դա ա­րա­գո­րեն սկսեց ամ­րաց­նել ՌԴ-ի տնտե­սա­կան, ըստ այդմ` ռազ­մա­կան դիր­քե­րը ուկ­րաի­նա­կան ճա­կա­տում։ Եվ այս ա­մե­նը ե­րաշ­խա­վո­րում էր «չի­նա­կան պլա­նի» ի­րա­կա­նաց­ման հար­ցում Մոսկ­վա­յի ա­ջակ­ցութ­յու­նը:

Այ­նու­հե­տեւ եվ­րո­պա­ցի­նե­րը սկսե­ցին ի­րենց հար­գան­քը մա­տու­ցել` այ­ցի գնա­լով Սիին, ո­րոնց կե­սին կայս­րը վռնդեց:

­Հե­տո տե­ղի ու­նե­ցավ հոկ­տեմ­բե­րի 7-ը, ո­րը թա­ղեց Սաուդ­յան Ա­րա­բիա­յով եւ Իս­րա­յե­լով հնդկա­կան «ու­ղի դե­պի Եվ­րո­պա» նա­խա­գի­ծը, ո­րը հա­մար­վում էր Վա­շինգ­տո­նի պա­տաս­խա­նը Մեր­ձա­վոր Ա­րե­ւելք մտնե­լու Պե­կի­նի քայ­լե­րին: Այ­սինքն, միայն սրա­նով Պե­կինն ար­դեն իսկ ո­րո­շա­կի դի­վի­դենտ­ներ ստա­ցավ իս­րա­յել­յան պա­տե­րազ­մից։

Ու հե­տե­ւեց Սիի այցն ԱՄՆ, որն այդ պա­հին, ու­նե­նա­լով եր­կու ըն­թա­ցող խո­շոր հա­կա­մար­տութ­յուն եւ դրանց վրա ազ­դե­ցութ­յան սա­կավ ռե­սուրս­ներ, ար­դեն իսկ խո­ցե­լի վի­ճա­կում էր: Ու նա­խա­գահ Սին, դա­տե­լով մի շարք հե­ղի­նա­կա­վոր վեր­լու­ծա­բան­նե­րի պնդում­նե­րից, Բայ­դե­նի ա­ռաջ դրեց հե­տեւ­յա­լը. կա՛մ հանձ­նել Թայ­վանն ա­ռանց մար­տի, կա՛մ ստա­նալ եր­րորդ ռազ­մա­ճա­կատ: Ե­րեք ռազ­մա­ճա­կա­տով կռվե­լը Վա­շինգ­տո­նի հա­մար գործ­նա­կա­նում անհ­նար է, Թայ­վա­նը հենց այն­պես հանձ­նե­լը վերջ­նա­կա­նա­պես կթա­ղի Բայ­դե­նի վար­չա­կազ­մին: Այ­սինքն, Վա­շինգ­տո­նին մնում է կրճա­տել ճա­կատ­նե­րի թի­վը, ե­թե պատ­րաստ­վում է մեր­ժել Սիին: Իս­րա­յե­լին լքե­լը բա­ցառ­վում է, Թայ­վա­նը հանձ­նե­լը` ան­թույ­լատ­րե­լի է: Իսկ դա նշա­նա­կում է, որ պետք է հնա­րա­վո­րինս ա­րագ «ան­ջա­տեն» Կիե­ւը՝ մին­չեւ հուն­վար-փետր­վար ա­միս­նե­րը։ Հաշ­վի առ­նե­լով, որ, ինչ­պես նա­խօ­րեին հաս­տա­տեց Ջոն Քիր­բին, սպաս­վում է Բայ­դեն-­Սի եւս մեկ հան­դի­պում. «Ն­րանք պայ­մա­նա­վոր­վել են, որ նո­րից կհան­դի­պեն, բայց ամ­սա­թի­վը դեռ նշված չէ նրանց օ­րա­ցույ­ցում»: Ն­ման է, որ Բայ­դե­նը մտա­ծել-պա­տաս­խա­նե­լու ժա­մա­նակ է խնդրել Սիից եւ այս ըն­թաց­քում, ըստ ա­մե­նայ­նի, կփոր­ձի ձեր­բա­զատ­վել ուկ­րաի­նա­կան հա­կա­մար­տութ­յու­նից`  Սիի հետ ա­վե­լի կոշտ դիր­քե­րից բա­նակ­ցա­յին նոր ռաունդ սկսե­լու հա­մար:

Ի­հար­կե, Զե­լենս­կին հա­մա­ռում է, բայց նրան կա­րե­լի է մի ժա­մում էլ հե­ռաց­նել: Բայց կա մեկ ա­վե­լի մեծ հար­ցա­կան. իսկ ռու­սա­կան բա­նա­կը կհա­մա­ձայն­վի՞ կանգ առ­նել մին­չեւ գո­նե Կիեւ հաս­նե­լը: Այ­սինքն, մար­տի հան­դիպ­մանն ի­րա­կա­նում ի՞նչ են պայ­մա­նա­վոր­վել Պու­տինն ու Սին:

­Բայ­դե­նի հա­մար այ­լընտ­րան­քա­յին տար­բե­րակ է իս­րա­յել­յան պա­տե­րազմն ա­րա­գո­րեն կանգ­նեց­նե­լը: Սա­կայն փորձե­ցին, չստաց­վեց: Երկ­րորդ փորձ դեռ տե­սա­նե­լի չէ, բայց փո­խա­րե­նը Պե­կինն է պատ­րաստ­վում բա­նակ­ցա­յին էս­տա­ֆե­տը ստանձ­նել: Ու ե­թե Սիի մոտ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում հա­ջող­վի ա­նել այն, ինչ չհա­ջող­վեց Բայ­դե­նին, ա­պա այս դեպ­քում պայթ­յու­նը, որն ա­ռաջ կգա ԱՄՆ-ի ներ­սում, կա­րող է նաեւ մե­խա­նի­կո­րեն լու­ծել Ուկ­րաի­նա­յի եւ Թայ­վա­նի խնդի­րը:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի 22 մասնակիցԵրբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրանՆախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.amՎարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ ՓաշինյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասինԱնկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբԲարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչներիԻնչպես են մերժում Փաշինյանին. քաղաքացիները չեն վերցնում նրա «քարտեզը»Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ)Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ)Քաղաքացին մերժեց Փաշինյանի մեկնած քարտեզը. «Կիսատ Հայաստան է» Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. ՔաղաքագետԹագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձելՇՏԱՊ. Կա մի ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյա, ով իր վարքով ու պահվածքով փորձում է վնասելԵԱ. Մ17 ԸՄԲԻՇ ՍՈՒՐԵՆ ԻՇԽԱՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԲԱՑ ՉԹՈՂԵՔ. Նախընտրական կտրուկ շրջադարձ. Հայտնի շամանը բացառիկ կանխատեսում է անելուՈւմ քվեարկել. քաղաքական գործիչները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված