Շատ մի ատիր սիրել կա կամ ՔՊ-ին «դավաճան» մի ըսեր, մեղք է
Ներքաղաքական
Խորհրդարանական որոշ ընդդիմադիրների հլու-հնազանդ վիճակը մեծ ուրախություն է պատճառում իշխանական պատգամավորներին: ԱԺ նախագահ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ նույնիսկ չզսպեց իրեն եւ իշխանություն-ընդդիմություն ներդաշնակ քվեարկություններից մեկի ժամանակ երեկ ուղղակիորեն շխկացրեց. «Մի այլ կարգի միասնական է այս ԱԺ-ն»:
Ինչ է փոխվել ընդդիմության ներսում, երբ նախկինում «դավաճան» էին համարում, հիմա կառուցողական քննարկումներ ծավալում, մերձխորհրդարանական շրջանակներն անգամ հեգնում են. «Դե Նիկոլը Պրահայում ասել էր, որ ընդդիմության հետ կառուցողական քննարկումների դաշտ է բացվել, հո եվրոպաներում ամոթով չենք մնալու»:
Այսպիսով` երեկ մեկ րոպե լռությամբ ընդդիմությունը հարգեց հանգուցյալ ՔՊ–ական պատգամավորի, ինչպես նաեւ, ըստ էության, արմատական ընդդիմություն լինելու սպասումների հիշատակը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ