Մեր հոգևոր հայրերը չպետք է միայնակ մնան. կոչ՝ հավատավոր ժողովրդին Իրանն ԱՄՆ-ի նկատմամբ կոշտացնում է դիրքորոշումը ու թելադրում իր պայմանները. Բալասանյան Հայաստանի հավաքականը նույն մակարդակի չէ, ինչ Կոսովոյինը. KOHA Ոչնչացնել մեր եկեղեցին՝ դա արտասահմանյան ուժերի պատվեր է. Սերգեյ Շաքարյանց Մոսկվայում ձերբակալել են չեչենների կողմից առևանգված հայ գործարարին Էշ նստելը մի այիբ ա, իջնելը՝ երկու. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մեծաթիվ ախրանիկներով գինու փառատոնին ՔՊ-ականները քոռ ու փոշման հրաժեշտ են տվել շեֆին. ԲԱՄԲԱՍԱՆՔ Կերչի տարածաշրջանում բացվեց Թամանյան 89֊րդ դիվիզիային նվիրված հուշարձանը. Տեսանյութ Քանի արծաթով է Նիկոլը փորձում ոչնչացնել եկեղեցին

Ծանոթանալով դասագրքին՝ կասկած չի մնում, որ այն ծրագրավորվել եւ գրվել է հատուկ նպատակով. ՏԵՐ ՀՈՎՆԱՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ  ՀԱԿՈԲՅԱՆ

Ներքաղաքական

Տևական ժամանակ է, ինչ մամուլում լայնորեն քննարկվում է 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքում տեղ գտած աղաղակող սխալների մասին: Դրա մասին ահազանգում են պատմաբաններ, մանկավարժներ, ծնողներ: Այս մասին «Իրավունքը» զրուցել է Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ ՏԵՐ ՀՈՎՆԱՆ եպիսկոպոս ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:

— Սրբազան Հայր, ինչպե՞ս կարող էր Տիգրան Մեծի ժամանակ քարտեզի վրա լինել Թուրքիա, Ռուսաստան, առավել ևս՝ Ադրբեջան։ Մի՞թե նման փաստերով մենք սերունդ կկրթենք:

— Պատմաբանների, մանկավարժների, հանրության անհանգստությունն ու ընդվզումը տեղին է: Եթե միայն ձեր թվարկած «բացթողումները» լինեին, կմտածեինք, որ ինչ-որ մեկի անփութության պատճառով սխալագրություն է տեղի ունեցել: Մինչդեռ, ծանոթանալով դասագրքին, կասկած չի մնում, որ այն ծրագրավորվել և գրվել է հատուկ նպատակով՝ որքան հնարավոր է մատաղ սերնդին հեռու պահել իր ազգային ճշմարիտ պատմամշակութային ժառանգության իրազեկումից և ուսումնառությունից, կրթել և դաստիարակել մանկուրտների այնպիսի սերունդ, որը հեշտությամբ ենթարկվի մեր պատմական հայրենիքը զավթած, մշակութային, հոգևոր արժեքները պղծող ու եղծող դարավոր թշնամու հայակուլ նկրտումներին: Այնտեղ նույնիսկ որևէ բառ չկա «Հայրենիք», «Ազգ», պատմական ժառանգության քաղաքակրթական հասկացությունների մասին: Երեխայի մոտ հպարտության և տիրոջ զգացողություն ձևավորելու առումով որևէ միտք չկա հայրենի բնաշխարհի, նրա պատմական անցյալի նկատմամբ, ուր մնաց, թե դրանք հիմնավորող փաստե՞ր լինեին:

— Ի՞նչ եք կարծում, այդ դասագիրքը կպարտադրվի՞, կխմբագրվի՞, ո՞րն է ելքը:

— Չեմ կարող ասել, թե ի՞նչ որոշման կհանգեն կրթության պատասխանատուները, բայց երևույթն ինքնին խայտառակություն է և վնասարար: Դասագիրք կոչվածի ի հայտ գալուց հետո բազմաթիվ մասնագետներ են հանդես եկել և դեռ, չկրկնելով մեկը մյուսին, շարունակվում են քննդատական հոդվածներ հրապարակվել, ինչպես ասում են՝ քարը քարի վրա չթողնելով: Այսքանից հետո, եթե որևէ մեկը դեռ անհագ ցանկություն ունի դա որպես դասագիրք օգտագործելու, ապա, իրապես, այն կարող է այդպիսին լինել, որպես ուղեցույց՝ սոսկ պատմությունը կեղծող ապագա վայ-մասնագետներին ձև ու մեթոդ ուսուցանելու համար: Սակայն նրանց ջանքերն ապարդյուն են, քանզի, Երկիր մոլորակի քաղաքակրթության ակունքներից մեկի՝ հայ ժողովրդի հազարամյակների կենսագրությունը, նրա ստեղծած մշակույթը, Առաքելական Սուրբ Եկեղեցին և նրա մեծ ավանդը՝ ազգապահպանության և, ընդհանրապես, քրիստոնեական աստվածաբանության մեջ, դարավոր միջազգային ազդեցությունն ու բազմաթիվ առնչություններն այնքան են միահյուսված ու սերտաճած համաշխարհային պատմության հենք ու գործվածքում, որ անհնար է հին ու նոր բազմալեզու հազարավոր մատյաններից, կամ մարդկային հիշողությունից իրական պատմությունը վերացնելը:

— Եկեղեցու պատմություն, կարծես թե, այնտեղ չկա, փոխարենն ասվում է, որ Հայ Առաքելական եկեղեցու հիմնադիրը եղել է Տրդատ Մեծը: Որքանո՞վ է սա ճշմարիտ, և ո՞րն է իրական պատմությունը:

— Դասագիրք կոչվածում նման «հայտնագործություններ» շատ կան, և հակված ենք մտածելու, որ դրանք ոչ միայն անգրագիտության, այլև՝ միտումնավորության արդյունք են: Այլապես ինչպե՞ս բացատրել, որ հայոց գրերի ստեղծումը ներկայացվում է մեկ նախադասությամբ, ազգային պատմիչների, գիտնականների մասին կենսագրական նյութեր գրեթե չկան, նույնիսկ՝ պատմահայր Մովսես Խորենացու, ինչպե՞ս և որտեղի՞ց են հայտնաբերել, թե ասորացիների կողմից է հիշատակվել «Արարատ» անունով Վանի թագավորությունը, երբ «Արարատ» կամ «Արարատյան թագավորություն» բառեզրերը աստվածաշնչյան են, և այլն: Ուստի՝ բոլորովին զարմանալի չէ, որ քրիստոնեության ընդունումը թերի է ներկայացված, արժևորված չեն կրոնի և եկեղեցու դերակատարումը հայ ժողովրդի ինքնության պահպանման, արվեստի, մշակույթի զարգացման, ընդհանրապես՝ մեր ազգի կենսագործունեության ապահովման տեսանկյունից:

Ինչ մնում է, թե ո՞րն է իրական պատմությունը, ապա ցանկացած ոք՝ գրադարանում, համացանցում հարցում անելով հարյուրավոր գիտական ու հանրամատչելի հոդվածներ, վերլուծություններ, մեր պատմիչների թողած վավերագրեր, անգամ՝ ճշմարտացիորեն շարադրված փաստերով գեղարվեստական երկեր կպեղի այդ մասին: Պետք է խոստովանել նաև, որ մեզանում, հաճախ, քրիստոնեության պետականորեն ընդունումը շփոթում են քրիստոնեության Հայաստան մուտք գործելու հետ: Հայոց եկեղեցու առաջին հիմնադիրները եղել են Սուրբ Թադեոս (քարոզչության տարիները՝ 35-43) և Սուրբ Բարդուղիմեոս (44-60) առաքյալները, որոնք հատուկ կոչմամբ անվանվում են Հայաստանի Առաջին Լուսավորիչներ։ Նրանց գերեզմանները որպես սրբավայրեր հարգվել ու պահպանվել են պատմական Հայաստանի հարավարևելյան կողմերում գտնվող Արտազի (Մակու) և Աղբակի (Բաշկալե) վանքերում։ Այսպիսով, հայ եկեղեցին ունի առաքելական ծագում։ Հայաստանը առաջինն էր, որ 301 թվականին քրիստոնեությունը հռչակեց որպես պետական կրոն: Այդ գործում բացառիկ դեր են խաղացել Տրդատ Գ թագավորը /287-330/ և Հայոց առաջին հայրապետ Սբ. Գրիգոր Լուսավորիչը /301-325/:

— Վերջին շրջանում ներկայիս իշխանությունների կողմից, մեղմ ասած, անբարենպաստ վերբերմունք է դրսևորվում Մայր Աթոռի նկատմամբ և, կարծես թե, այս ամենը պատահականություն չէ: Իսկ եկեղեցին այս ամենի վերաբերյալ ի՞նչ քայլեր է ձեռնարկում:

— Եկեղեցին շարունակում է իր դարավոր անշեղ գործունեությունը` հայոց մեջ հավատն առ Աստված պահպանելու և զորացնելու, իր ունեցած հնարավորություններով հայրենիքին ու նրա ոգեղենությանը սատարելու, մեր նախավանդ և այսօրյա տեսլականների կատարմանը զորակցելու իր պատմական առաքելությունը: Այս օրերին մենք զբաղված ենք Արցախից տարագրված մեր ազգակիցների վիշտը մխիթարելու, նրանց հոգսերը թեթևացնելու, կարիքները հոգալու գործերով: Ինչ մնում է եկեղեցու նկատմամբ դրսևորվող ձեր նշած անբարենպաստ վերաբերմունքի դեմ քայլեր ձեռնարկելուն, ապա շատ մեծ ու անտեղի շռայլություն կլիներ ժամանակ ու ջանք ծախսել ապացուցելու ի վերուստ ապացուցվածը, վկայել՝ արդեն իսկ վկայվածը: Ժխտել կամ անտեսել անցած դարերում, ներկայում և ապագայում Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցու դերն ու նշանակությունն իր իսկ տան մեջ, որի անունն է Հայաստան, նույնն է, թե ժխտել բանական կյանքն ու նրա ստեղծած քաղաքակրթությունը՝ Երկիր մոլորակի վրա:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 






Մեր հոգևոր հայրերը չպետք է միայնակ մնան. կոչ՝ հավատավոր ժողովրդինԻրանն ԱՄՆ-ի նկատմամբ կոշտացնում է դիրքորոշումը ու թելադրում իր պայմանները. ԲալասանյանՀայաստանի հավաքականը նույն մակարդակի չէ, ինչ Կոսովոյինը. KOHAՈչնչացնել մեր եկեղեցին՝ դա արտասահմանյան ուժերի պատվեր է. Սերգեյ Շաքարյանց Մոսկվայում ձերբակալել են չեչենների կողմից առևանգված հայ գործարարինԷշ նստելը մի այիբ ա, իջնելը՝ երկու. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՆիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մեծաթիվ ախրանիկներով գինու փառատոնինՔՊ-ականները քոռ ու փոշման հրաժեշտ են տվել շեֆին. ԲԱՄԲԱՍԱՆՔԿերչի տարածաշրջանում բացվեց Թամանյան 89֊րդ դիվիզիային նվիրված հուշարձանը. ՏեսանյութՔանի արծաթով է Նիկոլը փորձում ոչնչացնել եկեղեցինՀրապարակվել է մոլորված տղաների լուսանկարըՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸՈւ էս խելքին էլ ՔՊ-ականները որոշել են հոգեւոր հարցերով զբաղվե՞լ. ԶԱՐՄԱՆՔՆՈՐ ՍՐԱՑՈՒՄՆԵՐ ՌՈՒՍ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄԷդուարդ Սպերցյանի գոլը` Կոսովոյի դարպասը(տեսանյութ)ՆՄԱՆ Է, ՈՐ ԿՐԵՄԼՆ ՈՒ ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆԸ ԼՈՒՐՋ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵԿԱՆՍյունիքի մարզից Ադրբեջան անցած անչափահասները արդեն Հայաստանում են. Տեղի համայնքապետ.NEWS.amՆաիր Տիկնիզյանի գոլը` Կոսովոյի դարպասը (տեսանյութ)Կայծակի հարվածից մահացած զինծառայողը Տաշիրից էր, սոցիալապես անապահով ընտանիքիցWildberries-ը պլանավորում է լոգիստիկ կենտրոն կառուցել ՀայաստանումԿայծակի հարվածից զինծառայող է մահացելԱՄԵՆ ԿԵՐՊ «ՓՈՂ ԿԼՊԵԼԸ» ՏԱՆՈՒՄ Է ԳԵՐԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻԿառավարությունը նախատեսում է կենսաթոշակները բարձրացնել հետվճարային մեխանիզմի ընդլայնմամբԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆԸՓաշինյանը շնորհավորել է ԱդրբեջանինԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ Է ԵԿԵԼ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՎԱՀԵ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻ ԵՂԲԱՅՐԸՀոգեւոր ինքնության կազմաքանդում. քաղաքականության սեւ ձեռքը սրբության վրա. Տեր Արարատ քահանա ՊողոսյանՀայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմը` Կոսովոյի դեմ խաղում Հայ գիտնականները Ստավրոպոլում ջախջախել են ադրբեջանցիների կողմից նոր պատմություն ստեղծելու հավակնությունները. հայերին միացել են վրացիները. pastinfo.amՉինաստանի Հանդան և Գուանսի քաղաքներում տասնյակ ավտոմեքենաներ գետնն են մտել (Տեսանյութ)Կիևի Շուլյավկա շրջանում այսօր առավոտյան հրթիռային հարվածի պահը (Տեսանյութ)Մոսկվան «միացնում» է ԱՊՀ ուղղությամբ նոր քաղաքական կուրսըՌուսական ուժերը, գրավելով Ֆեդորովկան, արագորեն ներխուժել է Կոմար«ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԵԱ-ԻՑ ՀԵՏՈ ՄԻԱՆԳԱՄԻՑ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՊԱՅՔԱՐ, ՈՍԿԵ, ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼՆԵՐ» Ադրբեջանի տարածքում հայտնված Անդրեյ Գյագունցը քոլեջի ուսանող էՌուսական «Վոստոկ» խմբավորումը Կոմարի ուղղությամբ գրավել է Ֆեդորովկա բնակավայրը (Տեսանյութ)Ռուսական ավիացիան Կուպյանսկի ուղղությամբ ոչնչացրել է Օսկոլ գետի վրայով անցմումը (Տեսանյութ)«Վագները» հայտարարել է Մալիում իր առաքելության ավարտի եւ Ռուսաստան վերադառնալու մասին (Տեսանյութ)Եվրախորհրդարանում ստորագրահավաք է սկսվելՌուսական երեք թևավոր հրթիռների հարվածի պահը Ուկրաինայի Լուցկ քաղաքին (Տեսանյութ, +18)Լեհաստանում հայտարարել են՝ մերժում են Ուկրաինայի նկատմամբ «բարի կամքի» դրսևորումներըՀայերը մեծ ներդրում են ունեցել ֆաշիզմի դեմ հաղթանակի գործում․ վետերան (տեսանյութ)Հայաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ ակտիվ համագործակցության․ Ալեն ՍիմոնյանՀՀ նախագահի աշխատակազմը իրացրել է պետական բյուջեից հատկացված միջոցների ավելի քան 90%-ը:ՀՀ վարչապետի աշխատակազմի կարիքների համար 2024թ.-ին պետական բյուջեից 21.6 միլիարդ դրամ է հատկացվել«Էպշտեյնի արխիվ», էլեկտրական մեքենաների սուբսիդիաներ և իմփիչմենթ. ինչի՞ շուրջ են վիճում Թրամփը և Մասկը սոցիալական ցանցերում«Նստել են ձիերը ու գնացել են մյուս ձիուն բերելու». մանրամասներ՝ Ադրբեջանի տարածքում հայտնված պատանիների մասին.NEWS.amԳնահատում ենք Փաշինյանի և հայ վետերանների մասնակցությունը Մոսկվայում մայիսի 9-ի տոնակատարություններին. ՄատվիենկոԿգա մի օր, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոս կդառնա քպ-ական մեկը. Մհեր ՄկրտչյանՓաշինյանը սուր երանգներ պարունակող բառամթերքով է խոսել Եկեղեցու մասին, բայց դա իր ընտրությունն էր․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top