ՔՊ-ական ռասիզմ Ով կլինի սահմանադրական դատարանի հաջորդ նախագահը. Վահե Գրիգորյան Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր Հոկտեմբերի 19. Աստծո խոսք Թրամփը պնդում էր, որ Ուկրաինայի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցել Մագնիսական փոթորիկներ հոկտեմբերի 19-25-ին Ալո՞, սուպեր մա․․․ էհ՝ չէ, Մարության «Այն միտքը, որ Ուկրաինան պետք է հաղթի, կեղծ դիլեմա է». ԱՄՆ ֆինանսների նախարար Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ

Ընկեր Փանջունի

ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ

(ԱԽՔ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ` ԻՐ ՀԵՏՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ԿՈՒՏԱԿԱԾ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

— День­ги не пах­нут!

* * *

ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՍԱՐԵՐԸ

(ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Էս ինչ զու­լում աշ­խարհ ա, մե­նակ Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տը կա­րա մեկ տար­վա մեջ Մա­սի­սը ու­րա­նա, Ա­րա­գա­ծին էլ կա­լա­նա­վո­րի։

* * *

ՆԻԿՈԼԸ` ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ

(ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ` ՕՐՎԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՔՆՆԱԴԱՏԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

— Чья бы ко­ро­ва мы­ча­ла, твоя бы мол­ча­ла!

* * *

ՀԱՅՐԵՐ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ

(ԼԻՍԿԱՅԻ ՈՐԴՈՒՆ ՌԱԶԲՈՐԿԱՅԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒՑ ԵՎ ՓԱԽՈՒՍՏԻՑ ՀԵՏՈ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ոս­տի­կա­նութ­յու­նից հայտ­նում են, որ չնա­յած փորձ­ված Լիս­կան Հա­յաս­տա­նից թռավ, որ թա­կարդ չընկ­նի, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, նրա ձա­գը ըն­կավ թա­կարդը։

* * *

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԻ ԽԵՐԸ

(ԱՐՇԱԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԿՍԱԾ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ար­դա­րա­դա­տութ­յան նա­խա­րա­րութ­յու­նից հայտ­նում են, որ ե­թե ժա­մա­նա­կին պար­սիկ Շա­պու­հը Ար­շակ թա­գա­վո­րին «Ան­հուշ» բեր­դը նստեց­նե­լով, այ­լընտ­րանք չի ու­նե­ցել, ա­պա Նի­կո­լի գոր­ծը հի­մի մի քիչ զոռ է, չգի­տի` նախ­կին նա­խա­րար Ար­շա­կին որ գա­ղու­թում տե­ղա­վո­րի։

* * *

ՔԱ­ՂԱ­ՔԱ­ԿԱՆ ԲԱ­ՑԱ­ՍԱ­ԿԱՆ ԲԱ­ՌԱ­ՐԱՆ

1. ԹՔՊ— Թքող­նե­րի քա­ղա­քա­ցի­ա­կան պայ­մա­նա­գիր,

2. ԹՔՊ— Թրքա­ցած քա­ղա­քա­ցի­նե­րի պայ­մա­նա­գիր:

* * *

ԱՍՖԱԼՏԱՎՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽԵՐԸ

(«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱ­ԳԱՆ ԱՌԱՆՑ ՀԱՊԿ-Ի ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ Է»` ՆԻԿՈԼԱՅ ԲՈՐԴՅՈՒԺԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

­Բորդ­յու­ժա­յի գրա­սեն­յա­կից հայտ­նում են, որ Նի­կո­լը ա­ռանց ՀԱՊԿ-ի բորդ­յու­րին կմնա:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ