Որդիս, արդյո՞ք ինչ անում եմ ճիշտ եմ անում.Ինչ է խոսում որդու հետ Եռաբլուրում պատգամավորը Մայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ, տրամադրվե՛ք․ Գագիկ Սուրենյան Կենդանակերպի երեք նշաններ, որոնց համար փողի հոսքը կգա մայիսի երկրորդ կեսին Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Հորդառատ անձրև, կարկուտ. եղանակն՝ առաջիկա օրերին Կրեմլը պատրաստ է ինչպես Թրամփի բանակցություններից դուրս գալուն, այնպես էլ հակամարտության նոր սրմանը. Քաղաքագետ Պուտինն Ալիեւի Մոսկվա չայցելելն ընկալեց որպես անձնական ազդանշան եւ ՌԴ-ի դեմ ուղղված ընդգծված ցուցադրական ժեստ. Ռուսական աղբյուր Տիգրան Ավետիսյանի և Արման Մսրյանի նոր տեսահոլովակը Պուտինն առաջարկել է մայիսի 15-ին վերականգնել ռուս-ուկրաինական ստամբույան բանակցային գործընթացը (Տեսանյութ) «Շունչ» թատրոնը պատրաստվում է հարսանիքի. Սեյրան Մովսիսյանը փակագծեր է բացում

«Խաղաղության պայմանագիրը» փրկօղակ չի կարող լինել, դա քաղաքական մանկամտություն է. Իգիթյան

Ներքաղաքական

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է Բրյուսելում եռակողմ հանդիպմանը։ Ըստ նրա` Հայաստանը պատրաստ է խաղաղության եւ «Խաղաղության պայմանագրի» կնքմանը։ Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունք»-ը զրուցել է «Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպության համահիմնադիր, տարածաշրջանային հարցերով փորձագետ ԿԱՐԵՆ ԻԳԻԹՅԱՆԻ հետ:

Ինչու՞ է հայկական կողմը այդչափ գերագնահատում «Խաղաղության պայմանագրի» դերը, այն կարո՞ղ է փրկօղակ հանդիսանալ Հայաստանի համար:

— «Խաղաղության պայմանագիրը», իհարկե, փրկօղակ չի կարող լինել: Քաղաքական մանկամտություն է մտածել, որ թեկուզ եւ ստորագրված երկկողմանի փաստաթուղթը փրկելու է ագրեսիայից, երբ մի կողմն ակնահայտորեն զիջում է իր դիրքերը եւ պատրաստ չէ պաշտպանելու իր երկրի ազգային շահերը, իսկ մյուսը՝ ակնհայտորեն պատրաստում է նոր ագրեսիա: Փաստաթուղթը դա ուղղակի թղթի կտոր է, որտեղ ֆիքսվում է այդ պահին եղած իրավիճակը: Բանականաբար, Ադրբեջանը հետաքրքրված չէ այս պահին կնքել որեւէ «խաղաղության փաստաթուղթ» Հայաստանի հետ, որը դե յուրե ինչ-որ չափով իրեն կսահմանափակի: Ուրիշ հարց, որ Ադրբեջանը, եթե գնա այդ քայլին եւ Հայաստանի հետ կնքի խաղաղության պայմանագիրը, այնտեղ լինելու է այսպիսի կետ` ադրբեջանցի փախստականների վերադարձ: Սա շատ կարեւոր կետ է , որովհետեւ Ադրբեջանի համար այդ «փախստականների վերադարձը» վերադարձ է դեպի ոչ թե Հայաստանի Հանրապետություն, այլ` Արեւմտյան Ադրբեջան, եւ այս մարդիկ լինելու են հատուկ պատրաստված, ովքեր հրահրելու են նոր հակամարտություն արդեն Հայաստանի ներսում: Իսկ այդ հակամարտությունը նախ թույլ կտա Ադրբեջանին ու Թուրքիային արդեն ուղիղ խառնվել Հայաստանի ներքին գործերին, եւ երկրորդը` իրենց զինուժով մտնել Հայաստանի սուվերեն տարածք, արդեն ունենալով հռչակված նպատակ` թուրքական, ադրբեջանական բնակչության պաշտպանությունը: Եթե «Խաղաղության պայմանագիրը» լինի, ապա սրանով է ավարտվելու: Պայմանագիրը չէ, որ ապահովում է անվտանգությունը, այն ապահովվում է ռազմաքաղաքական բալանսով: Եթե կողմերը հասնում են ռազմաքաղաքական բալանսի, ապա այդտեղ լինում է խաղաղություն, եթե այդ բալանսը չի լինում, ոչ մի փաստաթուղթ երբեք չի աշխատում եւ համաշխարհային պատմությունը դրա վառ օրինակն է: Բոլոր պայմանագրերը խախտվել են այն ժամանակ, երբ կողմերից մեկը համարել է, որ հիմա ինքը շատ ավելի ուժեղ է, քան այն ժամանակ, երբ կնքել է այդ փաստաթուղթը: Ադրբեջանը այդ փաստաթուղթը խախտելու է այն ժամանակ, երբ համարի, որ սա ամենաէֆֆեկտիվ ժամանակաշրջանն է, ինչպես արեց Արցախի պարագայում: Հայաստանն ունեցել է Ադրբեջանի ու Ռուսաստանի հետ համատեղ հայտարարությունը, եւ ի՞նչ արեց Ադրբեջանը, բոլոր կետերը խախտեց ու ոչ մի ձեւով չպատժվեց: Հարյուր տոկոսով նույնը լինելու է, եթե մենք ունենանք Ադրբեջանի հետ խաղաղության փաստաթուղթ: Խաղաղության փաստաթուղթը կարող է լինել լավ բան, բայց այն դեպքում, երբ Հայաստանը սկզբից վերականգնի ռազմաքաղաքական բալանսը, իսկ հետո կնքի փաստաթուղթը: Փաստաթուղթը ինքն իրենով ոչ մի բան չի նշանակում:

— ՀՀ կառավարությունը հրապարակել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ըստ որի, կոմունիկացիաների բացման դեպքում հայկական ուժերը (ԱԱԾ) կիրականացնեն մաքսային վերահսկողությունը։ Ըստ էության, Հայաստանը բացառում է իր սուվերեն տարածքում երրորդ երկրի կողմից վերահսկողությունը։ Բայց 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը այլ բան էր ենթադրում։ ՌԴ վերահսկողությունը մեր սահմանների նկատմամբ այլեւս դո՞ւրս է մղվելու, եւ ի՞նչ հետեւանք այն կարող է ունենալ:

— Կարծում եմ՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը այլեւս ակտուալ չէ, որովհետեւ այն կնքվել էր արցախյան հիմնահարցի շուրջ, այս պահին Ադրբեջանը հասել է նրան, որ հայաթափել է Արցախը ու հողի վրա վերացրել է Արցախը դե ֆակտո, դե յուրե Արցախի ապագան հարցական է, որովհետեւ գիտենք, որ Հայաստանի դե ֆակտո կառավարության կամ չակերտավոր կառավարության կողմից հռչակվում է, որ դա վտանգ է Հայաստանի համար, եթե Հայաստանում գործի Արցախի որեւէ պետական կառույց: Այսինքն՝ ընդհանրապես ինչ որ կապված էր Արցախի հետ, գոյություն չունի, դրա համար այդ կետերից մեկը չի կարող իրագործվել, որովհետեւ մնացած բոլոր կետերը խախտվել են, չկա այդ օբյեկտը կամ սուբյեկտը, Արցախը, որի շուրջ այս ամենը կնքվել էր: Մյուս կողմից, եթե մենք խոսենք այդ «Խաղաղության խաչմերուկի» մասին, պետք է հասկանալ, որ սա հին, թուրքական առաջարկ է, թե բացե՛ք ձեր սահմանները մեզ համար, այսինքն՝ Հայաստանը պետք է բացի սահմանները թուրքերի համար: Ու այստեղ հարց է ծագում՝ եթե այդ խաչմերուկը եղավ, երեւի ավելի ճիշտ կլինի կապիտուլյացիայի խաչմերուկ այն անվանել, թուրքերը ու ադրբեջանցիները մեր տարածքով գնալու են ու գան, իրենց ապրանքները տեղաշարժվելու են, իսկ Հայաստանը նույնկերպ կարողանալո՞ւ է օգտվել Թուրքիայի ու Ադրբեջանի տարածքից: Փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանը շատ հստակ հետեւում է այն կետերին բոլոր պայմանագրերի, որտեղ ունի որեւէ իրավունք ու անտեսում է այն կետերը, որտեղ ինքը ունի ինչ-որ պարտավորվածություն, նույնը կլինի այս դեպքում: Երկրորդ՝ պատկերացնենք, որ Ադրբեջանի ճանապարհները բաց լինեն հայերի համար, ո՞վ է ապահովելու հայերի անվտանգությունը, ո՞վ կարող է երաշխավորել, որ X ժամին Ադրբեջանը եւս մի անգամ չի փակի սահմանը եւ մեր մարդիկ չեն մնա այնտեղ պատանդ: Սրանք շատ կարեւոր հարցեր են, որովհետեւ ուղղակի կապիտուլյացիոն գիծը շարունակելով, որը Հայաստանի դե ֆակտո իշխանությունը անում է, խաղաղության չեն հասնում, քո հակառակորդը պետք է հասկանա՝ բացի նրանից, որ կարող է քեզ ուժով ճնշել ու ինչ-որ բան ստանալ, կարող է ստանալ հակազդեցություն: Հայաստանի իշխանության հակազդեցությունը միայն այն է, որ ինչքան էլ Ադրբեջանը ճնշում չի գործադրում, Հայաստանը ուղղակի ասում է՝ մենք պատրաստ ենք զիջման, մենք պատրաստ ենք եւս մի բան զիջենք, զինանշանը զիջենք՝ Արարատը հանենք, Հայոց արքայությունների սիմվոլիկան հանենք, արդեն դրան ենք հասել: Այս հարյուրտոկոսանոց զիջողական քաղաքականությունը երբեք չի կարող էֆֆեկտիվ լինել:

— Հայկական կողմը խոսում է նաեւ «անկլավների», այսպես ասած, «վերադարձի» մասին։ Ձեր կանխատեսումները ինչպիսի՞ն են, ո՞ր տարածքները որպես «անկլավ» «կվերադարձվեն» Ադրբեջանին։

— Հստակ գիտենք, որ «անկլավների» մասին է խոսքը, դրանք այն գյուղերն են, որոնք Տավուշի մարզում են՝ Վերին Ոսկեպար, արդեն հարավում` Տիգրանաշենը: Այստեղ իմաստը ո՞րն է, այդ «անկլավների» տարածքով անցնում են միջպետական ճանապարհները: Տիգրանաշենով անցնում է Հայաստան-Իրան ճանապարհը, Տավուշի, այսպես կոչված, «անկլավների» տարածքով անցնում է Հայաստան-Վրաստան ճանապարհը, այսինքն՝ մենք զրկվելու ենք հիմնական ճանապարհից՝ դեպի Իրան եւ դեպի Վրաստան: Դե ֆակտո կառավարությունը ասում է՝ մենք կարող ենք ուրիշ ճանապարհներ կառուցել: Դե գիտե՞ք, մենք արդեն կառուցել ենք այդ ուրիշ ճանապարհը, օրինակ՝ Սյունիքում, երբ հանձնվեց Գորիս-Կապան ճանապարհը, ադրբեջանցիները սկզբից ասացին, որ մեքենաները կարող են անցնել, ուղղակի պետք է տուրք վճարեն, հետո ընդհանրապես փակեցին այդ ճանապարհը, եւ մենք մնացինք այլընտրանքային ճանապարհին, այն այլեւս այլընտրանքային չէ, միակն է: Ադրբեջանը քայլ առ քայլ իրականացնում է աշխարհաքաղաքական վերահսկում Հայաստանի կոմունիկացիաների վրա, կոմունիկացիոն վերահսկումը աշխարհաքաղաքական վերահսկման ձեւերից մեկն է, քիչ-քիչ իրենք ուզում են Հայաստանի ճանապարհները վերահսկեն ու շրջափակեն Հայաստանը:

— Պարոն Իգիթյան, մենք չե՞նք կարող նույն այդ «անկլավների» «վերադարձի» շրջանակում պահանջել մեր հողերը Ադրբեջանից:

— Իհարկե, մենք կարող ենք դնել այդպիսի պահանջ, որ Ադրբեջանն էլ մեզ ինչ-որ տարածք վերադարձնի: Այստեղ պետք է հասկանանք Ադրբեջանի մոտեցումը: Ըստ պաշտոնական Բաքվի`  այս ամբողջ տարածքը, որը Հայաստանի Հանրապետություն է, ընդամենը Արեւմտյան Ադրբեջան է, Երեւանը, որպես մայրաքաղաք, տվել են Հայաստանին, ըստ Ալիեւի` դա եղել է մեծ դավաճանություն եւ սխալ, իսկ ի՞նչ են անում սխալները, ուղղում են: Այստեղ խոսել նրա մասին, որ Ադրբեջանը Հայաստանին որեւէ բան կզիջի այս պարագայում, իմ կարծիքով, ռեալիզմից հեռու է: Իսկ Ադրբեջանն ընդհանրապես չի պատրաստվում Հայաստանին որեւէ բան տալ, իր ամբողջ վարքագիծը 2020 թվականից այս կողմ դրա մասին է խոսում: Հայաստանը կարող է նման պահանջ ունենալ, բայց պետք է հասկանանք, որ Հայաստանի գործող վարչապետը ստորագրել է փաստաթուղթ, որտեղ ճանաչում է ադրբեջանական 86.600 քկմ տարածք՝ ներառյալ այդ «անկլավները»: Ալիեւը որեւէ բան չի ստորագրել, չի ճանաչել, այսինքն՝ եթե Ադրբեջանը վաղը սկսի «անկլավների» տարածքում ռազմական գործողություններ, նա գործելու է դե յուրե իր տարածքում, որը նաեւ ճանաչում է Հայաստանը, իսկ Արծվաշենը, օրինակ, Ադրբեջանը համարում է, որ իր տարածքն է, ինքը ոչ մի բան չի ստորագրել: Դրա համար այստեղ Հայաստանը ճանաչելով Ադրբեջանի 86.600 քկմ տարածքը՝ շատ մեծ նվեր է տվել Իլհամ Ալիեւին, ու նա ինչո՞ւ պետք է պատրաստվի ինչ-որ բան Հայաստանին զիջել այս պարագայում, երբ ինքը համարում է, որ ավելի ուժեղ է ռազմական ու քաղաքական առումով եւ տեսնում է, որ Հայաստանը պատրաստ է զիջել:

Հայաստանի աշխատանքը միջազգային կառույցների հետ ինչպե՞ս կգնահատեք: Թեկուզ Արցախի պարագայում ունեի՞նք հնարավորություններ` միջազգային կառույցների հետ աշխատանքի միջոցով այլ պատկեր ունենալու։ Ի՞նչ աշխատանք պետք է Հայաստանը հիմա տանի միջազգային կառույցների հետ՝ բռնի տեղահանված արցախահայության խնդիրներին ուշադրություն սեւեռելու եւ աջակցելու համար։

— Հայաստանի իշխանությունը, իմ կարծիքով, չունի այդպիսի նպատակ, որ ինչ-որ մի բանի հասնի այդ միջազգային կառույցներում, որովհետեւ սա նշանակում է, որ դու շարունակում ես հակադրվել Ադրբեջանին ու Թուրքիային, իսկ գործող վարչակազմը չի ցանկանում հակադրվել, ընդհակառակը, իրենք ասում են, որ պատրաստ են ընդունել Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջները, պատրաստ են խաղաղության: Իհարկե, իրենք ասում են ոչ բոլորը, ասում են՝ մենք կքննարկենք, մեր առաջարկները կտանք, բայց իրենց քայլերը ցույց են տալիս, որ Ադրբեջանի ասածը պաշտոնական Երեւանում անցնում է: Երբ Ադրբեջանը ասում էր՝ «Ղարաբաղ՝ Ադրբեջան», մի ինչ–որ ժամանակ հետո նույն բանը կրկնում է Նիկոլ Փաշինյանը, իսկ հետո արդեն Ադրբեջանը գնում է ու վերացնում է Արցախը: Այսինքն՝ հակադրվելու, հայկական ազգային շահերը պաշտպանելու որեւէ նպատակ մենք գործող իշխանություններից չենք տեսնում: Արդյունքներին եթե մենք նայենք, ի՞նչ կտեսնենք, ո՛չ ՄԱԿ-ում, ո՛չ ԵԱՀԿ-ում, ո՛չ նման ուրիշ կառույցներում Հայաստանը որեւէ արդյունքի չի հասել, ընդհակառակը՝ եթե մենք նայենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին, Ադրբեջանը դարձել է փոխնախագահը, բայց այդ այն ժամանակ է տեղի ունենում, երբ Ադրբեջանը ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը Արցախում, ցեղասպանության ակտ է իրականացնում, այսինքն՝ լիովին հայաթափում է Արցախը, եւ սա երեւի ամենավառ ապացույցն է, թե կողմերն ինչպես են աշխատում միջազգային կառույցներում: Ամենակարեւորը՝ պետք չէ գերագնահատել այդ կառույցները, իհարկե, այնտեղ պետք է աշխատել, պետք է որոշակի լուծումների գալ նաեւ այնտեղ, բայց ամենաառաջին հերթին պետք է հասկանալ, որ նախ պետությունը պետք է նպատակ ունենա` իր ազգային շահը պաշտպանելու, դրանից հետո պետք է ստեղծի համապատասխան ռազմաքաղաքական դաշինք, վերազինի բանակը եւ արդեն այդ ռազմաքաղաքական դաշինքով ու բանակով պաշտպանվի թուրք-ադրբեջանական ագրեսիայից: Այդ ժամանակ Ադրբեջանի հետ հնարավոր կլինի խոսել: Ադրբեջանը շատ խելոք խոսում էր Արցախի հետ 1993 թվականին, երբ Արցախի պաշտպանության բանակը ջախջախում էր ադրբեջանական զորքերին: Մինչեւ նման նպատակ Հայաստանը չդնի, ուղղակի մտածում է ինչ-որ թուղթ ունենա, որը կպաշտպանի Հայաստանին, միշտ պարտվելու ենք: Մենք տեսնում ենք, որ Հայաստանի գործող իշխանությունը հենց եկել է ու դարձել է իշխանություն, դրանից հետո Հայաստանը ունեցել է միայն պարտություններ, սա պատահականություն չէ, զուգատիպություն չէ, սա նրա արդյունքն է, որ այդ թիմը ունեցել է նման քաղաքական դիրքորոշում, որը արտացոլվել է նաեւ Փաշինյանի հին հոդվածներում՝ դեռեւս 15-20 տարի առաջ գրված, գրեթե այն ամենը, ինչը հիմա կատարվում է, Փաշինյանը ժամանակին գրել է, որ դա է ճիշտ ճանապարհը:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ






Որդիս, արդյո՞ք ինչ անում եմ ճիշտ եմ անում.Ինչ է խոսում որդու հետ Եռաբլուրում պատգամավորըՄայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ, տրամադրվե՛ք․ Գագիկ ՍուրենյանԿենդանակերպի երեք նշաններ, որոնց համար փողի հոսքը կգա մայիսի երկրորդ կեսին Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումներըՀորդառատ անձրև, կարկուտ. եղանակն՝ առաջիկա օրերինВетеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве Կրեմլը պատրաստ է ինչպես Թրամփի բանակցություններից դուրս գալուն, այնպես էլ հակամարտության նոր սրմանը. ՔաղաքագետՊուտինն Ալիեւի Մոսկվա չայցելելն ընկալեց որպես անձնական ազդանշան եւ ՌԴ-ի դեմ ուղղված ընդգծված ցուցադրական ժեստ. Ռուսական աղբյուրՏիգրան Ավետիսյանի և Արման Մսրյանի նոր տեսահոլովակըՊուտինն առաջարկել է մայիսի 15-ին վերականգնել ռուս-ուկրաինական ստամբույան բանակցային գործընթացը (Տեսանյութ)«Շունչ» թատրոնը պատրաստվում է հարսանիքի. Սեյրան Մովսիսյանը փակագծեր է բացումԽՍՀՄ-ի ըմպելիքներ, որոնք դուք անպայման խմել եքԽՈՆԱՐՀՈՒՄ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՊԱՅԾԱՌ ՀԻՇԱՏԱԿԻՆԶբոսանք խորհրդային գաստրոնոմիայում մինչև 80-ականների վերջըԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵՑԻՆ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ 80-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎՎաշինգտոնին ձեռնտու է «Օրեշնիկ»-ներով Մոսկվայի ծանր պատասխան հարվածը Կիեւին. Ռուսական աղբյուրՀռոմի նորընտիր պապը հայտարարել է, որ կշարունակի Ֆրանցիսկոս պապի բարեփոխումներըԲրիջիտ Բարդոն երիտասարդության տարիներին և հիմա. ինչո՞ւ է նա այդքան ծերացելԵթե ես միանամ այդ անլուրջ նախաձեռնությանը, ես էլ կդառնամ այդ միմոսներից մեկը․ Գեղամ Նազարյանը իմպիչմենտին չմիանալու պատճառների մասինՔՊ-ական ղեկավարը տուրիստական քաղաքի հողերը կասկածելի աճուրդներով օտարել է, իսկ Փաշինյանը դա անտեսել է․ ՍարգսյանԱռաջիկա ժամերին Գյումրի համայնքում սպասվում են հորդառատ տեղումներ. ԱզիզյանՖրանցիսկոս Պապը WhatsApp-ով կապ է պահել խոշտանգման ենթարկված կնոջ հետԱՄՆ-ն նախազգուշացրել է ԻրանինWashington Post-ը պարզել է՝ ինչ կարևոր իրադարձություն է սպասվում վեց շաբաթիցԹրամփ. Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել լիակատար և անհապաղ հրադադարի շուրջԳազ չի լինիՀնդկաստանը ռուս-հնդկական հիպերձայնային հրթիռներով հարպածել է պակիստանյան ավիաբազաներին (Տեսանյութ)Հրազդանցին իր աղջկա նկատմամբ անառակաբարո արարքներ է արել ու ծեծել կնոջը. ինչ պատիժ է սպասվում նրանՀռոմի նորընտիր պապի եղբայրը պատմել է նրա մանկության սիրելի խաղի մասինԹուրքիայի ԱԳ նախարարը պատմել է՝ իրեն փորձել են թունավորելՏարադրամի փոխարժեքները մայիսի 10-ինԱմեն ինչ էլ հնարավոր է,Աղազարյանը՝ հարցին հնարավոր է արդյո՞ք ախկին ՔՊ-ականի թեկնածություն առաջադրվիԿինը թունավոր սնկով սպանել է ամուսնու հարազատներին. որն է եղել պատճառըԼուկաշենկոն հայտարարել է Լեհաստանից և Լիտվայից եկող սպառնալիքի մասինԱդրբեջանը Հայաստանից ակնկալիքներ ունի․ ԲայրամովՑավոք, Արցախի վերնախավում այլ, ավելի արժանի թեկնածուի չեմ տեսնում․Արցախցի քաղաքական գործիչը Շահրամանյանի նախագահի պաշտոնում առաջադրվելու մասինGlobal High-Tech-ի 15-րդ դափնեկիրը ժամանել է ՀայաստանՏարադրամի փոխարժեքն այսօրԱստղագուշակ մայիսի 10-ի համար․ Երկվորյակներին՝ նոր հորիզոններ, Կշեռքներին՝ կարևոր բանակցություններԽորովածի շամփուրի միջոցով հնարավոր է ծանր հիվանդություն ձեռք բերել․ զգուշացրել է բժիշկըՕկուպացված Շուշին իսլամացվում էԱդրբեջանի և Հայաստանի միջև շփումները շարունակվում են․ խաղաղության գործընթացի մի քանի ուղղություններ կան․ Ադրբեջանի ԱԳ նախարարԱվիահարվածի հետևանքով զոհվել է Հնդկաստանի բարձրաստիճան պետական ​​ծառայողԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվելՀՀ ՊՆ-ն նորից հայտարարություն է տարածելՀայաստանն անկախության պատմության մեջ առաջին մեդալն է նվաճել կարատեի մեծահասակների Եվրոպայի առաջնությունումՕրվա խորհուրդ. մայիսի 10Էսօր ու միշտ հիշում ենք քեզ… Հայտնիների գրառումները` երջանկահիշատակ Գևորգ Եղիազարյանի մասինՍարալանջի փողոցում՝ քարերի և երկաթե խողովակների արանքում հայտնաբերված 18-ամյա տղայի կյանքը փրկել ենՄխիթարյանը կարող է բաց թողնել «Տորինոյի» դեմ կայանալիք հանդիպումը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top