Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի 22 մասնակից Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրան Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.am Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյան Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ) Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ) Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. Քաղաքագետ

ՔՈՉԱՐՅԱՆԻ «ԱՄԵՆԱԱՆՀԱՋՈՂ» ԿԱ՞ԴՐԸ

Վերլուծություն

2008-ին, երբ ՀԱԿ­–ը ընտ­րութ­յուն­նե­րում պարտ­վե­լուց հե­տո Նի­կո­լի շատ գոր­ծուն ա­ջակ­ցութ­յամբ ար­յու­նոտ ան­կար­գութ­յուն­ներ էր հրահ­րել Եր­ևա­նում, Ռո­բերտ Քո­չար­յա­նը այն ժա­մա­նակ­վա օմ­բուդս­մե­նին ո­րա­կեց. «Իմ ա­մե­նաան­հա­ջող կադ­րը»: Սա­կայն ցա­վոք, կար­ծես թե, դա ՀՀ երկ­րորդ նա­խա­գա­հի վեր­ջին «ա­մե­նաան­հա­ջող կադ­րը» չէր: Թե ով­քեր 2021–ին Ռո­բերտ Սեդ­րա­կի­չին հա­մո­զեցին կա­տա­րել ակն­հայտ սխալ, Նի­կո­լի կա­նոն­նե­րով մաս­նակ­ցել Նի­կո­լի սար­քած ար­տա­հերթ ընտ­րութ­յուն­նե­րին` «կրե­լու եմ» ինք­նավս­տահ պնդու­մով, բայց ըն­դա­մե­նը ԱԺ­–ում ընդ­դի­մա­դիր խմբակ­ցութ­յուն ձեռք բե­րե­լով, ա­ռան­ձին հարց է: Բայց ոչ ճիշտ կադ­րա­յին ընտ­րութ­յու­նը հա­սավ 2023–ին:

ԱՆՀԱՐԳԱԼԻՑ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ԸՏՐՈՂԻ ՔՎԵԻ ՀԱՆԴԵՊ

Եվ ա­հա ՀՀ երկ­րորդ նա­խա­գա­հի հո­վա­նու ներ­քո Եր­ևա­նի ա­վա­գա­նու ընտ­րութ­յուն­նե­րին մաս­նակ­ցեց «Մայր Հա­յաս­տան» դա­շին­քը` Անդ­րա­նիկ Թ­ևան­յա­նի գլխա­վո­րութ­յամբ: Նա ա­վե­լի հա­մո­զիչ լի­նե­լու հա­մար վայր դրեց պատ­գա­մա­վո­րա­կան ման­դա­տը: Դեռ մի կողմ, որ ՔՊ­–ի խա­ղի կա­նոն­նե­րով ա­վա­գա­նու ընտ­րութ­յուն­նե­րին մաս­նակ­ցե­լը սխալ էր, որ թերևս միակ ճիշտ տար­բե­րա­կը միաս­նա­կան ընդ­դի­մա­դիր ֆոր­մա­տով գնալն էր: Դ­րան գու­մար­վեց նաև «Մայր Հա­յաս­տան» դա­շին­քի ցու­ցա­կում ա­նըն­կա­լե­լի ֆի­գուր­ներ ընդգր­կե­լը, հատ­կա­պես` ճղճղան Զա­րու­հի Փոս­տանջ­յա­նին, ո­րը միշտ էլ, մեղմ ա­սած, ոչ պե­տա­կա­նա­մետ գոր­ծու­նեութ­յամբ էր աչ­քի ընկ­նում:

Եվ ա­հա Թ­ևան­յա­նը հրա­ժար­վեց ա­վա­գա­նու ման­դա­տից, և «Մայր Հա­յաս­տան» խմբակ­ցութ­յան ղե­կա­վար դար­ձավ հան­րութ­յա­նը բա­վա­կա­նին քիչ հայտ­նի Մա­նուկ Սու­քիաս­յա­նը: Կի­սալ­ևո­նա­կան–­կի­սա­նի­կո­լա­կան կադր, ռսի ա­սած «ни ры­ба, ни мя­со», որ ընդ­դի­մա­դիր խմբակ­ցութ­յան ա­մեն­ևին էլ ոչ լա­վա­գույն լի­դեր է: Ու զար­մա­նա­լի չէ, որ ընտ­րող­նե­րը հիաս­թա­փութ­յուն ապ­րե­ցին: Չէ՞ որ նրանք քվե էին տա­լիս Անդ­րա­նիկ Թ­ևան­յա­նին, ա­վե­լի ստույգ` Ռո­բերտ Քո­չար­յա­նին` ի դեմս նրա կող­մից ե­րաշ­խա­վոր­ված Անդ­րա­նիկ Թ­ևան­յա­նի, բայց ոչ ա­մեն­ևին Մա­նուկ Սու­քիաս­յա­նին և­ ա­ռա­վելևս Զա­րու­հի Փոս­տանջ­յա­նին... Մար­դիկ ի­րենց խաբ­ված ու օգ­տա­գործ­ված են զգում, և­ այդ հիաս­թա­փութ­յու­նը մա­սամբ տա­րած­վում է և Ռո­բերտ Սեդ­րա­կի­չի վրա, ինչն ան­շուշտ կանդ­րա­դառ­նա հե­տա­գա ընտ­րութ­յուն­նե­րին` լի­նեն դրանք հեր­թա­կան կամ ար­տա­հերթ:

Այն­պես որ, սխալ­ված չենք լի­նի, ե­թե Թ­ևան­յա­նին ո­րա­կենք ՀՀ երկ­րորդ նա­խա­գա­հի «ա­մե­նաան­հա­ջող կադր»: Եվ ա­վա­գա­նու ար­տա­հերթ ընտ­րութ­յուն­նե­րին հաս­նե­լու հայ­տա­րար­ված նպա­տա­կը հա­մո­զիչ չի հնչում: Համ էլ փայ­լուն չէր և Թ­ևան­յա­նի գոր­ծու­նեութ­յու­նը որ­պես Ար­ցա­խի հանձն­ման դեմ ժո­ղովր­դա­կան ընդվ­զու­մը ղե­կա­վա­րող Ազ­գա­յին կո­մի­տեի ան­դամ: Նույ­նիսկ բա­զում հար­ցա­կան­նե­րի տե­ղիք տվող Ա­վե­տիք Չա­լաբ­յա­նը նրա հա­մե­մատ ա­վե­լի շա­հե­կան է նայ­վում:

Իսկ ՀՀ երկ­րորդ նա­խա­գա­հի ամ­բողջ թի­մի գոր­ծու­նեութ­յու­նը հար­ցեր է ա­ռա­ջաց­նում: Օ­րի­նակ, արդ­յո՞ք չա­փա­զանց ոչ կոնֆ­լիկ­տա­յին չէ վեր­ջերս նրանց գոր­ծու­նեութ­յունն ԱԺ­–ում, չէ՞ որ դեռ 2021–ին կար­ծես մտա­դիր էին պե­տա­կան դա­վա­ճան­նե­րի կու­սակ­ցութ­յա­նը` ՔՊ­–ին, ԱԺ­–ում օ­րո­ւարև չտալ: Հար­ցա­կան է նաև «Հա­յաս­տան» դա­շին­քի ՀՅԴ­–ա­կան թևի քա­ղա­քա­կան վար­քա­բա­նութ­յու­նը` ին­չո՞ւ նրանք նույն­քան ար­մա­տա­կան չեն ընդ­դեմ խուն­տա­յի, որ­քան «սփյուռ­քի ըն­կեր­նե­րը»:

Եվ վեր­ջա­պես, ին­չո՞ւ են ՀՀ երկ­րորդ նա­խա­գա­հի ակ­տի­վիստ­նե­րի մեջ այդ­քան շատ «Սերժ մեր­ժող­նե­րը», այ­սինքն 2018–ի իշ­խա­նա­զավթ­ման կա­մա թե ա­կա­մա հան­ցա­կից­նե­րը: Եվ ին­չո՞ւ է նրանց մի մա­սը սպա­ռա­զին­վել Սերժ Սարգս­յա­նի և ՀՀԿ­–ի դեմ ան­բա­րո նի­կո­լա­կան մար­տա­կան քա­րոզ­չութ­յան նա­րա­տիվ­նե­րով` ջա­նադ­րութ­յամբ եր­բեմն գե­րա­զան­ցե­լով նի­կո­լա­կան­նե­րին: Չէ՞ որ «Սեր­ժի Նի­կոլ» հա­կատր­մա­բա­նա­կան պոռն­կա­բա­րո բա­ռա­կա­պակ­ցութ­յու­նը մար­տա­կան քա­րոզ­չութ­յան հայտ­նի հնարք է, ո­րը ռու­սե­րեն կոչ­վում է «гни­лая се­лёд­ка», այ­սինքն` մի կեղ­տոտ բան մո­գո­նել ու տա­րա­ծե­լը, որն ինչ­քան էլ հիմ­նա­վո­րա­պես հերք­վի, բա­ցա­սա­կան նստվածք է թող­նում մարդ­կանց են­թա­գի­տակ­ցութ­յան մեջ: Հա­ճախ նույ­նիսկ «սկզբնաղբ­յու­րը» մո­ռա­նում են, բայց նստված­քը չի կո­րում:

ՃԱՔԱԾ ԵՎ ԱՆԳԼՈՒԽ «ԷԼԵԿՏՈՐԱՏ»

electorat

Ինչ–որ ար­մա­տա­կան փո­փո­խութ­յուն չի բե­րել և Ռո­բերտ Քո­չար­յա­նի որ­դուն` Լ­ևո­նին ԱԺ բե­րե­լը: Կա­լա­նա­վոր­ված լի­նե­լով և դա­ժան ծե­ծի են­թարկ­վե­լով որ­պես ար­ցա­խա­պաշտ­պան ակ­տի­վիստ` նա ԱԺ­–ում իր բարձ­րաց­րած ա­ռա­ջին հար­ցը Ար­ցա­խը չդարձ­րեց: Նաև հարց է` ինչ­քա­նո՞վ նրան կխան­գա­րի նույն Անդ­րա­նիկ Թ­ևան­յա­նի հե­տա­գի­ծը: Արդ­յո՞ք դա չի հան­գեց­նում նույն երկ­րորդ նա­խա­գա­հի ընտ­րա­զանգ­վա­ծի ճաք տա­լուն:

Իսկ ՔՊ–ն ակ­տիվ պատ­րաստ­վում է 2026–ի ընտ­րութ­յուն­նե­րին: Դ­րան ըն­դա­ռաջ ուժգ­նաց­վում են ռեպ­րե­սիա­նե­րը, որ թեև ոչն­չաց­ված ռեյ­տին­գով, բայց այ­նո­ւա­մե­նայ­նիվ հաղ­թի: «Կանչ» Տե­լեգ­րամ ա­լի­քը ու­րիշ տագ­նա­պա­լի բան է մատ­նան­շում. «Ազ­գա­դավ­նե­րի այս խմբակն ա­ռա­ջար­կում է 2024–ի բյու­ջեն դի­տար­կել որ­պես «անվ­տան­գութ­յան բյու­ջե»: Մե­ծաց­նում են ռազ­մա­կան ծախ­սե­րը, բայց օ­րը հա­զար ան­գամ երդ­վում, որ միայն պաշտ­պա­նա­կան նշա­նա­կութ­յան զինա­տե­սակ­ներ են ձեռք բե­րե­լու: 

­Հարց է ա­ռա­ջա­նոմ՝ բա այդ պաշտ­պա­նա­կան զեն­քե­րով ո՞նց եք ա­զա­տագ­րե­լու ՀՀ օ­կու­պաց­ված տա­րածք­նե­րը: Դուք, որ նույ­նիսկ երկ­րի բյու­ջեն կազ­մե­լիս եք Ա­լի­ևի թույլտ­վութ­յու­նը հարց­նում, ո՞նց եք խո­սում անվ­տան­գութ­յան ու խա­ղա­ղութ­յան մա­սին:

­Հա­յաս­տա­նը ներ­քաշ­ված է հեր­թա­կան մեծ էքս­պե­րի­մեն­տի մեջ: Այն բյու­ջեն, ո­րը մեր եր­կի­րը պետք է տրա­մադ­րեր սե­փա­կան անվ­տան­գութ­յան ա­պա­հով­մա­նը, շատ շու­տով հո­սե­լու է դե­պի Եվ­րո­պա՝ վե­րած­վե­լով այն­տեղ մեզ ան­պի­տան Bas­ti­on-նե­րի և­ ռազ­մա­կան այլ ու­տի­լի: 

Երկ­րորդ կար­ևոր խնդի­րը սպա­ռա­զի­նութ­յան կա­ռուց­վածք փո­խե­լու մեջ է: Հա­յոց բա­նա­կի սպա­ռա­զի­նութ­յու­նը մե­ծ ­մա­սամբ ռու­սա­կան է: Այդ հա­մա­կար­գի մեջ արևմտ­յան զի­նա­տե­սակ­ներ ին­տեգ­րե­լը գրե­թե անհ­նար է, իսկ նոր կա­ռուց­վածք ստեղ­ծե­լը՝ չա­փա­զանց թանկ: Այս հար­ցում ոչ միայն կրկնա­պատկ­ված ռազ­մա­կան բյու­ջեն չի բա­վա­կա­նաց­նի, այլև Հա­յաս­տա­նի մի քա­նի տար­վա ողջ բյու­ջեն: 

­Բայց դա­վա­ճան­նե­րի իշ­խա­նութ­յանն ու նրանց արևմտ­յան տե­րե­րին դա չի հե­տաքրք­րում: Կար­ևո­րը Ռու­սաս­տա­նին ևս մեկ ան­գամ կծելն ու բուռն աշ­խա­տան­քի ի­մի­տա­ցիա ա­նելն է»:

­Լավ թե վատ զեն­քե­րով, ան­գամ ա­տո­մա­յին ռումբ ու­նե­նա­լով` Նի­կո­լով հաղ­թել հնա­րա­վոր չէ: Դ­րան գու­մար­վում է և «Այ­լընտ­րան­քա­յին նա­խագ­ծե­րի» հա­մա­հիմ­նա­դիր Վա­հե Հով­հան­նիս­յա­նի մատ­նան­շած պար­տադր­ված ու­րա­խութ­յու­նը, ո­րը բնո­րոշ է հա­մա­կենտ­րո­նաց­ման ճամ­բա­րին և տո­տա­լի­տար ա­ղան­դին: «Ի՞նչ են մտա­ծում Նի­կո­լի նկա­րի տակ աշ­խա­տող հա­մա­կար­գե­րը, թի­մե­րը, ձայ­նե­րը կտրած կրթված շեր­տե­րը, ո­րոնք ի­րենց խիղճն ու ու­ղե­ղը գրա­վադ­րել են Նի­կո­լի մոտ։ Ի­րոք ախր ա­մոթ է։ Մենք Բաք­վի բան­տե­րում մար­դիկ ու­նենք, բազ­մա­թիվ գե­րի­ներ։ Իշ­խա­նութ­յունն իր բո­լոր խո­ղո­վակ­նե­րով, մե­դիա­մա­նի­պուլ­յա­տիվ հա­մա­կար­գով ա­նընդ­հատ հա­մո­զում է, որ սա նոր­մալ է։

Ի­րա­կա­նում հայ ժո­ղո­վուրդն ու­րախ չէ։ Նա չի էլ հասց­րել հաս­կա­նալ, թե ինչ է զգում։ Չի հասց­րել մար­սել իր հետ կա­տար­վա­ծը։ Ն­րան պար­տադ­րում են ու­րա­խութ­յուն։

Իշ­խա­նութ­յու­նը բո­լոր ող­բեր­գութ­յուն­նե­րից հե­տո փոր­ձում է ստեղ­ծել «նոր նոր­մա­լութ­յուն». պա­տե­րազմ՝ նոր­մալ է, պար­տութ­յուն՝ նոր­մալ է, հա­զա­րա­վոր զո­հեր՝ նոր­մալ է, շրջա­փա­կում՝ նոր­մալ է, Ար­ցա­խի կո­րուստ՝ նոր­մալ է»։

­Հի­մա ժա­մա­նակն է, որ հան­րա­յին հա­մա­կար­գե­րը (նե­րառ­յալ՝ քա­ղա­քա­կան) սկսեն ա­ռողջ երկ­խո­սութ­յուն սե­փա­կան ժո­ղովր­դի հետ՝ վե­րա­կանգ­նե­լու մարդ­կա­յին հա­սա­րա­կութ­յան ո­րակ­նե­րը, ա­ռա­ջին հեր­թին՝ ապ­րու­մակ­ցումն ու ար­ժա­նա­պատ­վութ­յու­նը։ Գու­ցե պե­տա­կան մե­քե­նա­յով հնա­րա­վոր է պար­տադ­րել հա­սա­րա­կութ­յա­նը «վի­զո­ւալ ու­րա­խութ­յուն», բայց վա­խե­նալ է պետք այն մի­տու­մից, որ հա­սա­րա­կութ­յու­նը ա­ղե­տի չա­փից ար­դեն դա­դա­րել է զգալ որ­ևէ բան։ Այս սա ի­րոք վա­խե­նա­լու է։ Շա՜տ վա­խե­նա­լու:

Ա. ՎԱՀԱՆՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի 22 մասնակիցԵրբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրանՆախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.amՎարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ ՓաշինյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասինԱնկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբԲարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչներիԻնչպես են մերժում Փաշինյանին. քաղաքացիները չեն վերցնում նրա «քարտեզը»Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ)Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ)Քաղաքացին մերժեց Փաշինյանի մեկնած քարտեզը. «Կիսատ Հայաստան է» Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. ՔաղաքագետԹագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձելՇՏԱՊ. Կա մի ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյա, ով իր վարքով ու պահվածքով փորձում է վնասելԵԱ. Մ17 ԸՄԲԻՇ ՍՈՒՐԵՆ ԻՇԽԱՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԲԱՑ ՉԹՈՂԵՔ. Նախընտրական կտրուկ շրջադարձ. Հայտնի շամանը բացառիկ կանխատեսում է անելուՈւմ քվեարկել. քաղաքական գործիչները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված