Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի 22 մասնակից Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրան Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.am Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյան Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ) Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ) Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. Քաղաքագետ

Բաքվին ճնշելու վաշինգտոնյան քայլերը ոչինչ չեն տալիս

Միջազգային

Այն, որ ԱՄՆ-ի եւ Ադր­բե­ջա­նի հա­րա­բե­րութ­յուն­նե­րը սկսե­լու են նույն հու­նով չհո­սել, կան­խա­տե­սել էինք: Եվ հի­մա փաստ է, որ այդ հա­րա­բե­րութ­յու­ններն աս­տի­ճա­նա­բար դառ­նում են թշնա­մա­կան: Այն է՝ Վա­շինգ­տո­նը փոր­ձում է ա­մեն կերպ Բաք­վին իր հուն վե­րա­դարձ­նել, Ա­լիե­ւը հա­մա­ռում է` թե­րեւս վստահ լի­նե­լով իր վրա:

ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՃՆՇԵԼ

Ա­մեն դեպ­քում, աս­վա­ծի մա­սին է վկա­յում նաեւ վեր­ջին օ­րե­րի Վա­շինգ­տոն-­Բա­քու կոշտ բա­խում­նե­րը, ո­րոնք հաս­նում են թշնա­ման­քի շե­մին: Այս­պես, ի պա­տաս­խան օ­րերս ԱՄՆ Կոնգ­րե­սում Ար­ցա­խի թե­մա­յով լսում­նե­րի ժա­մա­նակ ԱՄՆ պետ­քար­տու­ղա­րի Եվ­րո­պա­յի եւ Եվ­րա­սիա­յի հար­ցե­րով օգ­նա­կան Ջեյմս Օ'Բ­րա­յենի մի շարք կոշտ հայ­տա­րա­րութ­յու­ննե­րի, այդ թվում, որ Միաց­յալ Նա­հանգ­նե­րը դա­դա­րեց­րել է Ադր­բե­ջա­նին տրա­մադր­վող ռազ­մա­կան եւ այլ տե­սա­կի օգ­նութ­յու­նը, չեղ­յալ է հայ­տա­րա­րել բարձր մա­կար­դա­կի ո­րոշ այ­ցեր, նաեւ սպառ­նում է՝ չբա­ցել ո­րե­ւէ այլ ճա­նա­պարհ դե­պի Նա­խի­ջե­ւան, բա­ցի Մեղ­րիի ուղ­ղութ­յու­նից, եւ ո­րը պետք է ԱՄՆ-ի աչ­քի տակ լի­նի, Ադր­բե­ջա­նի ԱԳՆ-ն­ իր հեր­թին ան­ցավ ծայ­րա­հեղ կոշ­տութ­յան: Ընդ­հուպ, որ Բա­քուն անն­պա­տա­կա­հար­մար է հա­մա­րում ԱՄՆ պաշ­տոն­յա­նե­րի բարձր մա­կար­դա­կի այ­ցե­րի հնա­րա­վո­րութ­յու­նը Ադր­բե­ջան. «Ինչ վե­րա­բե­րում է ա­մե­րիկ­յան կող­մի հայ­տա­րա­րութ­յանն այն մա­սին, որ ԱՄՆ-ի նա­խա­ձեռ­նութ­յամբ չե­ղարկ­վել են երկ­կողմ հան­դի­պում­ներ եւ բարձր մա­կար­դա­կի շփում­ներ, եւ որ մեր երկ­կողմ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը  չեն կա­րող նախ­կի­նի պես լի­նել, հարկ է նշել, որ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը  չեն կա­րող լի­նել միա­կող­մա­նի: Այս­պի­սով, նույն մո­տե­ցու­մը հա­վա­սա­րա­պես կկի­րառ­վի Ադր­բե­ջա­նի կող­մից։ Ն­ման պայ­ման­նե­րում մենք անն­պա­տա­կա­հար­մար ենք հա­մա­րում ԱՄՆ բարձր մա­կար­դա­կի այ­ցե­րի հնա­րա­վո­րութ­յու­նը Ադր­բե­ջան»։

Այն, որ Ա­լիե­ւը հանդգ­նում է ա­մե­րի­կա­ցի­նե­րին մին­չեւ իսկ ար­գե­լել Ադր­բե­ջան մտնել, իս­կա­կան հանդգ­նութ­յուն է: Բայց նաեւ ա­սել, թե Հեյ­դա­րո­վի­չը հենց այն­պես, հա­նուն ի­րենց ցույց տա­լու է «քյալ­լա տա­լիս» աշ­խար­հա­կա­լի հետ, դա էլ միամ­տութ­յուն կլի­ներ: Թե ին­չով է պայ­մա­նա­վոր­ված Ա­լիե­ւի նման «դու­խը», կա­րե­լի է կռա­հել նաեւ ԱՄՆ այ­ցե­լութ­յան ֆո­նին, այ­սինքն՝ տե­ղում ի­րա­վի­ճա­կը գնա­հա­տե­լուց հե­տո քա­ղա­քա­գետ Սու­րեն Սարգս­յա­նի մտո­րում­նե­րից: Քա­ղա­քա­գե­տը նշում է. «Ինքս շա­բաթ­ներ ա­ռաջ Վա­շինգ­տո­նում էի եւ փոր­ձում էի հաս­կա­նալ, թե արդ­յոք ԱՄՆ-ն մեր մա­սով ռազ­մա­վա­րութ­յուն ու­նի»: Եվ այդ ու­սում­նա­սի­րութ­յան գնա­հա­տա­կանն այս­պի­սին է. «Հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը, թե ԱՄՆ-ն թույլ չի տա, որ ու­ժով Հա­յաս­տա­նում ճա­նա­պարհ­ներ բաց­վեն, ինձ հա­մար հա­մո­զիչ չեն: Վեր­ջին 30 տար­վա ըն­թաց­քում ԱՄՆ հա­մար­յա բո­լոր նա­խա­գահ­նե­րը հայ­տա­րա­րութ­յուն­ներ են ստո­րագ­րել ՄԽ մյուս հա­մա­նա­խա­գահ­նե­րի հետ առ այն, որ ու­ժի կի­րա­ռում կամ դրա սպառ­նա­լի­քը չի կա­րող լի­նել ԼՂ հար­ցի կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցում: Փաստ է, որ հենց դա է տե­ղի ու­նե­ցել՝ ընդ ո­րում մի քա­նի դրվագ­նե­րով, իսկ մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը բա­վա­րար­վել է կող­մե­րին ուղղ­ված կո­չե­րով: Այս ա­մե­նը ինձ թույլ է տա­լիս են­թադ­րել, որ ընտ­րութ­յուն­նե­րի շե­մին գտնվող Բայ­դե­նի վար­չա­կազ­մը, ո­րը բա­վա­կա­նին ցածր ռեյ­տինգ ու­նի, որ­քան էլ ան­կեղծ լի­նի իր մղում­նե­րում, չու­նի հա­մա­պա­տաս­խան գոր­ծի­քա­կազմ՝ ոչ Ադր­բե­ջա­նի վրա ու­ժեղ ճնշում­ներ գոր­ծադ­րե­լու, ոչ էլ Հա­յաս­տա­նին անվ­տան­գա­յին ռեալ ե­րաշ­խիք­ներ տա­լու»:

­Կարճ ա­սած, տվյալ դեպ­քում ա­ռաջ­նա­յինն ան­գամ այն չէ, թե ինչ է ու­զում կամ չի ու­զում վա­շինգ­տոն­յան ներ­կա վար­չա­կազ­մը: Շատ ա­վե­լի կա­րե­ւոր է, թե ինչ կա­րող է ա­նել: Ու ե­թե առն­վազն մեր տա­րա­ծաշր­ջա­նում «չու­նի հա­մա­պա­տաս­խան գոր­ծի­քա­կազմ», ա­պա այդ դեպ­քում Ա­լիե­ւը ին­չո՞ւ պետք է վա­խե­նա կամ են­թարկ­վի վա­շինգ­տոն­յան ճնշում­նե­րին՝ սե­փա­կան շա­հե­րին դեմ գնա­լու գնով: Մինչ այս, քա­նի դեռ Ար­ցա­խը գրա­վե­լու խնդիր ու­ներ, այդ շա­հե­րը հա­մա­հունչ էին, եւ Ա­լիե­ւը պատ­րաս­տա­կա­մո­րեն աշ­խա­տում էր ա­մե­րի­կա­ցի­նե­րի հետ, այդ թվում՝ օ­րե­րով Վա­շինգ­տո­նում Բայ­րա­մո­վը բա­նակ­ցում էր Միր­զո­յան Ա­րո­յի հետ: Արդ­յուն­քում, ի­րե­նով ա­րեց Ար­ցա­խը, ու հի­մա ակն­հայտ է, որ ա­մե­րիկ­յան պա­հանջ­ներն ար­դեն չեն տե­ղա­վոր­վում Բաք­վի շա­հե­րի տի­րույ­թում, ու հա­մա­րում է, որ կա­րող է հան­գիստ «քյալ­լա տալ»՝ ա­ռանց իր հա­մար էա­կան ռիս­կի:

­Թե հատ­կա­պես որ շա­հերն են բա­ժան­ված, դա էլ քա­նիցս նշե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք: Վա­շինգ­տո­նին այս պա­հին շատ է պետք նախ՝ հայ-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը լու­ծո­ղի կեր­պա­րը, ո­րը Բայ­դե­նը հաս­տատ կօգ­տա­գոր­ծի ա­ռա­ջի­կա ընտ­րութ­յուն­նե­րում, փոր­ձե­լով դրա­նով հայ­կա­կան ձայ­նե­րը շա­հել: Հա­ջոր­դը, Մեծ տա­րա­ծաշր­ջա­նի ներ­կա­յիս բարդ ի­րա­վի­ճա­կում ԱՄՆ-ի հա­մար ա­ռա­վել քան շա­հա­վետ կլի­ներ Մեղ­րիով անց­նե­լիք եր­կա­թու­ղու փաս­տա­ցի հսկո­ղութ­յու­նը: Նախ, դա ռուս­նե­րին չթող­նե­լու հա­մար, որ նրանք ա­զատ ելք ու­նե­նան դե­պի Ի­րան: Երկ­րոր­դը, նման կո­մու­նի­կա­ցիա­յի նա­խա­գի­ծը, ե­թե հնա­րա­վոր լի­նի հասց­նել մին­չեւ Կենտ­րո­նա­կան Ա­սիա, ո­րի ծրագ­րե­րը կան, կդառ­նա Չի­նաս­­տա­նի վրա ազ­դե­ցութ­յան ռեալ գոր­ծիք: Այդ թվում, Չի­նաս­տա­նի ա­րեւմտ­յան հատ­ված՝ ույ­ղուր­նե­րի գո­տի անհ­րա­ժեշ­տութ­յան դեպ­քում զենք ու զորք եւ այլ «դե­մոկ­րա­տա­կան պա­րա­գա­ներ» հասց­նե­լու հա­մար: Վեր­ջա­պես, դա նաեւ Ի­րա­նի եւ ողջ տա­րա­ծաշր­ջա­նի վրա ազ­դե­ցութ­յան լուրջ լծակ է: Բայ­դե­նի` ընտր­վել-չընտրվե­լը, հաս­կա­նա­լի է, Ա­լիե­ւի հիմ­նա­կան գլխա­ցա­վանք­նե­րից  չէ: Բայց ա­հա թվարկ­ված մյուս եր­կու դե­տալ­նե­րը ոչ մի կերպ չեն տե­ղա­վոր­վում Բաք­վի եւ Ան­կա­րա­յի շա­հե­րի տի­րույ­թում: Արդ­յուն­քում, երբ նաեւ ԱՄՆ-ի օգ­նութ­յամբ Ար­ցա­խում ու­զա­ծը ստա­ցավ, եւ կան­չում են Բր­յու­սել՝ ա­րեւմտ­յան մո­դե­լով «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» ստո­րագ­րե­լու, ար­դեն տրա­մա­բա­նա­կան է դառ­նում Ա­լիե­ւի նման կոշտ դիր­քո­րո­շու­մը: Ընդ ո­րում, փոր­ձե­ցին ճնշել, Ա­լիեւն ան­ցավ թշնա­մա­կան տո­նի: Ու այլ գործ­նա­կան լծակ­ներ՝ նրա վրա ազ­դե­լու հա­մար, դա­տե­լով Սու­րեն Սարգս­յա­նի խոս­քից, չկան:

ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԵՎՍ ԱԼԻԵՎԻ ՀԱՄԱՐ ՃՆՇՈՒՄ ՉԷ

Ի­հար­կե, ա­մե­րի­կա­ցի­ներն ու­նեն նաեւ Ար­ցա­խում տե­ղի ու­նե­ցա­ծի հար­ցով Ա­լիե­ւին մի­ջազ­գա­յին դա­տա­րան­ներ տա­նե­լու տար­բե­րա­կը: Եվ այն, որ Վա­շինգ­տո­նը, նրա հետ­քե­րով՝ եվ­րո­պա­կան մի շարք կա­ռույց­ներ այս աս­տի­ճան ակ­տի­վաց­րել են ար­ցա­խա­հա­յե­րի հետ վե­րա­դառ­նա­լու թե­ման, ի­հար­կե, պա­տա­հա­կան չէ: Բայց ա­սել, թե քա­ղա­քա­կան ա­ռու­մով դա կա­րող է է­ֆեկ­տիվ լի­նել, դա էլ տե­ղին չէ: Նախ, ար­ցա­խա­հա­յե­րի վե­րա­դար­ձի, իսկ դրա­նից էլ ա­ռաջ՝ չհե­ռա­նա­լու մա­սին խո­սում էր եւ խո­սում է նաեւ Մոսկ­վան: Ընդ ո­րում, ե­րե­ւի ար­դեն բո­լո­րը հաս­կա­ցան, որ դրա ի­մաստն ա­մե­նե­ւին էլ ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ­նե­րի մնա­լը ար­ցա­խա­հա­յե­րի ներ­կա­յութ­յան հետ կա­պե­լու թե­զը չէ: Այ­սինքն, ար­ցա­խա­հա­յե­րը հե­ռա­ցան, սա­կայն խա­ղա­ղա­պահ­նե­րը, ան­կախ դրա­նից, Ար­ցա­խում են, եւ ե­թե վե­րա­դառ­նան, է­լի այս­տեղ բան չի փոխ­վե­լու: Ար­ցա­խա­հա­յե­րի առ­կա­յութ­յունն Ար­ցա­խում, հաս­կա­նա­լի է, եր­կա­րա­ժամ­կետ հե­ռան­կա­րում ռուս­նե­րի հա­մար տա­րա­ծաշր­ջա­նի վրա ազ­դե­ցութ­յան գոր­ծիք է: Բայց ե­թե դա չլի­նի, ա­վե­լին, ան­գամ հա­յաս­տան­յան ռազ­մա­բա­զան Նի­կո­լը պա­հան­ջի հա­նել, է­լի ռուս­նե­րը գոր­ծիք­ներ ու­նեն: Այս պա­հին, ինչ­պես ժա­մա­նա­կին ներ­կա­յաց­նե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք, Մոսկ­վան էա­կա­նո­րեն ամ­րաց­նում է աբ­խա­զա­կան ռազ­մա­բա­զան, ո­րը Սի­րիա­յի ռազ­մա­բա­զա­յի հետ հա­մա­գոր­ծակ­ցե­լով, կա­րող է ա­պա­հո­վել ռու­սա­կան ռազ­մա­քա­ղա­քա­կան ծան­րակ­շիռ ներ­կա­յութ­յուն ոչ միայն կով­կաս­յան, այլ նաեւ սեւ­ծով­յան եւ մի­ջերկ­րա­կա­նի ա­րե­ւել­յան հատ­վա­ծում՝ Սի­րի­ա-Աբ­խա­զիա ողջ գծով. ժա­մա­նա­կա­կից ռազ­մա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րը, ի տար­բե­րութ­յուն թե­կու­զեւ խորհր­դա­յին ժա­մա­նակ­նե­րի, դա թույլ տա­լիս են: Պար­զա­պես, տե­ղում ներ­կա­յութ­յունն ա­վե­լի հար­մար է, եւ դրա­նով նաեւ ցան­կա­լի տար­բե­րակ է Ար­ցա­խի հայ­կա­կա­նութ­յան պահ­պա­նու­մը:

Մ­յուս կող­մից, այն­պես չէ, որ Ադր­բե­ջա­նի հա­մար կեն­սա­կան նշա­նա­կութ­յուն ու­ներ ար­ցա­խա­հա­յութ­յան հե­ռա­նա­լը եւ հի­մա՝ չվե­րա­դառ­նա­լը: Ե­թե ար­ցա­խա­հա­յե­րին կենտ­րո­նաց­ներ Ս­տե­փա­նա­կեր­տում եւ հա­րա­կից գո­տում, նրանք ըն­դու­նեին Ադր­բե­ջա­նի քա­ղա­քա­ցիութ­յուն, ա­պա դա ինչ որ տեղ Ա­լիե­ւին կա­րող է օգ­տա­կար լի­նել: Այ­սինքն, ե­թե հի­մա Ա­րեւ­մուտ­քը սկսել է խո­սել ար­ցա­խա­հա­յութ­յան վե­րա­դար­ձից եւ անվ­տան­գութ­յան ե­րաշ­խիք­նե­րից, ա­պա դա Բաք­վի վրա ճնշման մի­ջոց չէ. Ա­լիեւն ա­ռանց այդ հոր­դոր­նե­րի էլ է ինչ-որ ե­րաշ­խիք­նե­րից խո­սում՝ Ադր­բե­ջա­նի ամ­բող­ջութ­յան շրջա­նակ­նե­րում, ու Մոսկ­վա­յի հա­մար եւս դա ըն­դու­նե­լի զար­գա­ցում է:

ԻՆՉ Է ԱՆՈՒՄ ՆԻԿՈԼԸ

Այս­պի­սով, ու­նենք նման ի­րա­վի­ճակ: Նի­կո­լը շա­րու­նա­կում է հա­մա­ռո­րեն դե­պի Բր­յու­սել վա­զել, եւ ե­րե­ւում է, որ ա­մե­րի­կա­ցի­նե­րը նրան ինչ-որ խոս­տում­ներ տվել են: Սա­կայն Ա­լիեւն է հա­մա­ռո­րեն հրա­ժար­վում Բր­յու­սե­լից, պաշ­տո­նա­պես հրա­ժար­վեց ԱԳ նա­խա­րար­նե­րի մա­կար­դա­կով ան­գամ Վա­շինգ­տո­նում հան­դի­պու­մից: Արդ­յուն­քում, թեեւ Նի­կո­լը հայ­տա­րա­րում է, թե՝ «Բաք­վի հետ խա­ղա­ղութ­յան հիմ­նա­կան սկզբունք­նե­րը հա­մա­ձայ­նեց­ված են», սա­կայն օ­դից կախ­ված է մնա­ցել հան­դիպ­ման վայ­րի հար­ցը: Նաեւ հաշ­վի առ­նե­լով, որ ի տար­բե­րութ­յուն ա­րեւմտ­յան հար­թակ­ներն օգ­տա­գոր­ծե­լու Նի­կո­լի պնդում­նե­րի, նա­խօ­րեին Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի օգ­նա­կան Հիք­մեթ Հա­ջիե­ւը, այն էլ՝ Բր­յու­սե­լում հեր­թա­կան ան­գամ ա­ռաջ տա­րավ «տա­րա­ծաշր­ջա­նա­յին հար­ցե­րը տա­րա­ծաշր­ջա­նում լու­ծե­լու» սկզբուն­քը, թե՝ «Խա­ղա­ղութ­յունն ու տա­րա­ծաշր­ջա­նա­յին անվ­տան­գութ­յու­նը տա­րա­ծաշր­ջա­նում են, ոչ թե Բր­յու­սե­լում, Փա­րի­զում, Վա­շինգ­տո­նում կամ այ­լուր…»։ Եվ չմո­ռա­նանք, որ Ա­լիե­ւը պաշ­տո­նա­պես ա­ռաջ է տա­րել կա՛մ մոս­կով­յան հար­թա­կում ե­ռա­կողմ ձե­ւա­չա­փով, կա՛մ­ էլ՝ Թ­բի­լի­սիում Նի­կո­լի հետ դեմ առ դեմ սկզբուն­քով հան­դիպ­ման գա­ղա­փա­րը:

­Կարճ ա­սած, գնդա­կը շա­րու­նա­կում է մնալ Նի­կո­լի դաշ­տում: Այ­սինքն, ա­մե­րի­կա­ցի­նե­րը ճնշում են, սա­կայն դա եւս Բաք­վի մո­տեց­ման վրա չի ազ­դում: Ճնշ­ման այլ լծակ­ներ գո­նե այս պա­հին տե­սա­նե­լի չեն: Այ­սինքն, Նի­կո­լին մնում է կա՛մ հա­մա­ձայն­ել մոս­կով­յան հար­թա­կի հետ, ո­րը, հի­շեց­նենք, են­թադ­րում է «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» նո­յեմ­բե­րի 9-ի եւ մյուս ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րին հա­մա­հունչ, կա՛մ կա­րող է շա­րու­նա­կել «Խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րուկ» խա­ղալ, որն այդ­պես էլ ո­րե­ւէ լուրջ ար­ձա­գանք չի ստա­նում:

­Վա­ղար­շակ Հա­րութ­յուն­յանն օ­րերս մի թե­թեւ ակ­նար­կեց, թե. «Ե­րե­ւա­նը քննար­կում է ռու­սա­կան կող­մի ա­ռա­ջար­կը՝ Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի ԱԳ նա­խա­րար­նե­րի հան­դի­պում անց­կաց­նել Ռու­սաս­տա­նում, սա­կայն կոնկ­րետ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ դեռ չկան»: Պատ­ճա­ռա­բա­նութ­յամբ, թե. «Քա­նի որ աշ­խա­տան­քա­յին գրա­ֆի­կի հետ կապ­ված դժվա­րութ­յուն­ներ են ա­ռա­ջա­նում, հետ­եւա­բար այս­տեղ խնդիր­ներ չկան, ուղ­ղա­կի տեխ­նի­կա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն կա, հայ­կա­կան կող­մը ոչ մի ա­ռա­ջարկ չի մեր­ժում, աշ­խա­տանք­ներ են տար­վում»: Սա ի՞նչ է, Նի­կո­լը տա­տան­վո՞ւմ է: Տես­նենք, թե­րեւս ա­ռա­ջի­կա օ­րե­րին հստա­կե­ցում­նե­րի պետք է սպա­սել:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի 22 մասնակիցԵրբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրանՆախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.amՎարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ ՓաշինյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասինԱնկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբԲարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչներիԻնչպես են մերժում Փաշինյանին. քաղաքացիները չեն վերցնում նրա «քարտեզը»Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ)Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ)Քաղաքացին մերժեց Փաշինյանի մեկնած քարտեզը. «Կիսատ Հայաստան է» Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. ՔաղաքագետԹագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձելՇՏԱՊ. Կա մի ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյա, ով իր վարքով ու պահվածքով փորձում է վնասելԵԱ. Մ17 ԸՄԲԻՇ ՍՈՒՐԵՆ ԻՇԽԱՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԲԱՑ ՉԹՈՂԵՔ. Նախընտրական կտրուկ շրջադարձ. Հայտնի շամանը բացառիկ կանխատեսում է անելուՈւմ քվեարկել. քաղաքական գործիչները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված