«Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը «սառույցին է գրվում» Մերցը խղճուկ խայտառակություն է. Մեդվեդև Թրամփը ցանկանում է կրկին հանդիպել Պուտինի հետ «Դոբրոպոլեի կաթսա». Ուկրաինական ռազմավարական քաղաքը շրջապատված է ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկը Արեգնազ Մանուկյանը կգնա տուն Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Բաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցը Հսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն (Տեսանյութ)

Նոյեմբերի 9-ից 3 տարի անց. ինչ ունենք այս պահին

Միջազգային

Եվ այս­պես, լրա­ցավ նո­յեմ­բե­րի 9-ի ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նագ­րի 3 տա­րին: Թեեւ կար տպա­վո­րութ­յուն, որ այդ հա­մա­ձայ­նա­գիրն այն հան­գու­ցա­յին կետն է, ո­րից հե­տո ա­մեն ինչ կգնա աս­տի­ճա­նա­կան կար­գա­վոր­ման ուղ­ղութ­յամբ, սա­կայն ի­րո­ղութ­յուն­ներն այս պա­հին միան­գա­մայն այլ են: Ին­չո՞ւ, փոր­ձենք հաս­կա­նալ:

ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐՑԵՐ

Այն, որ ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նագ­րի շատ կե­տեր մնա­ցին ան­կա­տար, հայտ­նի բան է: Ա­վե­լին, ո­րոշ ա­ռանց­քա­յին դրույթ­ներ խախտ­ված են այդ­պես էլ չբա­ցատր­ված պայ­ման­նե­րում, եւ այդ հար­ցում ա­ռա­ջին հա­յաց­քից էլ ակն­հայ­տո­րեն կա Հա­յաս­տա­նի գոր­ծող իշ­խա­նութ­յու­նն­երի ուղ­ղա­կի մե­ղա­վո­րութ­յու­նը: Ընդ ո­րում, կա մեկ կետ, ո­րի խախ­տու­մը հե­տա­գա­յում դո­մի­նո­յի է­ֆեկ­տով թու­լաց­րեց հենց Հա­յաս­տա­նի դիր­քե­րը:

Այս­պես, հա­մա­ձայ­նագ­րի ա­ռա­ջին կե­տը, բա­ցի «ամ­բող­ջա­կան հրա­դա­դար» եւ «բո­լոր ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րի դա­դար» հաս­տա­տե­լուց, նաեւ սահ­մա­նում էր. «Կող­մերը կանգ են առ­նում ի­րենց զբա­ղեց­րած դիր­քե­րում»: Իսկ դրա­նից հե­տո Հա­յաս­տա­նը պետք է հանձ­ներ Աղդա­մի, Քել­բա­ջա­րի եւ Լա­չի­նի շրջան­նե­րը, բա­ցա­ռութ­յամբ Լա­չի­նի մի­ջանց­քի: Մինչ­դեռ այդ պա­հի ի­րա­կա­նութ­յունն այն էր, որ հայ­կա­կան ստո­րա­բաժա­նում­նե­րը վե­րահս­կում էին Կու­բաթ­լո­ւի եւ Զան­գե­լա­նի տա­րածք­նե­րի մի զգա­լի մա­սը, այ­սինքն, այդ հատ­վա­ծում գտնվում էին ներ­կա­յիս դիր­քե­րից նկա­տե­լիո­րեն ա­վե­լի ա­րե­ւելք: Դ­րա­նով վե­րահս­կում էին նաեւ Գո­րի­սից Կա­պան տա­նող ճա­նա­պար­հը: Այ­սինքն, ե­թե հայ­կա­կան ու­ժե­րը մնա­յին այդ դիր­քե­րում, մեծ հարց է, թե ա­զե­րի­նե­րը կկա­րո­ղա­նա­յի՞ն ներ­խու­ժել բուն ՀՀ տա­րածք­ներ Ս­յու­նի­քի հատ­վա­ծում: Մեծ հարց էր նաեւ, թե ի­րա­տե­սա­կան կլի­նե՞ր Լա­չի­նի մի­ջանց­քի շրջա­փա­կու­մը:

­Մինչ­դեռ փաստն այն է, որ մեր գոր­ծող իշ­խա­նութ­յուն­նե­րը, շտա­պե­լով կա­տա­րել Քել­բա­ջա­րը, Աղ­դամն ու Լա­չի­նի տարածք­նե­րը հանձ­նե­լու պար­տա­վո­րութ­յու­նը, չգի­տես ին­չու հետ քաշ­վե­ցին նաեւ Կու­բաթ­լու-­Զան­գե­լա­նում վե­րահսկ­վող տա­րածք­նե­րից, ին­չը, կրկնենք, նա­խա­տես­ված չէր ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նագ­րով: Ին­չո՞ւ: Ե­ղան ո­րոշ կցկտուր բա­ցատ­րութ­յուն­ներ ինչ-որ բա­նա­վոր պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի մա­սին, եւ վերջ: Կարճ ա­սած, ան­հաս­կա­նա­լիո­րեն այդ տա­րածք­նե­րը հենց այն­պես նվի­րե­ցին Ադր­բե­ջա­նին, ան­գամ դրա հա­մար չհաս­նե­լով գե­րի­նե­րի լիա­կա­տար ա­զատ­ման: Ու դժվար չէր կռա­հել, որ դա ՌԴ-ին շրջան­ցող գոր­ծարք էր: Ն­կա­տի ու­նենք, որ ե­թե ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նագ­րում կար «զբա­ղեց­րած դիր­քե­րում» կանգ առ­նե­լու դրույ­թը, ա­պա դա նշա­նա­կում է, որ Ա­լիե­ւը չի կա­րո­ղացել հա­մա­ձայ­նա­գիր մտցնել զոր­քե­րը մին­չեւ խորհր­դա­յին սահ­ման­նե­րը հետ քա­շե­լու դրույթ: Նաեւ, ե­թե ՀՀ իշ­խա­նութ­յու­ննե­րը չհա­պա­ղե­ցին այդ տա­րածք­նե­րը եւս հանձ­նել, նշա­նա­կում է, որ հա­զիվ թե «զբա­ղեց­րած դիր­քե­րում» կանգ առ­նե­լու դրույ­թը Նի­կո­լի պա­հան­ջով ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նա­գիր մտցված լի­ներ: Մ­նում է ռու­սա­կան կող­մը, ո­րը նման պայ­ման է սահ­մա­նել, եւ Ա­լիե­ւը չի կա­րո­ղա­ցել դրա­նում բան փո­խել, եւ հե­տա­գա­յում հար­ցը լուծ­վել է ՀՀ իշ­խա­նութ­յու­նն­երի հետ «բա­նա­վոր պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յամբ»:

Այս­պի­սով, հենց այդկերպ ա­ռա­ջին ան­գամ խախտ­վեց նո­յեմ­բե­րի 9-ի հա­մա­ձայ­նագ­րի ամ­բող­ջա­կան կոնստ­րուկ­ցիան, ին­չը, կրկնում ենք, մեր հե­տա­գա ձա­խո­ղում­նե­րի հա­մար պա­րարտ հող ստեղ­ծեց: Ու քա­նի դեռ չկա հո­դա­բաշխ պաշ­տո­նա­կան բա­ցատ­րութ­յուն, թե ին­չո՞ւ այն ժա­մա­նակ­վա պաշտ­պա­նութ­յան նա­խա­րար Վա­ղար­շակ Հա­րութ­յուն­յա­նը զոր­քե­րը հետ քա­շեց, այդ թվում` մեր ինք­նա­պաշտ­պա­նա­կան ու­ժե­րի հետ սուր հա­կա­սութ­յուն­նե­րի գնա­լու գնով, ում հրա­մանն էր նա կա­տա­րում եւ ին­չու, մնում է մտա­ծել, որ դա ար­վել է դի­տա­վոր­յալ եւ ի վնաս Հա­յաս­տա­նի: Նաեւ, որ հենց դա դար­ձավ Ար­ցա­խի ամ­բող­ջա­կան հա­յա­թափ­ման նախ­նա­կան հիմ­քը:

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԵՏՔԸ

Այս­պի­սով, կա­րե­լի է ար­ձա­նագ­րել հե­տեւ­յա­լը: Հա­մա­ձայ­նագ­րի կնքու­մից գրե­թե ան­մի­ջա­պես հե­տո Ա­լիեւն ու Նի­կո­լը հա­մա­տեղ սկսե­ցին շրջան­ցել եր­րորդ կող­մին` ՌԴ-ին: Հա­կա­ռակ դեպ­քում պետք է կա­րո­ղա­նան հիմ­նա­վո­րել, որ հի­շա­տակ­ված, այս­պես ա­սած` «բա­նա­վոր պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րին» Պու­տի­նը եւս մաս­նակ­ցել է: Այս պա­հին նման փաստ չկա, այդ կար­գի ակ­նարկ ան­գամ չի ե­ղել: Նույ­նիսկ չկա տրա­մա­բա­նութ­յուն, որ այդ գոր­ծար­քին ռու­սա­կան կող­մը մաս­նակ­ցել է, քա­նի որ այդ դեպ­քում, կրկնում ենք, «զբա­ղեց­րած դիր­քե­րում» կանգ առ­նե­լու դրույ­թի փո­խա­րեն կու­նե­նա­յինք այլ տեր­մի­նա­բա­նութ­յուն: Հա­ջորդ փաստն այն է, որ Մոսկ­վա­յին շրջան­ցե­լու այդ քա­ղա­քա­կա­նութ­յու­նը գնա­լով ա­վե­լի ակ­տի­վա­ցավ` հաս­նե­լով Պ­րա­հա­յի տխրահռ­չակ հայ­տա­րա­րութ­յան մա­կար­դակին:

Ու այս­տեղ պարզ հարց կա. իսկ այդ ինչ­պե՞ս ստաց­վեց, որ նո­յեմ­բե­րի 9-ի հա­մա­ձայ­նագ­րից այդ աս­տի­ճան շեղ­վե­ցին: Այն, որ դրա հա­մար պետք է լի­ներ կող­մնա­կի ազ­դե­ցութ­յուն եւ ոչ պա­կաս ազ­դե­ցիկ, քան ռու­սա­կանն է, կա­րե­լի է հաս­կա­նալ: Նաեւ հաս­կա­նա­լի է, որ այդ «կողմ­նա­կի ազ­դե­ցութ­յու­նը» ա­մե­նե­ւին էլ Շառլ Մի­շե­լը չէր, ով պաշ­տո­նա­պես ներ­կա­յաց­վում է` որ­պես «Բր­յու­սե­լի ձե­ւա­չա­փի» նա­խա­ձեռ­նող: Ա­վե­լի կոնկ­րետ, որ ա­ռանց ա­մե­րի­կա­ցի­նե­րի մի­ջամ­տութ­յան նման ձե­ւա­չափ չէր կա­րող լի­նել, այն էլ` ռու­սա­կան ե­ռա­կողմ ձե­ւա­չա­փի փո­խա­րեն, գործ­նա­կա­նում կաս­կած չի հա­րու­ցում: Ի­հար­կե, Թուր­քիան եւս փոր­ձում էր պաշ­տո­նա­պես խառն­վել հայ-ադր­բե­ջա­նա­կան գոր­ծըն­թա­ցին, բայց քիչ հա­վա­նա­կան է, որ Շառլ Մի­շե­լը, լի­նե­լով ԵՄ-ի ներ­կա­յա­ցու­ցիչ, Ան­կա­րա­յի թե­լադ­րան­քով նա­խա­ձեռ­ներ եւ հաս­ներ «Բր­յու­սե­լի ձե­ւա­չա­փին»: Չէ, այդ հարցն ա­ռանց ԱՄՆ-ի հրա­հան­գի չէր լուծ­վի:

ԻՆՉ Է ՊԵՏՔ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻՆ

­Թե ինչ է պետք այս­տեղ ա­մե­րի­կա­ցի­նե­րին, դա էլ է ակն­հայտ: Նո­յեմ­բե­րի 9-ի հա­մա­ձայ­նագ­րի ամ­բող­ջա­կան ի­րա­կա­նա­ցու­մը Ադր­բե­ջան-­Հա­յաս­տան-Ար­ցախ տի­րույ­թում այն կար­գի էր ամ­րապն­դում ռու­սա­կան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վե­րահս­կո­ղութ­յու­նը, որ դրանից հե­տո ԱՄՆ-ին եւ Իս­րա­յե­լին այս­տեղ ա­նե­լու բան չէր մնում: Ա­ռա­վել եւս, ե­թե կյան­քի կոչ­վեր նո­յեմ­բե­րի 9­-ի հա­մա­ձայ­նագ­րի 9-րդ կե­տը, ո­րը, հի­շեց­նենք, սահ­մա­նում է. «9. Ա­պաշր­ջա­փակ­վում են տա­րա­ծաշր­ջա­նում բո­լոր տնտե­սա­կան եւ տրանս­պոր­տա­յին կա­պե­րը: Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յու­նը ե­րաշ­խա­վո­րում է Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տութ­յան ա­րեւմտ­յան շրջան­նե­րի եւ Նա­խի­ջե­ւա­նի Ինք­նա­վար Հան­րա­պե­տութ­յան մի­ջեւ տրանս­պոր­տա­յին հա­ղոր­դակ­ցութ­յան անվ­տան­գութ­յու­նը՝ քա­ղա­քա­ցի­նե­րի, տրանս­պոր­տա­յին մի­ջոց­նե­րի եւ բեռ­նե­րի` եր­կու ուղ­ղութ­յուն­նե­րով ան­խո­չըն­դոտ տե­ղա­շար­ժը կազ­մա­կեր­պե­լու նպա­տա­կով: Տ­րանս­պոր­տա­յին հա­ղոր­դակ­ցութ­յան նկատ­մամբ վե­րահս­կո­ղութ­յունն ի­րա­կա­նաց­վում են Ռու­սաս­տա­նի ԱԴԾ սահ­մա­նա­պահ ծա­ռա­յութ­յան մար­մին­նե­րը: Կող­մե­րի մի­ջեւ հա­մա­ձայ­նեց­մամբ՝ ա­պա­հով­վե­լու է Նա­խի­ջե­ւա­նի Ինք­նա­վար Հան­րա­պե­տութ­յունն Ադր­բե­ջա­նի ա­րեւմտ­յան շրջան­նե­րի հետ կա­պող նոր տրանս­պոր­տա­յին հա­ղոր­դակ­ցութ­յունն­նե­րի շի­նա­րա­րութ­յու­նը:»:

Այն, որ այս դրույ­թի կա­տա­րու­մից գո­նե հրա­պա­րա­կա­յին տի­րույ­թում մշտա­պես խու­սա­փել է Նի­կո­լը, դա եւս փաստ է: Նա ինքն է ստո­րագ­րել այդ 9-րդ կե­տը, նա ինքն է դրա հի­ման վրա ստո­րագ­րել 2021թ. հուն­վա­րի 11-ի Մոսկ­վա­յի փաս­տա­թուղ­թը, որ­տեղ կո­մու­նի­կա­ցիա­նե­րի գոր­ծարկ­ման ժա­մա­նա­կա­ցույ­ցը եւ պայ­ման­նե­րը հաս­տա­տե­լու կոնկ­րետ ժամ­կետ­ներ էին սահ­մա­նում: Եվ դրա­նից հե­տո Նի­կոլն ինքն է քա­նիցս հայ­տա­րա­րել, թե ոչ մի ար­տա­քին վե­րահս­կո­ղութ­յուն, ա­մեն ինչ պետք է ա­նի Հա­յաս­տա­նը:

Այն, որ ռու­սա­կան վե­րահս­կո­ղութ­յուն աս­վածը Հա­յաս­տա­նի շա­հե­րին ո­րե­ւէ հար­ված չէր հասց­նե­լու, դժվար չէ հաս­կա­նալ, ե­թե միայն ի­րո­ղութ­յու­ննե­րին նա­յենք ռեալ, այլ ոչ թե բազ­մա­կի խե­ղաթ­յուր­ման են­թարկ­ված ֆեյ­քա­յին տար­բե­րա­կով: Այդ վե­րահս­կո­ղութ­յուն աս­վա­ծը Հա­յաս­տա­նի հա­մար ա­մե­նե­ւին էլ չի նշա­նա­կում սահ­մա­նա­յին, մաք­սա­յին, ֆի­նան­սա­կան կամ այդ կար­գի այլ խնդիր­ներ եւ վնաս­ներ: Այդ վե­րահս­կո­ղու­թյու­նը, պատ­կե­րա­վոր ա­սած, մո­տա­վո­րա­պես նույն բանն է, ինչ որ 32 տա­րի տի­րում է Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րին. այն­տեղ էլ կա «ռու­սա­կան վե­րահս­կո­ղութ­յուն», ո­րը, սա­կայն, Հա­յաս­տա­նը ոչ միայն չի նկա­տում, ո­րե­ւէ կերպ դրա ազ­դե­ցութ­յու­նը չի զգում, այլ նաեւ ա­զատ­ված է այդ սահ­ման­նե­րը պաշտ­պա­նե­լու` մեզ հա­մար գործ­նա­կա­նում անհ­նար պար­տա­վո­րութ­յու­նից: Գու­մա­րած, հայ­կա­կան եր­կա­թու­ղա­յին հա­մա­կար­գը, ա­ռանց այդ էլ է­լի ռու­սա­կան կա­ռա­վար­ման տակ էր, եւ մեծ հարց է, թե ա­ռանց դրա այս 30 տա­րում դա եւս չէ՞ր ոչն­չա­ցել, ինչ­պես բա­զում այլ հա­մա­կար­գեր: Վեր­ջա­պես` ա­մե­նա­կա­րե­ւո­րը. գոր­ծարկ­վե­լիք Մեղ­րիի եր­կա­թու­ղում «ռու­սա­կան վե­րահս­կո­ղութ­յան» սկզբուն­քը բա­ցա­ռում էր, որ Ադր­բե­ջա­նը «Զան­գե­զու­րի մի­ջանցք» տեր­մին օ­րա­կարգ բե­րեր: Կա­րե­լի է նաեւ հա­մոզ­վել. այդ տեր­մի­նը ի հայտ ե­կավ մո­տա­վո­րա­պես այն ժա­մա­նա­կաշր­ջա­նում, երբ նի­կոլ­յան իշ­խա­նութ­յուննե­րը «Հա­յաս­տա­նի ինք­նիշ­խա­նութ­յուն» եւ այլ պատ­ճա­ռա­բա­նութ­յուն­նե­րով փաս­տա­ցի սկսե­ցին խու­սա­փել նո­յեմ­բե­րի 9-ի հա­մա­ձայ­նագ­րի 9-րդ կե­տի ի­րա­կա­նա­ցու­մից, եւ փոխ­վար­չա­պետ­նե­րի ե­ռա­կողմ հանձ­նա­ժո­ղո­վի աշ­խա­տան­քը դրա­նով մտավ խո­րը փա­կու­ղի:

Արդ­յուն­քում, նո­յեմ­բե­րի 9-ի հա­մա­ձայ­նագ­րի ե­ռամ­յա տա­րե­լի­ցին ու­նենք հե­տեւ­յալ ի­րա­վի­ճա­կը: Վա­շինգ­տո­նը շա­րու­նա­կում է Նի­կո­լի մի­ջո­ցով ար­գե­լա­փա­կել «ռու­սա­կան վե­րահս­կո­ղութ­յան» սխե­ման: Սա­կայն սե­փա­կան վե­րահս­կո­ղութ­յու­նը հաս­տա­տե­լով` կո­մու­նի­կա­ցիա­նե­րի գոր­ծար­կե­լու հնա­րա­վո­րութ­յուն չու­նի. տա­րա­ծաշր­ջա­նի բո­լոր երկր­նե­րը, հատ­կա­պես` ՌԴ-ն­ եւ Ի­րա­նը, կտրուկ դեմ են դրան: Թուր­քիան եւ Ադր­բե­ջա­նը եւս չեն ցան­կա­նում ա­մե­րիկ­յան վե­րահս­կո­ղութ­յուն: Նախ, նրանք սե­փա­կան վե­րահս­կո­ղութ­յան հույս ու­նեն, եւ պա­տա­հա­կան չէ, որ Էր­դո­ղա­նը մշտա­պես խո­սում է «Թ­յուր­քա­կան մի­ջանց­քից»: Եվ երկ­րոր­դը. այն խո­րա­ցող հա­կա­սութ­յուն­նե­րը, ո­րոնք կան այս պա­հին Թուր­քիա­յի եւ ԱՄՆ-ի մի­ջեւ, Էր­դո­ղա­նի հա­մար մի շարք պատ­ճառ­նե­րով ա­վե­լի նա­խընտ­րե­լի են դարձ­նում, որ սե­փա­կան վե­րահս­կո­ղութ­յու­նը բա­ցառ­վե­լու դեպ­քում գոր­ծի գո­նե «ռու­սա­կան վե­րահս­կո­ղութ­յունը»: Բայց միա­ժա­մա­նակ թուրք-ա­զե­րիա­կան տան­դե­մը շա­րու­նա­կում է Նի­կո­լին ուղղ­ված կոշտ ճնշու­մը, թե` Նի­կո­լը ե­րաշ­խա­վո­րել է «Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տութ­յան ա­րեւմտ­յան շրջան­նե­րի եւ Նա­խի­ջե­ւա­նի Ինք­նա­վար Հան­րա­պե­տութ­յան մի­ջեւ եր­կու ուղ­ղութ­յուն­նե­րով ան­խո­չըն­դոտ տե­ղա­շար­ժը կազ­մա­կեր­պել», ու­րեմն պար­տա­վոր է կա­տա­րել: Լու­ծու­մը «ռու­սա­կան վե­րահս­կո­ղութ­յունն» է, բայց Նի­կո­լը չի կա­րող կամ չի ու­զում ա­մե­րիկ­յան գծից դուրս գալ: Տես­նենք, թե դա ուր կհասց­նի:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

«Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը «սառույցին է գրվում»Մերցը խղճուկ խայտառակություն է. ՄեդվեդևԹրամփը ցանկանում է կրկին հանդիպել Պուտինի հետ«Դոբրոպոլեի կաթսա». Ուկրաինական ռազմավարական քաղաքը շրջապատված է⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկըԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. ArmlurԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էՌԴ քաղաքացիներն իրենց ընտրությամբ ցույց տվեցին, որ «ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովԱրգելք կսահմանվի ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանման համարՏուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները. ՀՌՀԱրեգնազ Մանուկյանը կգնա տունԱՀԾ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումինԷլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունումԴադարեցվել են Թուրքիայից Իրան չվերթներըԱՄՆ-ն 1.1 միլիոն դոլար է ներդրել Եղեգնաձորում նոր հրշեջ կայանի ստեղծման համարՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Դավթաշեն վարչական շրջանումUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համարԱրարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված