«Իրավունք» թերթը գրում է. «Օրեր առաջ ԱՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի՝ անվտանգության եւ տարհանվածների հարցերով ներկայացուցիչ, Հադրութի պաշտպանական շրջանի առաջին գումարտակի հրամանատար Վահան Բադասյանին հրավիրել են ՀՀ քննչական կոմիտե` հարցաքննության։ Ինչ կարգավիճակով ու ինչ գործի շրջանակներում է հարցաքննվել Վահան Բադասյանը, հարցի պատասխանը փորձել ենք ստանալ արցախցի հայտնի փաստաբան, այժմ ՀՀ-ում փաստաբանությամբ զբաղվող, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Ռաֆայել Մարտիրսյանից, ով բացեց ուշագրավ փակագծեր:

—Ըստ էության, քրեական վարույթ է նախաձեռնվել Վահան Բադասյանի նկատմամբ։ Նա հրավիրվել է Քննչական վարչություն` վկայի կարգավիճակով հարցաքննվելու համար։ Սակայն Բադասյանը, օգտվելով Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքներից, հրաժարվել է ցուցմունք տալ, հաշվի առնելով, որ ցուցմունքները կարող են օգտագործվել իր դեմ։

-Ովքե՞ր են անցնցում վերը նշված գործով, ներգրավվա՞ծ են արդյոք գործին արցախցի այլ նախկին պաշտոնյաներ, եւ ո՞ր ժամանակահատվածին է վերաբերում նախաձեռնված վարույթը։

Հարցաքննվել է 330-րդ հոդվածով՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաեւ այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու հանցակազմի շուրջ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում