Ո՞ւմ է պետք այդ պայմանագիրը, եթե դու գիտես, որ Ադրբեջանը խախտելու է. Լոքմագյոզյան
Ներքաղաքական
Միջինարեւելյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, թուրքագետ ՏԻՐԱՆ ԼՈՔՄԱԳՅՈԶՅԱՆԻ կարծիքով` 2018թ.-ից մինչեւ այսօր մեր կառավարությունը աշխատում է թուրքերի համար:
— Այդ խաղաղության պայմանագիր կոչվածն էլ ոչ մի կապ չունի խաղաղության հետ, դրա մասին Փաշինյանն էլ է ասում: Մի ժամանակ ասում էր, այո, մենք ուզում ենք, խաղաղության պայմանագիր, դա մեզ համար կարեւոր է, բայց մենք վստահ ենք, որ Ադրբեջանը խախտելու է դա: Ո՞ւմ է պետք այդ պայմանագիրը, եթե դու գիտես, որ Ադրբեջանը խախտելու է: Թուրքերը իրենց ամբողջ պատմության ընթացքում ո՛չ մի պայմանագիր, ո՛չ մի համաձայնություն չեն հարգել, եղել են դեպքեր, որ պայմանագիրը ստորագրել են ու մի ժամ չանցած խախտել են, վերջին 30 տարվա մեջ այս ամենը տեսել ենք նաեւ Ադրբեջանի կողմից: Ոչ մի պայմանագիր որեւէ երաշխիք չէ, եթե այն Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ է կնքված:
Ս. ԱՍԱՏՐՅԱՆ
Հ.Գ.– Շարունակությունը կարդացեք «Իրավունք» թերթի առաջիկա համարում: