Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Աղբը կհավաքվի, կոյուղիների հարցը կլուծվի, իսկ ձեր մակարդակը պլենտուզից երբեք չի բարձրանա. Մարգարիտա Պետրոսյան

Թեմա
Նաիրի խոշորացված համայնքի «Իմ հզոր համայնք» խմբակցության ավագանու անդամ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ տեղեկացնում է, որ վերջերս Քասախում կրկին «փայլել» են վարչական շրջանի աշխատակազմի անդամները։
 
«Այս անգամ աչքի է ընկել վաստակաշատ ուսապարկ, Նիկոլի աջ կամ ձախ ձեռք Ղազար Ղազարյանի եղբայր` Վահե Ղազարյանը, ով Քասախում զբաղվում է կոմունալ ծառայություններով։ Կոյուղին պայթել է եւ ողջ կեղտաջուրը լցվել է բնակիչների ավտոտնակներ ահազանգերին հետամուտ չլինող Ղազարյանը բնակիչներից մեկի այն խոսքին, թե վերջինս ստիպված կլինի դիմել Եղվարդ` համայնքապետարան, Ղազարյանը տիպիկ նիկոլականին վայել պատասխան է տվել՝ ասելով. «Տո ում ուզում ես զանգի ասա»: Իսկ դրան այսօր հաջորդեց կոմունալ բաժնի մեկ այլ աշխատակցի բռի պահվածքը։ Այսօր ես փորձեցի կողքի դնել բոլոր քաղաքական տարաձայնությունները եւ խնդրեցի, որպեսզի մաքրեն ու վերացնեն մեր բակում տարիներ շարունակ աղբանոցը վերացած մի կիսավեր տնակ, իսկ այն աշխատակիցը, ում ես դիմել էի, հարցի մասին հետաքրքրվելու փոխարեն՝ փորձեց ճշտել, թե ես ով եմ, իսկ հետո նաեւ կրկին անգամ հեգնական տոնով խոսեց համայնքապետարանի մասին։ Սա նշանակում է մի բան, որ Նիկոլի հովանավորությունը վայելող Ղազարն, իր կադրերին նշանակելով Քասախում, կարծես փորձում է ամեն կերպ Քասախը կտրել համայնքից, որպեսզի այստեղ իր սեփական բիզնեսը վարի։ Դե Քասախի վարչական ղեկավար կոչվող «պարոն» Թովմասյանի մասի խոսել պարզապես չեմ ուզում: Ես, որպես Նաիրի համայնքի ավագանու անդամ արդեն ամաչում եմ բնակիչներից, իսկ ամոթի պատճառը քպ֊ական ու նիկոլական լծակներով պաշտոն զբաղեցնող ոչ կոմպետենտ այս տեսակ երեւույթներն են», - գրել է Մարգարիտա Պետրոսյանը եւ, որպես հետգրություն, հավելել. «Աղբը կհավաքվի, կոյուղինեիր հարցը կլուծվի, իսկ ձեր մակարդակը պլենտուզից երբեք չի բարձրանա»:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ