Հայաստանից Ռուսաստան վերադարձած ռուս երգիչը ձերբակալվել է (Տեսանյութ)
ՄիջազգայինՌուսաստան վերադառնալուն պես ռուս երգիչ «Շառլոտը» ձերբակալվել է: Նա ինքնագովազդվեց ՀՌՕ-ի հենց սկզբում` փախչելով ՌԴ-ից եւ ցուցադրաբար այրելով ռուսական անձնագիրը՝ երազելով համերգներ տալ Ուկրաինայում: Բայց չստացվեց, իսկ Երեւանում հայտնվելով ֆինանսական վատ վիճակում, հրապարակավ հայտարարեց ՌԴ վերադառնալու ցանկության մասին, դրա համար փող մուրալով իր երկրպագուներից:
Սակայն Երևանից հասնելով Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայան, ոստիկանները նրան բերման են ենթարկել:
Ռուսական անձնագիրն այրելու և հակապատերազմական հայտարարություններ անելու համար նրան կարող է սպառնալ մինչև 5 տարի ազատազրկում։
Սակայն այս պատմությունը այլ հետաքրքիր հարցեր ունի: Եթե ռուս երգիչն այդպես ցուցադրաբար այրում էր իր անձնագիրը, ինչպե՞ս է նա հասել եւ մնացել Հայաստանում: Նաեւ, ինչպե՞ս է այստեղ ինքնաթիռ նստել` հասնելով Ռուսաստան: Ի՞նչ անձնագրով: Հնարավո՞ր է, որ այստեղ էլ նա «երկրպագուներ» ուներ, եւ հայաստանյան անձնագիր է ստացել. տարբերակ է:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

