Լռել չի՛ կարելի, կանգնած ենք հայաստանը կորցնելու ճանապարհին. Աճեմյան
Ներքաղաքական
ՀՀԿ ԳՄ անդամ, Կանանց խորհրդի նախագահ ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆԻ գնահատմամբ` մենք հիմա կանգնած ենք Հայաստանի Հանրապետությունը կորցնելու ճանապարհին։
— 2018 թվականից ՀՀԿ-ն անընդհատ կրկնել է, որ մենք արհավիրքի առաջ ենք կանգնած, քանի որ այս իշխանությունները հենց այդ նպատակով են եկել, իրենց նարատիվները, խոսույթը, բոլոր գործողությունները դրան էին միտված: Մենք առաջին իսկ օրվանից պայքարում ենք, որ հասնենք մեր նպատակին` այս իշխանությանը զրկել իշխանությունից` պետությունը փրկելու համար։ Գուցե ԱԺ-ում նաեւ ընդդիմությունն իր դիրքերում չէ, այն ձեւով, որ պետք է պայքարի, չի պայքարում, բայց այս պարագայում լռել չի՛ կարելի, եւ մենք անընդհատ այդ մասին բարձրաձայնելու ենք: