Մահացել է Մհեր Արմենիայի հայրը Հոկտեմբերի 27. Օրվա խոսք Առանց Իրանի սկզբունքային դիրքորոշումը հաշվի առնելու՝ TRIP-ը կարող է վերածվել աշխարհաքաղաքական առճակատման լրացուցիչ աղբյուրի Բրիտանիայում փոթորկն ինքնաթիռը դուրս է նետել թռիչքուղուց (Տեսանյութ) Գիշերային հարձակումից Կիևը լուրջ վնասներ է կրել. Ուկրաինական աղբյուրներ Ինչու էին Թեհրան եկել «Արաբական ՆԱՏՕ»–ի բոլոր` երեք անդամների ներկայացուցիչները Դեմոկրատները պատրաստվում են հետաքննել Թրամփի` ռուսական «դիզելային վառելիքի» գործարքը. Axios Իշխանափոխությունը բավարար չէ. հիմա խնդիրն ընդդիմության դաշտում է․ Խոսրով Հարությունյան «Հրապարակ»․ Երկրորդ դեղին քարտը Պապիկյանին Հայրը իր 5-6 տարեկան երեխաների հետ նկարահանել է անպարկեշտ տեսանյութեր և վաճառել այն չաթերում՝ կրիպտոարժույթի դիմաց

Էդուարդ Շարմազանով. Երբ «թագավորդ մերկ է ու մանուկ» …

Թավշյա տեռոր
Ալիեւը հերթական անգամ ծուղակը գցեց Փաշինյանին ու ստացավ առավելագույնը։
Դեռեւս 2020-ի դեկտեմբերին նա «կիրթ ու կառուցողական» ձեւով համոզեց Նիկոլին խախտել նոյեմբերի 9-ի հայտարարությունն ու հեռացնել հայկական զորքերը Ղուբաթլուի շրջանից դեպի Սյունիքի մատույցներ։
Այնուհետեւ Փաշինյանն իր կամքով հանձնեց Գորիս-Կապան միջպետական ճանապարհի 21 կմ Ադրբեջանին, որն էլ իր հերթին այնտեղ
տեղադրեց մաքսակետ։
2021-ի մայիսին Նիկոլը ոչինչ չձեռնարկեց, երբ Ադրբեջանն առանց մեկ կրակոցի օկուպացրեց ՀՀ տարածքի 41 քառ.կմ։
Երբ թշնամին գրավեց Սեւ լճի 30 տոկոսը, Փաշինյանը հպարտորեն ասաց,որ «Սեւ ջրի 30 տոկոսի համար պատերազմ չի սկսելու»։
2022-ի օգոստոսին կապիտուլյանտը հերթական անգամ հոժարակամ խախտեց նոյեմբերի 9-ի  հայտարարությունն ու Ադրբեջանին հանձնեց Լաչինն ու Աղավնոն՝ հայաթափելով այդ բնակավայրերը։
Նույն այդ ժամանակ Արցախյան կարգավորման երկու հարթակ կար՝ ռուսական եւ արեւմտյան։
Ռուսական հարթակն Արցախի կարգավիճակի քննարկման էջը չէր փակում ու առաջարկվում էր Արցախի կարգավիճակը քննարկել հետագայում։
Արեւմտյան հարթակն առաջարկում էր ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում։
Ակնհայտ էր, որ հայկական շահերին ձեռնտու էր ռուսական, իսկ ադրբեջանական շահերին՝ արեւմտյան հարթակը։
Բայց Փաշինյանն իր «կառուցողական գործընկեր» Ալիեւին չցանկացավ նեղացնել եւ ընտրեց արեւմտյան հարթակը։
Արդյունքում Փաշինյանը 2022-ի հոկտեմբերի 6-ին Արցախը ճանաչեց Ադրբեջանի անքակտելի մաս։
Դրանից հետո Փաշինյանը մի քանի անգամ արեւմտյան հարթակներում՝ Բրյուսելում,Ռեկյավիկում ու Գրանադայում վերահաստատեց Արցախի անցումն Ադրբեջանին։
Ալիեւը ստացավ արեւմտյան հարթակից ամեն ինչ ու հիմա Փաշինյանի «քթից բռնած» քարշ է տալու երկկողմ հարթակներ ու որեւէ Արեւմուտք չի փրկելու նրան։
Երբ «թագավորդ մերկ է ու մանուկ», լինում է այնպես, ինչպես հիմա Հայաստանում է։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ