Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

ԻՆՉՈՒ ՎՌՆԴԵՑԻՆ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՍԱԴՐԻՉԻՆ

Ներքաղաքական

ՔՊ­–ում խո­սում են, որ մո­լե­ռանդ նի­կո­լա­կան, տա­կանք և սադ­րիչ Թա­թուլ Ա­սիլ­յա­նին վար­չութ­յան ո­րոշ­մամբ վռնդել են իշ­խող կու­սակ­ցութ­յու­նից բե­րան­բա­ցութ­յան հա­մար: Երբ նա գրել էր, որ այն ար­ցախ­ցի­նե­րը, ով­քեր կմաս­նակ­ցեն հա­կա­նի­կո­լա­կան ցույ­ցե­րին, պետք է Հա­յաս­տա­նից ար­տաքս­վեն, նա հրա­պա­րա­կայ­նաց­րել է ՔՊ վար­չութ­յան կա­յաց­րած բա­նա­վոր ո­րո­շու­մը, ո­րը ի­րա­կա­նում ոչ թե ո­րո­շում էր, այլ ՔՊ­–ա­կան­նե­րին սոսկ ծա­նու­ցել էին Նի­կո­լի տես­լա­կա­նը:

Խն­դիրն ի­րա­կա­նում սա­կայն ոչ թե այն է, որ Ա­սիլ­յա­նը բե­րան­բա­ցութ­յուն է ա­րել, այլ այն, որ բե­րան­բա­ցութ­յուն է ա­րել պրո­ֆե­սիո­նալ սադ­րիչ Ա­սիլ­յա­նը, ով բազ­միցս ցու­ցա­րար­նե­րի հետ փո­ղո­ցա­յին բա­խում­ներ է կազ­մա­կեր­պել, ին­չը և, ինչ­պես գրում են Տե­լեգ­րամ ա­լիք­նե­րը, հենց դա էր Ա­սիլ­յա­նի հիմ­նա­կան փե­շա­կը` կռիվ­ներ սար­քել և հիմ­քեր ստեղ­ծել բռնաճն­շում­նե­րի հա­մար:

­Հապ­ճեպ բե­րան­բա­ցութ­յու­նը խուն­տա­յի հա­մար անհ­նա­րին դարձ­րեց Թա­թուլ Ա­սիլ­յա­նին` նրան սադ­րի­չի կար­գա­վի­ճա­կով օգ­տա­գոր­ծե­լը: Նա ժա­մա­նա­կից շուտ բա­ցա­հայ­տեց ինքն ի­րեն և դար­ձավ ոչ պի­տա­նի: Ն­րա փո­խա­րեն ու­րի­շին կօգ­տա­գոր­ծեն` որ­պես ար­ցախ­ցի­նե­րին սադ­րե­լու գոր­ծիք:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ