Ո՞վ է ասել, որ չմասնակցելուն պետք է հաջորդի ելքը ՀԱՊԿ-ից. Արման Եղոյան
Ներքաղաքական
Այն, որ Նիկոլ Փաշինյանը մերժել է Մինսկում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին իր մասնակցությունը, ԱԺ եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր ԱՐՄԱՆ ԵՂՈՅԱՆԸ տարօրինակ ոչինչ չի տեսնում:
— Զարմացե՞լ եք, որ մենք չենք մասնակցում ՀԱՊԿ նիստերին: Բայց ո՞վ է ասել, որ չմասնակցելուն պետք է հաջորդի ելքը ՀԱՊԿ-ից կամ այլ կազմակերպություններից: Այսօր ընդունվել է նման որոշում, բայց վաղը որոշումը կարող է այլ լինել: Հիշեցնեմ, որ ՀՀ իշխանությունն իր վերաբերմունքը ՀԱՊԿ գործունեության մասին հնչեցրել է` սկսած 2021 թվականից, երբ հարձակում կատարվեց Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, որին հաջորդեց ՀԱՊԿ ոչ պատշաճ արձագանքը մեր դիմումին, մենք բազմիցս արտահայտել ենք մեր դիրքորոշումը այդ կառույցի գործունեության վերաբերյալ: Մենք խնդիրները բարձրացրել ենք` կառույցի գործունեության հետ կապված։ Բայց գուցե խնդիրներն իրենց լուծումը չգտնեն: