Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

«ԱԽՔ» ՕՊԵՐԱՑԻԱՆ. ՆԻԿՈԼԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ

Վերլուծություն

«­Նոր Հա­յաս­տա­նի» ամ­բողջ վեր­նա­խա­վը զվռնում է եվ­րո­պա­նե­րով ու ա­մե­րի­կա­նե­րով` Նի­կո­լով, Օ­մե­գա Ա­րո­յով, ԱԽՔ Ար­մեն Գ­րի­գոր­յա­նով հան­դերձ: Ցու­ցադ­րա­բար խռով են Ռու­սաս­տա­նից ու ռու­սաս­տա­նա­կենտ­րոն կա­ռույց­նե­րից` ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ: Եվ քա­նի որ սրանց հե­տաքրք­րո­ղը միայն ի­րենց չհայ և չ­մարդ իշ­խա­նութ­յան պահ­պա­նումն է, այլ ոչ թե ՀՀ ազ­գա­յին պե­տա­կան շա­հե­րը, հիմ­նա­վո­րա­պես ան­տե­սում են գեր­տե­րութ­յուն­նե­րի հետ հա­ղոր­դակց­վե­լու հիմ­նա­րար կա­նո­նը` դրան­ցից ոչ թե խռո­վում են կամ ա­ռա­վելևս թշնա­մա­նում, այլ հետ­ներն աշ­խա­տում են:

ՔՊ–Ի ՏՈՒՆԸ ԿՌԻՎ Է ԸՆԿԵԼ

­Կա­պի­տուլ­յան­տի ծայ­րա­հեղ վախ­կոտ և կաս­կա­ծա­միտ վար­քա­գի­ծը ոչ ո­քի հա­մար գաղտ­նիք չէ, իսկ թի­մա­կից­նե­րի հան­դեպ դա­րձել է ա­ռա­վել քան կաս­կա­ծա­միտ, աչ­քին ա­մե­նու­րեք դա­վադ­րութ­յուն­ներ են եր­ևում: «ԱԱԾ ֆիլմ փրո­դակ­շըն»–ի ցու­ցադր­ված կի­նո­ներն էլ են այդ վա­խե­րի ար­տա­ցո­լու­մը, ա­ռա­վելևս, որ վե­րա­բե­րում են ֆեյք ընդ­դի­մա­դիր միա­վո­րում­նե­րին: Իսկ «Գե­լա­փի» հրա­պա­րա­կած թի­վը` որ ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րի 67%–ը Նի­կո­լին հա­մա­րում են ստա­խոս, շատ պեր­ճա­խոս է և ս­տի­պում է զգու­շա­նալ ար­տա­հերթ հա­մա­պե­տա­կան ընտ­րութ­յուն­նե­րի պես էքս­պե­րի­մենտ­նե­րից: Ա­ռա­վելևս, որ կա Ա­վին­յա­նին հա­զիվհազ 9 տո­կո­սա­նոց քա­ղա­քա­պետ դարձ­նե­լու փոր­ձա­ռութ­յուն: Նոր տա­րուց 40 օր ա­ռաջ գլխա­վոր տո­նա­ծառ դնե­լու աշ­խա­տանք­նե­րը սկսելն էլ խուն­տա­յի տագ­նա­պա­լի հո­գե­վի­ճա­կի վկա­յութ­յունն է` վա­խե­նում են չհասց­նե՞լ...

­Կոնկ­րետ Նի­կոլն ու­նի մտա­հոգ­վե­լու ա­ռիթ` իր «կիրթ ու կա­ռու­ցո­ղա­կան ըն­կեր» Ա­լի­ևին չի կա­րո­ղա­նում տա­նել Բր­յու­սել «70 տո­կո­սով պատ­րաստ խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը» ստո­րագ­րե­լու: Խո­շոր հաշ­վով, որ­ևէ նշա­նա­կութ­յուն չու­նի, թե էդ ազ­գա­կոր­ծան զահ­րու­մա­րը որ­տեղ կստո­րագր­վի` Եվ­րո­պա­յո՞ւմ, ՌԴ­–ո՞ւմ, թե Զան­զի­բա­րում, դրա­նից բո­վան­դա­կա­յին փո­փո­խութ­յուն չկա: Պար­զա­պես, Նի­կո­լը «արևմտ­յան գոր­ծըն­կեր­նե­րի» աչ­քում դառ­նում է ֆուն­կցիո­նա­լութ­յու­նը կորց­րած, որ մյուս կող­մին, ո­րին պատ­րաստ է զի­ջել ա­մեն ինչ, չի կա­րո­ղա­նում հա­մո­զել գալ «եվ­րո­պա­կան ԶԱԳՍ»: Ճիշտ է, Արև­մուտքն իր դժգո­հութ­յունն ար­տա­հայ­տում է սպառ­նա­լի ժես­տե­րով (օ­րի­նակ` ֆրան­սիա­ցիք ար­դեն գեր­յալ ար­ցախ­ցի պաշ­տոն­յա­նե­րին «քաղ­բան­տարկ­յալ» են ո­րա­կում), սա­կայն դրա­նից Նի­կո­լին ի՞նչ` չի կա­րո­ղա­նում Ա­լի­ևին Բր­յու­սել տա­նել:

­Սա­կայն հայտն­վել է մե­կը, ով ֆունկ­ցիո­նա­լութ­յան հայտ է ներ­կա­յաց­նում` MI6–ի շեֆ Ռի­չարդ Մու­րի սի­րեց­յալ, ԱԽՔ Ար­մեն Գ­րի­գոր­յա­նը: Վեր­ջինս ա­ռանց նույն Նի­կո­լին ա­ռանձ­նա­պես հաշ­վի առ­նե­լու, ու­նե­նում է հան­դի­պում­ներ, բա­նակ­ցում է, հայ­տա­րա­րութ­յուն­ներ ա­նում: Ընդ ո­րում, այն­պի­սի հայ­տա­րա­րութ­յուն­ներ, ո­րոնք ԱԽՔ­–ի լիա­զո­րութ­յուն­նե­րից և գոր­ծա­ռույ­թից դուրս են: Կար­ծես միա­ժա­մա­նակ և՛ ԱԽՔ է, և՛ վար­չա­պետ, և՛ ԱԳ նա­խա­րար, և՛ նույ­նիսկ ինչ­–որ տեղ ԱԺ նա­խա­գահ... Այ­սինքն, կար­ծես թե Արև­մուտ­քին ա­սի, որ Նի­կո­լին փո­խա­րի­նե­լու ա­մե­նա­հար­մար թեկ­նա­ծուն ինքն է: Եվ ո՞վ է ա­սել, որ անգ­լո­սաք­սե­րը փո­խա­րին­ման ցան­կութ­յուն չու­նեն:

Ե­թե Լոն­դո­նին և Վա­շինգ­տո­նին պետք լի­նի, ՔՊ գործ­նա­կա­նում ամ­բողջ խմբակ­ցութ­յու­նը մի քա­նի օ­րում կծա­խի Նի­կո­լին` նրան­ցից յու­րա­քանչ­յուրն իր թան­կա­գին ան­ձը հա­նուն կա­պի­տուլ­յան­տի չի զո­հի, ու չեն օգ­նի ո՛չ ռեպ­րե­սիա­նե­րի փոր­ձե­րը, ո՛չ ԱԱԾ­–ի «կի­նո­նե­րը», ո՛չ էլ «Պե­գա­սու­սով» թան­կար­ժեք գաղտ­նալ­սում­նե­րը: Իսկ թե ինչ տեխ­նո­լո­գիա­յով են դա ա­նում` Զե­լենս­կին ձեզ օ­րի­նակ` «Հ­յու­սի­սա­յին հոսք» գա­զա­տա­րը պայ­թեց­նե­լը շատ գե­ղե­ցիկ գցում են նրա գրպա­նը: The Wa­shing­ton Post–ի և Der Spi­e­gel–ի հա­մա­տեղ հե­տաքն­նութ­յու­նը գնդա­պետ Ռո­ման Չեր­վինս­կուն մե­ղադ­րում է «Հ­յու­սի­սա­յին հոս­քի» հար­ձա­կում­նե­րը հա­մա­կար­գե­լու մեջ: The Wa­shing­ton Post–ը որ­պես աղբ­յուր­ներ նշում է «Ուկ­րաի­նա­յի և­ եվ­րո­պա­կան այլ երկր­նե­րի պաշ­տոն­յա­նե­րին»: 2023–ի հու­նի­սին The Wa­shing­ton Post–ը հայտ­նել էր, որ 2022–ի հու­նի­սին ԿՀՎ–ն տե­ղե­կա­ցել է գա­զա­տա­րը պայ­թեց­նե­լու ուկ­րաի­նա­կան դա­վադ­րութ­յան մա­սին:

Իսկ Նի­կո­լի գրպա­նը ո­չինչ գցել էլ պետք չէ, բա­վա­րար է նրա հայ­րե­նա­վա­ճա­ռութ­յան փաս­տե­րը պար­զա­պես հրա­պա­րա­կել մի­ջազ­գա­յին ԶԼՄ–­նե­րում:

ԽՈՒՆՏԱՅԻ «ՇՐԵԴԻՆԳԵՐԻ ԿԱՏՈՒՆ»

NLO-copy

­Սա­կայն գրո­ղի ծո­ցը Ուկ­րաի­նայի նա­խա­գա­հին և ն­րա տակ փո­րող­նե­րին: Վե­րա­դառ­նանք «մեր ոչ­խար­նե­րին»: Խուն­տան փոր­ձում է նմա­նա­կել Սերժ Սարգս­յա­նի «և–և» քա­ղա­քա­կա­նութ­յու­նը, բայց արդ­յուն­քում ստա­նում է «պոռ­նոգ­րա­ֆիա»: Սերժ Սարգս­յա­նի օ­րոք` 2018–ին, Սեր­գեյ Լավ­րովն ա­սում էր. «Իս­կա­պես, Հա­յաս­տանն իր օ­րի­նա­կով ցույց տվեց, որ գործ­նա­կա­նում ա­նի­մաստ չէ զար­գաց­րել հա­րա­բե­րութ­յուն­նե­րը բո­լոր ուղ­ղութ­յուն­նե­րով: Ընդ­հա­կա­ռա­կը, այդ քա­ղա­քա­կա­նութ­յունն օգ­տա­կար է տվյալ երկ­րի հա­մար: Չի կա­րե­լի հետ­խորհր­դա­յին երկր­նե­րի առջև դնել կեղծ ընտ­րութ­յուն` կամ Ռու­սաս­տա­նի, կամ Արև­մուտ­քի հետ»: Իսկ հի­մա ա­սում է. «Արևմտ­յան երկր­նե­րը, ո­րոնք այժմ ակ­տի­վո­րեն սի­րա­շա­հում են Հա­յաս­տա­նին, ցան­կա­նում են նրա հետ ըն­կե­րութ­յուն ա­նել՝ ընդ­դեմ Ռու­սաս­տա­նի Դաշ­նութ­յան»: Նույն Լավ­րովն է, Ռու­սաս­տանն էլ նույնն է, պար­զա­պես այն ժա­մա­նակ ՀՀ գլխին Սերժ Սարգս­յա­նի պես ծան­րակշռ պե­տա­կան այր էր, իսկ հի­մա` «շուստ­ռի գեղ­ցի» Նի­կո­լը, ով բո­լո­րին ի­րա­րա­մերժ խոս­տում­ներ է տա­լիս, ձգտում է խա­բել բո­լո­րին և­ ար­դեն խճճվել է, թե ում ինչ սուտ է ա­սել:

Ս­րանց «և–և» տար­բե­րա­կը սոսկ ֆեյք է, սրանք ոչ թե ազ­նիվ ու ի­րար չհա­կա­սող հա­րա­բե­րութ­յուն­ներ են կա­ռու­ցում բո­լո­րի հետ, այլ ստա­նում են քվան­թա­յին ֆի­զի­կա­յից հայտ­նի «Շ­րե­դին­գե­րի կատ­վի» պես մի բան: Հի­շեց­նենք` ըստ քվան­տա­յին ֆի­զի­կա­յի, փակ արկ­ղում գտնվող պայ­մա­նա­կան կա­տուն միա­ժա­մա­նակ կա­րող է լի­նել և՛ ողջ, և՛ մե­ռած` կախ­ված դի­տա­կե­տից: Օ­րի­նակ, ԱԽՔ­–ը հայ­տա­րա­րում է, թե Հա­յաս­տա­նը պետք է ու­նե­նա ար­տա­դա­շին­քա­յին կար­գա­վի­ճակ (այ­սինքն` միան­շա­նակ ՀԱՊԿ­–ից դուրս), բայց նիկո­լենք ա­սում են, որ ՀԱՊԿ­–ից ոչ մի տեղ չենք գնում: Ս­տաց­վում է իս­կա­կան «Շ­րե­դին­գե­րի կա­տու»` ՀՀ–ն միա­ժա­մա­նակ և՛ ՀԱՊԿ­–ում է, և՛ ՀԱՊԿ­–ից դուրս: Իսկ դա­տե­լով Ստ­րաս­բուր­գի և Բր­յու­սե­լի տար­բեր մա­կար­դա­կի քննար­կում­նե­րից` ՀՀ­–ի ա­պա­գան տես­նում են ԵՄ­–ում և ՆԱՏՕ­–ում: Եվս մեկ «Շ­րե­դին­գե­րի կա­տու»` միա­ժա­մա­նակ և՛ «ար­տա­դա­շի­նա­յին կար­գա­վի­ճակ», և՛ ՆԱՏՕ դա­շինք, գու­մա­րած դրան ԵԱՏՄ–ն, ՀԱՊԿ­–ը, ԱՊՀ–ն... Գժա­նոց:

­Հա, փոր­ձեք միա­ժա­մա­նակ և՛ լի­նել, և՛ չլի­նել Ֆեյս­բու­քում, կստաց­վի՞... Ի­րա­կա­նում սրանց «եվ­րա­խա­ղե­րը» շատ են նման­վում ֆեյս­բուք­յան ֆեյք է­ջե­րի: Իսկ ռեալ բա­ներ եվ­րո­պա­կան հար­թակ­նե­րում ա­նում են է­լի Սերժ Սարգս­յա­նի թի­մա­կից­նե­րը: Օ­րի­նակ` Հայկ Մա­մի­ջան­յա­նը Եվ­րո­պա­կան խորհր­դա­րա­նում լավ «պոր­տա­տե­ղադ­րում» ա­րեց լպիր­շա­ցած ա­զե­րի­նե­րին, իսկ ԵԺԿ քա­ղա­քա­կան ա­սամբ­լեան ըն­դու­նեց «Ա­ջակ­ցե­լով քա­ղա­քա­կան բան­տարկ­յալ­նե­րին՝ եվ­րո­պա­յում ա­հագ­նա­ցող ավ­տոկ­րա­տիա­յի պայ­ման­նե­րում» վեր­տա­ռութ­յամբ հրա­տապ բա­նաձ­ևը: Մաս­նա­վո­րա­պես Հա­յաս­տա­նի իշ­խա­նութ­յուն­նե­րին կոչ է ա­նում «ա­զատ ար­ձա­կել Ար­մեն Ա­շոտ­յա­նին, ե­րաշ­խա­վո­րել ար­դա­րա­ցի ու թա­փան­ցիկ դա­տաքն­նութ­յուն, և դա­դա­րեց­նել ի­շա­նութ­յուն­նե­րի ընդ­դի­մա­խոս­նե­րի նկատ­մամբ քա­ղա­քա­կան հե­տապն­դում­նե­րը»։

Իսկ խուն­տան ե­թե օր ա­ռաջ չհե­ռաց­վի, ա­պա «Շ­րե­դին­գե­րի կա­տու» դարձ­րած ՀՀ­–ին սրանք «գյոռ­բագ­յոռ» կա­նեն...

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ