Նոր կադրեր՝ ԱԺ ծեծկռտուքից՝ նկարված դահլիճի ներսից Հանրապետությունում սպասվում է անձրևային եղանակ Հոկտեմբերի 6. Օրվա խոսք Մեր կողմ անցած հոգեւորականներին էլ բերեք ԱԺ. Ինչ է սպասվում ԱԺ-ում Հուսիների առաջխաղացման ֆոնին Թուրքիան և Պակիստանը զորքեր են ուղարկում Սաուդյան Արաբիա Նյու Յորքում հայտարարել են արտակարգ դրություն կարմրուկի բռնկման պատճառով «Հրապարակ». Ադրբեջանցու կրակոցներից տուժած սյունեցի կնոջ վիճակն իրականում բավականին ծանր է Մարզպետներին համար մեկ է տրված. Փաշինյանը զգուշացրել է Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Իրավունք». Տիրադավների շրջանում մի այլ տիպի խանդի տեսարաններ են

Չեմ կարող լռել... Ալլա Հակոբյան

Մշակութային

Կատարում՝ Ալլա Հակոբյան

Խոսքերի հեղինակ՝ Ալլա Հակոբյան

Երաժշտության հեղինակ՝ Ալլա Հակոբյան

 

ՉԵՄ ԿԱՐՈՂ ԼՌԵԼ...

Չեմ կարող լռել…

Բայց չեմ ուզում խոսել…

Հասկացող է պետք...

Ես հոգնել եմ…

Այս անիրական

Ծուռ հայելիների

Խեղկատակ կյանքից

Պարտասել եմ:

Աչքս ուր դարձնեմ`

Ամենուր նրանք`

Անտարբերությամբ դաջված

Անհոգի դեմքեր:

Ժպիտներ լպիրշ,

Հայացքներ անգո,

Ամեն ինչից գոհ ամբոխ

Ինձ հետապնդող:

 

Եւ ո՞ւր ենք քայլում`

Գոնե մեկն ասեր,

Թեկուզ եւ խաբեր,

Բայց հույսով տածեր…

Սակայն ո'չ մի լույս,

Նույնիսկ փոքրիկ հույս`

Խավարով պատված

Գորշ հոգիներում:

Ճնշող դիմակներ,

Տաղտկալի զրույցներ...

Նորին մեծություն,

Ո~վ տգիտություն,

Մարդկանց վրայով

Ուղի ես հարթում...

Կյանքեր խորտակում...

«Օ~ֆ» էլ չես անում...

 

Բայց լավ իմացիր`

Կծնվի զավակ`

Մաքուր բյուրեղյա,

Լսո՞ւմ ես, անառա'կ,

Եւ կտապալի

Խավարը այս գորշ,

Քնից կարթնացնի

Մարդկությանը ողջ:

Վարդերի նման

Կբացվեն սրտեր,

Ու կմիանան իրար

Կամուրջ-ծիածաններ:

Եւ ճշմարտության

Մաքուր ցողերով

Ողողված դեմքիդ կասեմ.

«Եկար բարով»:

 

Եւ ճաճանչալից

Հեռու աստղերից

Լույսը ինձ հասած կասի`

«Ապրի՛ր դարով»:

Եւ ճաճանչալից

Հեռու աստղերից

Լույսը ինձ հասած կասի.

«Ապրի՛ր բարո~վ»:

ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Չարժի՞ հոկտեմբերի 6-ը հռչակել հիշատակի օր, այդ օրը ՀՀ վարչապետը Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում․ Էդգար ՂազարյանԱԱԾ-ն թերացել է իր աշխատանքում, բայց ներթափանցումները ամբողջությամբ հնարավոր չէ կանխել․ ՔՊ-ականԻնչպես է պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը սեղանների վրայով հասնում կռվի էպիկենտրոնինԼավ կլիներ՝ Պապիկյանը Ստեփանավանում դադարեցներ քարոզարշավը ու զբաղվեր անվտանգության հարցերով«Թուրքերի շարադրությունն եք գրում» «Դուք եք ռուսներինը պուպույի պես գրում». ԱԺ-ում իրավիճակը լարվեցՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբԻնչի՞ց սկսվեց կռիվը ԱԺ-ում (ամբողջական տեսանյութ)Նոր կադրեր՝ ԱԺ ծեծկռտուքից՝ նկարված դահլիճի ներսիցՀանրապետությունում սպասվում է անձրևային եղանակԱԺ-ում հրմշտոց է ու կռիվ է սկսվել պատգամավորների միջև. «Լռություն, հանգստացեք»ԱԺ-ում իրադրությունը լարվեց. «Ես ու Սամվել Կարապետյանը ուղիղ եթերում պիտի շարադրություն գրենք»ԱԺ նիստերին քիչ եք մասնակցում, ինչի՞ եք ԱԺ նախագահ դարձել. Ղազարյանը՝ ՌուբինյանինՀոկտեմբերի 6. Օրվա խոսքՄեր կողմ անցած հոգեւորականներին էլ բերեք ԱԺ. Ինչ է սպասվում ԱԺ-ումՀայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել ՍպերցյանըՀուսիների առաջխաղացման ֆոնին Թուրքիան և Պակիստանը զորքեր են ուղարկում Սաուդյան ԱրաբիաՆյու Յորքում հայտարարել են արտակարգ դրություն կարմրուկի բռնկման պատճառով«Հրապարակ». Ադրբեջանցու կրակոցներից տուժած սյունեցի կնոջ վիճակն իրականում բավականին ծանր էՄարզպետներին համար մեկ է տրված. Փաշինյանը զգուշացրել էԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված