Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Մենք պատրաստ էինք ապահովել Բաքվի պատվիրակության անվտանգությունը, բայց չեն եկել. Խանդանյան

Ներքաղաքական

Հայաստանում առաջին անգամ է անցկացվում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Սարգիս Խանդանյանը:

Նա մանրամասն ներկայացրեց, թե ինչպես է մեկնարկել աշնանային նստաշրջանը՝ հավելելով, որ քաղաքական թեմաներ չեն քննարկվել. «Հիմնականում ընթացակարգային հարցեր են քննարկվել: Կեսօրից հետո մեկնարկելու է բուն նստաշրջանը, որի ընթացքում հանդես են գալու ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահը և սկսվելու է առաջին թեմատիկ քննարկումը, որը վերաբերում է ԵԱՀԿ տարածաշրջանի անվտանգային թեմաներին»:

Անդրադառնալով այն պատվիրակություններին, որոնք չեն մասնակցելու վեհաժողովին՝ Խանդանյանը նշեց, որ երեկ ՌԴ պատվիրակությունն է դիմել ԱԺ նախագահին և հայտնել, որ չեն մասնակցելու. «ՀՀ ԱԺ-ն չէ, որ երկրների խորհրդարաններին հրավերներ է արել, դրանով զբաղվում է միջազգային կազմակերպությունը: Ինչ վերաբերում է Ադրբեջանի պատվիրակությանը, ապա նրանք մի քանի անգամ անվտանգության հարց են բարձրացրել, ՀՀ-ն էլ հայտարարել է, որ պատրաստ է ապահովել նրանց անվտանգությունը, սակայն, ինչպես տեսնում եք, նրանք չեն մասնակցել: Դա արդեն նրանց խնդիրն է: Իսկ ինչ վերաբերում է Թուրքիային, ապա տեղեկություններ չունենք»:Ք

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ