ՔՊ-ականին հեռացնելու որոշումը խորը արմատներ ունի. «Ժողովուրդ»
Մամուլի տեսություն
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ՔՊ վարչության որոշմամբ՝ նոյեմբերի 13-ին Թաթուլ Ասիլյանը հեռացվել է կուսակցությունից: ՔՊ-ից մեզ պաշտոնապես հայտնել էին, որ հեռացման պատճառը կարգապահական խախտումն է եղել, մինչդեռ Թաթուլ Ասլիյանը մեզ հետ զրույցում ասել էր, թե Արցախից բռնի տեղահանվածների մասին գրառում է արել ու հենց այդ պատճառով էլ հեռացվել է կուսակցությունից:
«Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել օր ու գիշեր Նիկոլ Փաշինյանին գովերգող, ստատուսներ ձոնող սկանդալային Թաթուլ Ասիլյանի հեռացման պատճառների մասին: Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, պատճառն ամենեւին էլ արցախցիների մասին գրառումը չի եղել. այնպես չէ, որ ՔՊ-ում այդքան զգայուն ու անհանդուրժող են արցախցիների մասին վատ գրառումների նկատմամբ: Մեր տեղեկություններով՝ Թաթուլ Ասիլյանի հեռացման պատճառներն ավելի խորը արմատներ ունեն:
Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, ՔՊ-ում մեծ ուրախությամբ են ընդունել Թաթուլ Ասիլյանի հեռացումը ու գոհ են մնացել վարչության որոշումից»:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում