Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Խոսվում էր այն մասին, որ երեք օր ժամանակ է տրված. ովքեր հասցնեն տեղափոխվել ՀՀ, կհասցնեն, ովքեր չէ՝ կմնան. ԱՀ պետնախարար

Ներքաղաքական

Արցախի կառավարությունը մի քանի անգամ հանդես է եկել հայտարարություններով, որ սկզբնական շրջանում իրականացնելու ենք այն բնակավայրի բնակիչների տարհանումը, որոնք հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ, այնուհետև նաև, ըստ անհրաժեշտության, Ստեփանակերտ քաղաքի մեր բնակիչերին։ Այս մասին Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց Արցախի պետնախարար Արթուր Հարությունյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Բայց քանի որ էլեկտրաէներգիայի մատակարարում չկար, կապը խափանված էր, մենք չէինք կարողանում պատշաճ ձևով այդ տեղեկատվությունը ներկայացնել մեր հանրությանը։ Նաև կային որոշ խմբեր, որոնք խուճապային տրամադրություններ էին մտցնում, խոսվում էր նրա մասին, որ 3 օր ժամանակ է տրված, ովքեր հասցնեն տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն, կհասցնեն, ովքեր չէ՝ կմնան, այնուհետև երկրորդ տեղեկատվությունը, որ 30,000-ին չեն թողնելու դուրս գալ։ Մենք անընդհատ փորձում էինք այդ տեղեկությունները հերքել, փորձել ներկայացնել, որ խուճապի մատնվելու կարիք չկա, բայց ցավոք սրտի դա այդքան էլ չէր ստացվում»:

Հաղորդավարի դիտարկմանը, որ պատերազմը կանգնեցնելուց հետո անմիջապես նման խուճապային տրամադրություններ չկային, քանի որ ադրբեջանական վերջնագրերում չկար Արցախի տարհանման պահանջը՝ մի կողմից տարհանում սկսվեց, մյուս կողմից մեր ներկայացուցիչները դեռ գնում էին հանդիպման՝ պետնախարարն արձագանքեց. «Այդպես էլ կար, պատերազմն ավարտվելուց հետո մենք խոսում էինք բանակցությունների գնալու մասին։ Բայց 2 օր անց ադրբեջանական կողմը սկսեց ամբողջական պաշարում․ սկզբից Մարտակերտի շրջանն էր ամբողջությամբ շրջափակման մեջ հայտնվել, այնուհետև Մարտունու։

Այսինքն՝ խուճապային տրամադրությունները սկսեցին ստեղծվել Ստեփանակերտի հետ ենթակառուցվածքների խափանման ադրբեջանական գործողությունների արդյունքում։ Դրա համար մեր հայտարարության մեջ նշել էինք, որ այս պահին տարհանվելու են միայն այն բնակավայրերը, որոնք հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ, կամ նրանց զորքերը մոտ են գտնվում այդ բնակավայրերին։

Եվ քանի որ օդանավակայանի և խաղաղապահ զորակազմի տարածքում կային այդ բնակավայրերից տարհանված քաղաքացիներ, առաջին տարհանումը սկսեցինք այնտեղից»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ