Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ

Ընկեր Փանջունի

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՍՏԻՈՆ

(«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԵԶ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ ԷԻՆ, ՋՈՒՐ ՉԷԻՆ ՏԱԼԻՍ»` ՈՒԵԼՍՑԻ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՖԱՆԱՏՆԵՐԻ ՏՐՏՈՒՆՋԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ՆԳՆ­–ից պար­զա­բա­նում են, որ ըն­դա­մե­նը եվ­րո­պա­ցի­նե­րին եվ­րո­պա­կան ար­ժեք­ներ էին սո­վո­րեց­նում` ոս­տի­կա­նութ­յան բա­րե­փոխ­ման շրջա­նակ­նե­րում:

* * *

ԳՈՂԱԿԱՆՆԵՐԻ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻՑ

(ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՏՆԻՑ ԽՈՇՈՐ ՉԱՓԻ ԴՈԼԱՐ, ԼԱՐԻ, ԴՐԱՄ ԵՎ ՈՍԿԵՂԵՆ ԹԱԼԱՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Գո­ղա­կան աշ­խար­հից հայտ­նում են, որ ե­թե մարզ­պե­տի աշ­խա­տա­կազ­մի ղե­կա­վա­րի խեղճ տե­ղա­կա­լի տնից այդ­քան փող ու ոս­կե­ղեն են գո­ղա­ցել, բա որ մի նոր­մալ ՔՊ­–ա­կան պաշ­տոն­յա­յի տուն մտնեն, ին­չեր կտա­նեն:

* * *

ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Խա­ղի 87–րդ րո­պեին Հ1–ի մեկ­նա­բա­նը ար­տա­բե­րեց. «Այդ դա­վա­ճա՜ն գնդա­կը...»։

Մեկ­նա­բա­նը ձեր­բա­կալ­ված է, գնդակը` առգ­րավ­ված։

* * *

ՋՈՐՋ ՕՌՈՒԷԼԻ «ԱՆԱՍՆԱՖԵՐՄԱՅԻ» ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ

(ՔՊ ՆԻՍՏՈՒՄ ՆԻԿՈԼԸ ՀՆՉԵՑՐԵԼ Է «ՉԻ ԿԱՐԵԼԻՆԵՐԻ ՇԱՐՔ», ՈՐՈՆՔ ԳՐԵԹԵ ԱՄԵՆՕՐՅԱ ՌԵԺԻՄՈՎ ԽԱԽՏՈՒՄ Է ԱՆՁԱՄԲ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ` ՄԱՄՈՒԼԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

1. Բո­լոր ՔՊ­–ա­կան­նե­րը հա­վա­սար են,

2. Բո­լոր շար­քա­յին եւ ոչ շար­քա­յին ՔՊ­–ա­կան­նե­րը ա­վե­լի հա­վա­սար են,

3. Նի­կոլն է հա­վա­սար բո­լո­րին, «բայց չի կա­րե­լի­նե­րը» վե­րա­բեր­վում են բո­լո­րին, բա­ցի Նի­կո­լից:

* * *

ԴԵՊԻ ՎԵՐԻՆ ԵՐՈՒՍԱՂԵՄ

(ԶԵԼԵՆՍԿՈՒ` ՈՒԿՐԱԻՆԱՑԻՆԵՐԻՆ ՀՐԵԱ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ ռազ­մա­կան տե­սա­բան­նե­րի, ցան­կա­նալ մեկ բան է, ի­րա­գոր­ծել` այլ, քա­նի որ ե­թե պա­տե­րազ­մը մի քիչ էլ շա­րու­նակ­վի, Ուկ­րաի­նա­յում հրեայի վե­րած­վե­լու հումք չի մնա։

* * *

ՕՐՀՆՎԻ՞ ԷՆ ՍՀԱԹԸ

Ըստ քաղ­տեխ­նո­լոգ­նե­րի, նի­կո­լա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րը կտրուկ հա­կա­ռու­սա­կան հո­խոր­տան­քը մեղ­մաց­րել են, քա­նի որ հաս­կա­ցել են` ա­վե­լի լավ է կա­մա­վոր հա­ճույք ստա­նան, քան թու­լա­նան, նոր հա­ճույք ստա­նան։

* * *

ԲԱՐԻՎՐԱՑԻԱԿԱՆ

(ՊԱՊԻԿՅԱՆԻ` ՎՐԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Սաղ պա­րե­րը պա­րել էինք, մնա­ցել էր լեզ­գին­կան։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ