Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին

Ինչ է ենթադրում «ժամանակավոր պաշտպանության վկայականը». Միջազգային իրավունքի մասնագետը փակագծեր է բացում

Հանդիպում

Հայաստանի Կառավարության կողմից բռնի տեղահանված արցախահայերին տրվել է «ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականի» ի՞նչ է այն տալու արցախահայերին հարցի պատասխանը տալիս է միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը.

 – Սա օրենքով սահմանված կարգ է, տրվում է այն անձանց, որոնք բռնի տեղահանված են, չեն կարող վերադառնալ իրենց ծագման երկիր, չունեն քաղաքացիություն կամ օտարերկրացի են, մինչև նրանց վերաբերյալ վերջնական որոշում կայացվի: Հայաստանի պայմաններում վերջնականն այն է, որ այդ մարդիկ ի վերջո ծագումով հայեր են, կարող են դիմել ու պարզեցված և արագացված կարգով ստանալ քաղաքացիություն, ու դրանով ամբողջ պատմությունը կավարտվի:

– Բայց չէ՞ որ Արցախում բոլորն ունեն կապույտ անձնագիր։

– Բոլորն ունեն՝ չգիտեմ, այդպես բոլորն են ասում, ինձ մոտ էլ է տպավորություն եղել, որ բոլորն ունեցել են կապույտ անձնագիր, այսինքն՝ քաղաքացիություն ունեցել են: 

Իհարկե սա չի վերաբերում բոլորին, վերաբերում է նրանց, ովքեր չունեն քաղաքացիություն ու կարող են դիմել ու քաղաքացիություն ստանալ: Հիմա՝ եթե ես լինեմ որոշողը, բնականաբար, ավելի լավ է քաղաքացիություն ստանամ, քան ինչ-որ ժամանակավոր կարգավիճակ, եթե որոշել եմ մնալ ու ապրել Հայաստանում, բայց եթե անգամ չեմ ուզում ապրել Հայաստանում, էլի կարող եմ ստանալ քաղաքացիություն և մեկնել Հայաստանից: Այլ բան է, որ միտք ունի դիմելու՝ ապաստան ստանալ այլ պետությունից:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ