Այս 3 կենդանակերպի նշանները պետք է պատրաստ լինեն անսպասելի շրջադարձերի Չի՛ կարելի մեկ հարվածով ջնջել Ստեփանակերտի թատրոնի պատմությունը. Հակոբ Ղազանչյան Վրաստանի քաղաքացին դիմել է ոստիկանություն, «Սատուրն-Գարդեն» հյուրանոցում 2 աղջիկներ իրենից գողացել են 4500 դոլար Լավ նշան է, որ ռուսները վերջապես մտածում են պատերազմն ավարտելու մասին․ Զելենսկին՝ Պուտինի առաջակի մասին Հայաստանում 27 աշակերտի ծնողները թույլ չեն տալիս դպրոց հաճախել. ԱՎԾ տվյալներ Արտակարգ իրավիճակ՝ Երևանում հայտնի «Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտ Հեռու չէ, տարածքում է. Էքստրասենսը նոր բացահայտում է անում Ամբողջ Աբխազիան հոսանքազրկվել է Երկվորյակներին երեկոյան սպասվում է անակնկալ․ մայիսի 11-ի աստղագուշակը Մեծ արծիվ կա, կшմազը խпդի տված է եղել․ բացшռիկ մանրամասներ՝ 2-ամյա Տիգրանի անհետшցման դեպքից

Վաշինգտոնը կարո՞ղ է Ալիեւին ստիպելով Բրյուսել տանել

Վերլուծություն

Այս­պի­սով, ակն­հայտ է, որ ԱՄՆ-ն պատ­րաստ­վում է գնալ Հա­րա­վա­յին Կով­կա­սում ի­րա­վի­ճա­կի վերջ­նա­կան հան­գու­ցա­լուծ­ման (Տես նաեւ https://iravunk.com/?p=269730&l=am): Այ­սինքն, կա՛մ կ­կա­րո­ղա­նա Ա­լիե­ւին եւ Նի­կո­լին տա­նել Բր­յու­սել եւ պար­տադ­րել ստո­րագ­րել Վա­շին­գո­նի «հա­գով կար­ված» «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը»: Կամ, ե­թե չկա­րո­ղա­ցավ, շատ մեծ է ռիս­կը, որ Մոսկ­վան կխլի նա­խա­ձեռ­նութ­յու­նը, եւ կու­նե­նանք այլ ի­մաստ պա­րու­նա­կող «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր»:

Այ­սինքն` հի­մա ամ­բողջ խնդիրն այն է, թե Նի­կոլն ու Ա­լիեւն ինչ­պես են հանձ­նե­լու «վա­շինգ­տոն­յան թես­տը»: Թե որն է դա, սա էլ է պարզ՝ պետք է գնալ Բր­յու­սել ե­ւ «ա­յո» ա­սել ա­մե­րիկ­յան «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րին»:

­Նի­կո­լը, կար­ծես թե, «միշտ պար­տաս­տ» վի­ճա­կում է: Բր­յու­սել գնա­լու պատ­րաս­տա­կա­մութ­յուն վեր­ջին օ­րե­րին հայտ­նել են հա­յաս­տան­յան գործ­նա­կա­նում բո­լոր պատ­կան պաշ­տոն­յա­նե­րը: Նա­խօ­րեին նա­եւ ԱԳՆ-ն ն­ման հեր­թա­կան հայ­տա­րա­րութ­յուն տա­րա­ծեց՝ վկա­յա­կո­չե­լով Հա­յաս­տան-ԵՄ քա­ղա­քա­կան եւ անվ­տան­գա­յին հար­ցե­րով երկ­խո­սութ­յան երկ­րորդ նիս­տի արդ­յունք­նե­րով ար­ված հայ­տա­րա­րութ­յու­նը. «Հա­յաս­տա­նը հաս­տա­տել է Եվ­րո­պա­կան խորհր­դի նա­խա­գահ Շառլ Մի­շե­լի միջ­նոր­դութ­յամբ Բր­յու­սե­լում ա­ռաջ­նորդ­նե­րի հան­դիպ­մա­նը մաս­նակ­ցե­լու իր պատ­րաս­տա­կա­մութ­յու­նը»:

Չ­նա­յած, կար­ծես թե, Նի­կո­լը փոր­ձում է նաեւ իր «զա­պա­սը պա­հել»: Այս­պես, նա­խօ­րեին ԱԺ-ում խո­սե­լով այն մա­սին, թե ին­չու նա ՀԱՊԿ-ի հեր­թա­կան մի­ջո­ցառ­մա­նը չի գնում, նո­րից հնչեց­րեց հին ու ան­համ բա­ցատ­րութ­յուն­նե­րը: Բայց նաեւ ա­սե­լով. «Մենք քա­ղա­քա­կա­նութ­յան փո­փո­խութ­յան մա­սին չենք պատ­րաստ­վում հայ­տա­րա­րել, քա­նի դեռ չենք ո­րո­շել լքել ՀԱՊԿ-ը»: Այ­սինքն` վերջ­նա­կան ո­րո­շում դեռ չու­նեն, եւ ակն­հայտ է, որ դա կախ­ված է ա­ռա­ջի­կա ի­րա­դար­ձութ­յուն­նե­րից: Վա­շինգ­տո­նը կկա­րո­ղա­նա՞ իր «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը» պար­տադ­րել, ՀԱՊԿ-ից դուրս գա­լու հարցն էլ դրա­նով կլուծ­վի: Չի՞ կա­րո­ղա­նա, Նի­կո­լին ռու­սա­կան ու­ղեծ­րից հե­ռա­նա­լու տար­բե­րակ չի մնա, եւ մի­գու­ցե այդ դեպ­քում կդառ­նա ՀԱՊԿ-ի ա­մե­նա­ջեր­մե­ռանդ երկր­պա­գուն:

­Սա­կայն Բր­յու­սել­յան հան­դիպ­ման լի­նել-չլի­նե­լը ոչ թե Նի­կո­լից, այլ Ա­լիե­ւից է կախ­ված: Թե ին­չո՞ւ է Ա­լիե­ւը հետ քաշ­վում Ա­րեւ­մուտ­քից, հաս­կա­նա­լի է: Կ­կա­րո­ղա­նա՞ մին­չեւ վերջ դեմ գնալ, դա է այս պա­հի հիմ­նա­կան հար­ցը: Այն, որ Ա­րեւ­մու­տքի հիմ­նա­կան ճնշումն այն է, որ Ա­լիե­ւի գլխին կկա­խեն ցե­ղաս­պա­նի մե­ղադ­րանք, հաս­կա­նա­լի էր դեռ այն պա­հին, երբ նա հա­յա­թա­փում էր Ար­ցա­խը: Բայց այդ մե­ղադ­րան­քը բա­վա­կա՞ն է, որ նա շարժ­վի Վա­շինգ­տո­նի պա­հան­ջած ուղ­ղութ­յամբ, դա է ներ­կա­յիս հար­ցե­րի հար­ցը:

Որ­պես­զի ցե­ղաս­պա­նի մե­ղադ­րանքն Ա­լիե­ւի հա­մար վտան­գա­վոր լի­նի, կա մեկ կա­րե­ւոր պայ­ման. մե­ղադ­րանք ներ­կա­յաց­նո­ղը պետք է աշ­խար­հում ու­նե­նա այն կշի­ռը եւ չու­նե­նա հա­կակ­շիռ, որ կա­րո­ղա­նա իր խոս­քին գործ­նա­կան տեսք տալ:

­Հա­կակ­շիռ, այն էլ՝ հա­րավ­կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նում, Վա­շինգ­տո­նը, ի­հար­կե, ու­նի: Ն­րա ներ­կա ծրագ­րերն ուղղ­ված են միա­ժա­մա­նակ ՌԴ-ի, Ի­րա­նի եւ, խո­շոր հաշ­վով, նաեւ Թուր­քիա­յի դեմ: Եվ բնա­կան է, որ այս ե­րեք ու­ժե­րը կփոր­ձեն Ա­լիե­ւին ա­մեն կերպ ա­մե­րիկ­յան ու­ղեծ­րից հե­ռու պա­հել:

Ընդ ո­րում, ե­թե ոչ Նի­կո­լը, ա­պա Ա­լիե­ւը հա­զիվ թե հաշ­վի չառ­նի մաս­նա­վո­րա­պես Ուկ­րաի­նա­յի օ­րի­նա­կը: Ադր­բե­ջա­նից եւ Հա­յաս­տա­նից շատ ա­վե­լի զո­րեղ հետ­խորհր­դա­յին պե­տութ­յուն, ո­րը, ա­մե­րիկ­յան խոս­տում­նե­րից ել­նե­լով, սուր հա­կա­մար­տութ­յան մեջ մտավ Ռու­սաս­տա­նի հետ: Ու նա­խօ­րեին այդ երկ­րի նա­խա­գահ Զե­լենս­կին մեկ տխուր ի­րո­ղութ­յուն խոս­տո­վա­նեց. վեր­ջա­պես հաս­տա­տեց՝ Ա­րեւմտ­յան երկր­նե­րի ֆի­նան­սա­կան օգ­նութ­յան դա­դա­րե­ցու­մը ճգնա­ժամ կա­ռա­ջաց­նի Ուկ­րաի­նա­յում, քա­նի որ ա­ռանց դրա նա չի կա­րո­ղա­նա ան­գամ սո­ցիա­լա­կան վճար­ներ տրա­մադ­րել։ Ու դա այդ­պես է. Ուկ­րաի­նա­յի բյու­ջեն այս պա­հին, հենց ուկ­րաի­նա­կան աղբ­յուր­նե­րի գնա­հատ­մամբ, 50-57%-ով կախ­ված է ա­րեւմտ­յան վար­կե­րից։ Չ­կա ֆի­նան­սա­վո­րում, չի լի­նի թո­շակ-աշ­խա­տա­վարձ, եւ, ա­մե­նա­կա­րե­ւո­րը, պա­տե­րազ­մող բա­նա­կի մա­տա­կա­րա­րում: Մինչ­դեռ նա­խօ­րեին, չնա­յած Ուկ­րաի­նա­յի հա­մառ լոբ­բիս­տա­կան փոր­ձե­րին, հաս­տա­տեց բյու­ջե, որ­տեղ նո­րից Ուկ­րաի­նա­յի հա­մար մեկ ցենտ ան­գամ նա­խա­տես­ված չէ: Իսկ ա­հա եվ­րո­պա­կան երկր­նե­րից նախ Նի­կո­լի սի­րած Ֆ­րան­սիան, նրա հետ­քե­րով՝ այլ պե­տութ­յուն­ներ մե­կը մյու­սի հե­տե­ւից հրա­ժար­վում են Ուկ­րաի­նա­յին զնեք տալ: Պա­հան­ջը սա է՝ վճա­րիր եւ կստա­նաս: Բայց վճա­րե­լու հա­մար փող չկա: Ու կա­րե­լի է հաս­կա­նալ, թե այս ա­մե­նի արդ­յուն­քում ինչ վի­ճակ կա­ռա­ջա­նա ռազ­մա­ճա­կա­տում, որ­տեղ այս պա­հին էլ Ուկ­րաի­նա­յի հա­մար ան­հույս պատ­կեր է տի­րում:

Այս­պի­սով, ա­մե­նա­հա­վա­նա­կան սցե­նարն այն է, որ Զե­լենս­կին կլրաց­նի Վա­շինգ­տո­նի կող­մից «գցված» բա­զում այլ նման լի­դեր­նե­րի ցան­կը: Իսկ թե դրա­նից հե­տո ինչ ճա­կա­տա­գիր է սպա­սվում նման լի­դեր­նե­րին, ցույց է տա­լիս, օ­րի­նակ, Սա­հա­կաշ­վի­լու դեպ­քը: Գու­մա­րած, Զե­լենս­կու պար­տութ­յու­նը Մոսկ­վա­յի հաղ­թա­նակն է, ո­րից հե­տո նաեւ հա­րավ­կով­կաս­յան հար­թա­կում է նրա փաս­տա­ցի կշի­ռը բազ­մա­պատկ­վում: Ու այս նյո­ւանս­նե­րը Ա­լիե­ւը, ի­հար­կե, լավ է հաս­կա­նում:

Մ­յուս կող­մից` Վա­շինգ­տո­նը շտա­պեց մե­ծա­գույն ձեռք­բե­րում հա­մա­րել նա­խա­գահ Սիի վեր­ջին ա­մե­րիկ­յան այցն ու դրա արդ­յունք­նե­րը: Մինչ­դեռ ըն­դա­մե­նը պայ­մա­նա­վոր­վել են ի­րար հետ ու­ղիղ բա­խու­մից խու­սա­փել, քա­նի որ դա կոր­ծա­նա­րար կլի­նի ողջ աշ­խար­հի հա­մար: Մինչ­դեռ դրա­նով Վա­շինգ­տո­նը ա­կա­մա խոս­տո­վա­նում է, որ այ­լեւս եր­բեմ­նի միա­հե­ծան հա­մաշ­խար­հա­յին լի­դե­րը չէ, ո­րի ա­մեն մի քմա­հա­ճույ­քը չկա­տա­րող­նե­րին դա­ժան պա­տիժ է սպառ­նում: Կա­րե­լի է բե­րել մաս­նա­վո­րա­պես Ի­րա­նի եւ Թուր­քիա­յի օ­րի­նա­կը, ո­րոնք ոչ միայն ԱՄՆ-ի հետ «քյալ­լա են տա­լիս», այլ նաեւ Վա­շինգ­տո­նը ստիպ­ված էր Ի­րա­քում գտնվող Ի­րա­նի 10 մի­լիարդ դո­լա­րը եւս ա­պա­սա­ռեց­նել՝ փոր­ձե­լով նաեւ այդ կերպ Թեհ­րա­նին հե­ռու պա­հել իր ուժերն Իս­րա­յե­լի դեմ հա­նե­լու ծրագ­րե­րից: Ու այս ամ­նը եւս Ա­լիե­ւի հա­մար պետք է, որ հստակ ցու­ցիչ լի­նի:

Ու երբ հաշ­վի ենք առ­նում բուն ԱՄՆ-ի ներ­սում աչ­քի ա­ռաջ սրվող մթնո­լոր­տը, երբ ա­մե­նա­հա­վա­նա­կան սցե­նար է դար­ձել գոր­ծող վար­չա­կազ­մի հե­ռա­նա­լը գա­լիք տա­րի, ա­պա այդ՝ հե­ռա­ցող վար­չա­կազ­մի հետ գլո­բալ խա­ղե­րի մեջ մտնե­լը հա­զիվ թե լավ բան խոս­տա­նա: Առավել եւս, որ իրականում ԱՄՆ-ն մեր տարածաշրջանում գործնականում չունի լծակներ, որով կկարողանա Ադրբեջանի վրա ազդել: Հիմնական ուժային բաղադրիչն այստեղ Թուրքիան է, որը գերադասում է աշխատել իր, եւ ոչ թե Բայդենի օգտին:

Այս­պի­սով, կգնա՞ Ա­լիե­ւը Բր­յու­սել: Ի­հար­կե, նա իր հաշ­վարկ­ներն ու­նի, այդ թվում՝ գլո­բալ ի­րո­ղութ­յուն­նե­րի մա­սով: Բայց ա­վե­լի հա­վա­նա­կան տեսք ու­նի, որ Հեյ­դա­րո­վի­չը Վա­շինգ­տո­նի «թես­տը չի հանձ­նի»՝ դրա­նով նաեւ Վո­վա­յի­չին թող­նե­լով «կոտ­րած տաշ­տա­կի ա­ռաջ»: Եվ այն, որ Բաքուն հրաժարվեց մասնակցել Վաշինգտոնում ԱԳ նախարարների հանդիպմանը, որն առաջարկել էր ԱՄՆ-ն, ասվածի մասին է վկայում:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 






Այս 3 կենդանակերպի նշանները պետք է պատրաստ լինեն անսպասելի շրջադարձերիՉի՛ կարելի մեկ հարվածով ջնջել Ստեփանակերտի թատրոնի պատմությունը. Հակոբ ՂազանչյանՎրաստանի քաղաքացին դիմել է ոստիկանություն, «Սատուրն-Գարդեն» հյուրանոցում 2 աղջիկներ իրենից գողացել են 4500 դոլարԼավ նշան է, որ ռուսները վերջապես մտածում են պատերազմն ավարտելու մասին․ Զելենսկին՝ Պուտինի առաջակի մասինՀայաստանում 27 աշակերտի ծնողները թույլ չեն տալիս դպրոց հաճախել. ԱՎԾ տվյալներԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում հայտնի «Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտՀեռու չէ, տարածքում է. Էքստրասենսը նոր բացահայտում է անում Ամբողջ Աբխազիան հոսանքազրկվել էԵրկվորյակներին երեկոյան սպասվում է անակնկալ․ մայիսի 11-ի աստղագուշակըՄեծ արծիվ կա, կшմազը խпդի տված է եղել․ բացшռիկ մանրամասներ՝ 2-ամյա Տիգրանի անհետшցման դեպքիցՄոսկվան Կիևին առաջարկում է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցություններըՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրՄեր հզորությունը մեր միասնությունն է. Հայտնի Բաղդասարյանների ֆենոմենը Այս 3 կենդանակերպի նշանները կունենան բախտավոր շաբաթ 2025 թվականի մայիսի 12-ից մինչև 18-ըՆվաստացրել ու խոշտանգել են. հողաթափերով ու գիշերազգեստով պտտացրել են ոստիկանության մեկուսարաններովՄայիսի երկրորդ կեսին Կենդանակերպի 2 նշաններ բախտը պոչից կբռնենՈրդիս, արդյո՞ք ինչ անում եմ ճիշտ եմ անում.Ինչ է խոսում որդու հետ Եռաբլուրում պատգամավորըՄայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ, տրամադրվե՛ք․ Գագիկ ՍուրենյանԿենդանակերպի երեք նշաններ, որոնց համար փողի հոսքը կգա մայիսի երկրորդ կեսին Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումներըՀորդառատ անձրև, կարկուտ. եղանակն՝ առաջիկա օրերինВетеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве Կրեմլը պատրաստ է ինչպես Թրամփի բանակցություններից դուրս գալուն, այնպես էլ հակամարտության նոր սրմանը. ՔաղաքագետՊուտինն Ալիեւի Մոսկվա չայցելելն ընկալեց որպես անձնական ազդանշան եւ ՌԴ-ի դեմ ուղղված ընդգծված ցուցադրական ժեստ. Ռուսական աղբյուրՏիգրան Ավետիսյանի և Արման Մսրյանի նոր տեսահոլովակըՊուտինն առաջարկել է մայիսի 15-ին վերականգնել ռուս-ուկրաինական ստամբույան բանակցային գործընթացը (Տեսանյութ)«Շունչ» թատրոնը պատրաստվում է հարսանիքի. Սեյրան Մովսիսյանը փակագծեր է բացումԽՍՀՄ-ի ըմպելիքներ, որոնք դուք անպայման խմել եքԽՈՆԱՐՀՈՒՄ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՊԱՅԾԱՌ ՀԻՇԱՏԱԿԻՆԶբոսանք խորհրդային գաստրոնոմիայում մինչև 80-ականների վերջըԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵՑԻՆ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ 80-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎՎաշինգտոնին ձեռնտու է «Օրեշնիկ»-ներով Մոսկվայի ծանր պատասխան հարվածը Կիեւին. Ռուսական աղբյուրՀռոմի նորընտիր պապը հայտարարել է, որ կշարունակի Ֆրանցիսկոս պապի բարեփոխումներըԲրիջիտ Բարդոն երիտասարդության տարիներին և հիմա. ինչո՞ւ է նա այդքան ծերացելԵթե ես միանամ այդ անլուրջ նախաձեռնությանը, ես էլ կդառնամ այդ միմոսներից մեկը․ Գեղամ Նազարյանը իմպիչմենտին չմիանալու պատճառների մասինՔՊ-ական ղեկավարը տուրիստական քաղաքի հողերը կասկածելի աճուրդներով օտարել է, իսկ Փաշինյանը դա անտեսել է․ ՍարգսյանԱռաջիկա ժամերին Գյումրի համայնքում սպասվում են հորդառատ տեղումներ. ԱզիզյանՖրանցիսկոս Պապը WhatsApp-ով կապ է պահել խոշտանգման ենթարկված կնոջ հետԱՄՆ-ն նախազգուշացրել է ԻրանինWashington Post-ը պարզել է՝ ինչ կարևոր իրադարձություն է սպասվում վեց շաբաթիցԹրամփ. Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել լիակատար և անհապաղ հրադադարի շուրջԳազ չի լինիՀնդկաստանը ռուս-հնդկական հիպերձայնային հրթիռներով հարպածել է պակիստանյան ավիաբազաներին (Տեսանյութ)Հրազդանցին իր աղջկա նկատմամբ անառակաբարո արարքներ է արել ու ծեծել կնոջը. ինչ պատիժ է սպասվում նրանՀռոմի նորընտիր պապի եղբայրը պատմել է նրա մանկության սիրելի խաղի մասինԹուրքիայի ԱԳ նախարարը պատմել է՝ իրեն փորձել են թունավորելՏարադրամի փոխարժեքները մայիսի 10-ինԱմեն ինչ էլ հնարավոր է,Աղազարյանը՝ հարցին հնարավոր է արդյո՞ք ախկին ՔՊ-ականի թեկնածություն առաջադրվիԿինը թունավոր սնկով սպանել է ամուսնու հարազատներին. որն է եղել պատճառըԼուկաշենկոն հայտարարել է Լեհաստանից և Լիտվայից եկող սպառնալիքի մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top