Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

ՀՀ քաղաքացիություն ստանալու դեպքում արցախցիները չեն զրկվի աջակցության ծրագրերից․ Հարությունյան

Ներքաղաքական

Ժամանակավոր պաշտպանության կամ փախստականի կարգավիճակից Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դեպքում նախնական քննարկումների արդյունքում պատասխանը եղել է այն, որ քաղաքացիները չեն զրկվելու աջակցության ծրագրերից։ Այս մասին Արցախի հանրային հեռոստաընկերության եթերում ասաց պետնախարար Արթուր Հարությունյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Ժամանակավոր պաշտպանության և Հայաստանի Հանրապետության քաղաքացու կարգավիճակը տարբեր իրավունքներ և պարտականություններ են սահմանում։ Քաղաքացի դառնալու դեպքում բոլոր իրավունքներն ու պարտականությունները, այդ թվում՝ զինվորական ծառայություն անցնելու, գործելու են նաև մեր հայրենակիցների համար։ Իսկ փախստականի կարգավիճակի մասով դեռ կան հարցեր, որոնք պետք է լուծումներ ստանան և այդ մասով պարզաբանումներ են ներկայացվելու մեր հայրենակիցներին, որ իմանան իրենց իրավունքներն ու պարտականությունները։

Օրեր առաջ ՀՀ Սոցապ նախարարությունը պարզաբանում ներկայացրեց նպաստների և թոշակների մասով, որ պարտադիր չէ ՀՀ քաղաքացիություն ստանալ թոշակառու կամ նպաստառու համարվելու համար։ Անհրաժեշտ է միայն ունենալ հաշվառում Հայաստանում և ՀՀ սահմանված կարգով ստանալ վճարները»:

Պետնախարարի խոսքով՝ նախնական քննարկումների համաձայն՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակառու կամ նպաստառու հանդիսացող քաղաքացները կենսաթոշակը Հայաստանում ստանալու համար լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտություն չի լինի։ Մինչև սեպտեմբեր ամիսը ներառյալ վճարներն արվելու են Արցախի բյուջեից։

«Դեռ քննարկումներ են ընթանում՝ հոկտեմբերի հաշվարկն ընթանալու է, թե ոչ, բայց սկսված նոյեմբերի 1-ից՝ թոշակառուն հաշվառվելուն պես համարվելու է ՀՀ թոշակառու։

Իսկ նրանք, ում թոշակ նշանակված չէր, պետք է դիմեն իրենց բնակավայրի միասնական սոցիալական ծառայություններ և գործընթացը կիրականացվի նույն կերպ, ինչպես նախկինում Արցախում էր իրականացվում։ Գործընթացներ ենք իրականացնում նաև, որ կենսաթոշակ նշանակելիս հաշվի առնվի նաև կուտակված աշխատանքային ստաժը»,-ասաց Հարությունյանը:

Նա նաեւ հավելեց, որ կուտակային կենսաթոշակների առումով քննարկումներ են իրականացվում կուտակված գումարները շահառուներին վերադարձնելու շուրջ, և նոր աշխատանքի անցնելու դեպքում նորից կսկսվի դրա կուտակումը

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ