Գրենլանդիայի համար ճակատամարտը սկսվել է Թող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. Կարապետյան Տիրադավների կարապի պարը «Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ուղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ Բազեյան Թրամփը կայցելի՞ Մոսկվա Ովքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանը Մահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր Պետրոսյանը Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔ Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և Սոլովյովին

ՀՀ-ում 700-750 հազար մարդ ունի շատ ավելի մեծ աջակցության կարիք, քան նույն արցախահայերը․ ԱԺ պատգամավորը արցախահայերին տրամադրվող աջակցությունների մասին

Հանդիպում

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը <<Իրավունքի>> հետ զրույցում վստահեցնում է, որ 2024թ․-ի  բյուջեում ԼՂ-ից բռնի տեղահանվածների մասով ընդամենը 10 մլրդ դրամը ամենը չէ ինչ նախատեսվում է գալիք տարում․

- Դա պայմանական թիվ է, անգամ այս պահին ընդունված որոշումներով արդեն իսկ մի քանի տասնյակ մլրդ դրամի մասին է խոսքը:  ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների աջակցության ծրագրերի ծախսերի մի մասը դեռեւս արտացոլված չէ, որոշ ծրագրեր մշակման փուլում են: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ Կառավարությունը գործում է իր հնարավորություններին համահունչ, բյուջեն անսահամանափակ չէ, բյուջեով տարբեր խնդիրներ են լուծվում, եւ կրկնում եմ՝ արվում է ամեն ինչ, որպեսզի մարդկանց կարիքները ապահովվենք։ Դուք գիտեք, որ ՀՀ-ում աղքատության մակարդակը մոտ 25 տոկոս է, այսինքն մեր երկրում մոտ 700-750 հազար մարդ ունի շատ ավելի մեծ աջակցության կարիք, քան նույն արցախահայերը։ Դրա համար արցախահայերին ուղղված աջակցությունները թերագնահատել կամ քննադատել առնվազն ազնիվ չէ, այ, եթե հնարավորոթյունները շատ լինեին, բայց աջակցությունները քիչ լինեին, այ այդ ժամանակ այո, համաձայն կլինեի բոլոր տեսակի քննադատությունների հետ։ Ամեն դեպքում այն ինչ այսօր հայտարարվել է դեռ ամբողջական չի։ Թե բնակարանների ապահովման մասով, թե մնացած ուղղություններով քննարկումները ընթանում են։

-Պարոն Թունյան, տնտեսագետները 2024թ․-ի բյուջեն բավականին հավակնոտ են գնահատել, կկարողա՞ք ապահովվել կանխատեսվող ցուցանիշները։ 

-Մինչ բյուջեի կարեոր կետերին անդրադառնալը ասեմ, որ 2024թ-ի բյուջեով նախատեսվել է աննախադեպ մեծ չափի պահուստային ֆոնդ՝ 94 մլրդ դրամ: Իսկ դա նշանակում է, որ մենք մեզ համար ապահովելու ենք անվտանգության բարձիկ, որը մեզ կպաշտպանի անկանխատեսելի իրավիճակներից եւ թույլ կտա արագ լուծել խնդիրները: Եկող տարվա բյուջեն նախատեսվում է մոտ 3 տրիլիոն դրամի չափով, եկամուտները՝ մոտավորապես 1,6 տրիլիոն դրամի չափով եւ պակասուրդը՝ մոտավորապես 340 մլրդ դրամ: Պակասուրդը կազմում է ՀՆԱ-ի 3,2 տոկոսը: Ըստ անհրաժեշտության՝ հնարավոր է պակասուրդի ծավալն ավելանա: Իսկ ընդհանուր առմամբ երեւի Դուք տեղյակ եք, որ 2024թ․ բյուջեով նախատեսվում է կատարել մոտավորապես 700 մլրդ դրամի կապիտալ ծախսեր, որոնք ուղղված են երկարաժամկետ տնտեսական աճի ապահովմանը: Կապիտալ ծախսերի գումարը 2018 թվականի համեմատ ավելացել է 6-7 անգամ: Դա կազմելու է մեր ՀՆԱ-ի 6,6 տոկոսը, ինչը բավականին լուրջ ցուցանիշ է։ Կառավարությունն իր հավակնություններով եւ ֆինանսական հնարավորություններով շատ ավելի հավակնոտ է, քան մասնավոր ոլորտի ներուժը:  Եթե ժամանակին միայն մեր ռեսուրսներով հնարավոր էր տարեկան մի քանի տասնյակ կիլոմետր վերանորոգման աշխատանքներ իրականացնել, ապա հիմա այդ ներուժն ավելացել է: Այդ ծախսերի հրատապության համատեքստում կարեւորում եմ միջազգային գործընկերների մասնակցությունը, օրինակ՝ իրանական կողմի հետ ստորագրված համաձայնագիրը, որով կկառուցվի Հյուսիս-հարավ ճանապարհի հարավային հատվածի 32 կիլոմետրը՝ թունելներով եւ կամուրջներով: Ես հույս ունեմ, որ այս տեմպը կհանգեցնի այն իրողությանը, որ մեր տեղական կազմակերպությունները եւս կկարողանան նույն որակի, արագության ու ծավալի աշխատանքներ կատարել: 

-Ակնհայտ է, որ հատկապես վերջին շրջանում իշխանությունները Ռուսաստանի հետ հարաբերությունները վերջանակապես խզելու համար կարծես ջանք չեն խնայումը։ Իսկ մենք գիտենք, որ հարաբերությունների խզումը բացի քաղաքական, անվտանգային խնդիրներից բերելու է նաեւ տնտեսական լրջագույն հետեւանքների։

-Հայ-ռուսական հարաբերությունները չեն սրվել կամ սրվի, որովհետեւ մենք որեւէ նման քայլեր չենք անում եւ նպատակ էլ առավելեւս չունենք սրելուն միտված։ ՌԴ-ն մեր դաշնակիցն է եւ նույն ՌԴ-ի հետ մենք գտնվում են մեկ տնտեսական միության մեջ։ Մենք ընդամենը փորձում ենք մեր տնտեսական հարցերը ավելի ընդլայնել այլ շուկաներում եւս, եւ, եթե դա կբերի ինչ-որ տնտեսական հետեւանքների, ռիսկերի, բնականաբար այդ ռիսկերը պատկերացնում ենք բոլորս։ Հոյս ունեմ, որ դրան չենք հասնի , բայց ոչինչ բացառել հնարավոր չէ։ Որովհետեւ 2020թ․-ի հունվարին որեւէ մեկը չէր պատկերացնի, թե 2020թ․-ի աշնանը ինչ մարտահրավերների առաջ կարող էինք կանգնել։ Դրա համար ես հիմա զուտ խորհուրդ կտամ ժամանակից առաջ չընկնել ու ավելի կառուցողական ու լավատեսորեն նայել ապագային։ Ամեն դեպքում մեր նպատակ չէ, որպեսզի սրվեն հայ-ռուսական հարաբերությունները։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Գրենլանդիայի համար ճակատամարտը սկսվել էԹող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. ԿարապետյանՏիրադավների կարապի պարը«Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՈւղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ ԲազեյանԹրամփը կայցելի՞ ՄոսկվաՈվքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանըՄահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր ՊետրոսյանըՀ1-ը հարկատուների հաշվին տոնածառեր է գնել․ որքան գումար է տրամադրվել պետբյուջեից․ «Փաստինֆո»ԱՅՍՕՐ ԱՐՑԱԽՑԻ ԱՆՎԱՆԻ ՍԱՄԲԻՍՏ ԱՐՄԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՄԱՀԱՑԵԼ Է ԵՐԳՉՈՒՀԻ ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆԻ ՀԱՅՐԸՏարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔՊուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և ՍոլովյովինԺիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվիՆախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրովՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել«Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված