Հրազդանցին իր աղջկա նկատմամբ անառակաբարո արարքներ է արել ու ծեծել կնոջը. ինչ պատիժ է սպասվում նրան Հռոմի նորընտիր պապի եղբայրը պատմել է նրա մանկության սիրելի խաղի մասին Թուրքիայի ԱԳ նախարարը պատմել է՝ իրեն փորձել են թունավորել Կինը թունավոր սնկով սպանել է ամուսնու հարազատներին. որն է եղել պատճառը Լուկաշենկոն հայտարարել է Լեհաստանից և Լիտվայից եկող սպառնալիքի մասին Ադրբեջանը Հայաստանից ակնկալիքներ ունի․ Բայրամով Global High-Tech-ի 15-րդ դափնեկիրը ժամանել է Հայաստան Տարադրամի փոխարժեքն այսօր Աստղագուշակ մայիսի 10-ի համար․ Երկվորյակներին՝ նոր հորիզոններ, Կշեռքներին՝ կարևոր բանակցություններ Խորովածի շամփուրի միջոցով հնարավոր է ծանր հիվանդություն ձեռք բերել․ զգուշացրել է բժիշկը

Մեզ չպետք է մխիթարի այն, որ մենք ճիշտ ուղու վրա էինք, իսկ բաշիբոզուկները մեզ խանգարեցին. Եսայան

Տեսանյութեր

44-օրյա պատերազմից երեք տարի անց մղձավանջը դեռ շարունակվում է` ուղեկցվելով տարածքային ու մարդկային կորուստներով: Ներքաղաքական կյանքում այդպես էլ իրավիճակ չփոխվեց: Այս մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ հետ:

Այն, որ պատերազմից երեք տարի անց ունենք այս վիճակը եւ շարունակում ենք բողոքել, որ աշխարհը կույր է եւ խուլ, նշանակո՞ւմ է, որ այլեւս ինքնուրույն ի զորու չենք ինչ-որ բան փոխել:

— Ո՛չ, այդպես չի նշանակում, ես այդքան հուսահատված չեմ եւ չեմ ուզում, որ որեւէ մեկն այդպես հուսահատվի: Մենք ի զորու ենք բեկում մտցնել, եթե լինենք իսկական, եթե լինենք ճիշտ ու զտարյուն հայ: Այս բառերը գուցե վերջին շրջանում շատ է շահարկվում, բայց լուրջ կասկածներ ունեմ, որ մեր հասարակության մեջ հայերի տեսակարար կշիռը շատ փոքր է, հակառակ դեպքում՝ այսքան թրքասեր, այսքան նիկոլասեր չէինք կարող լինել: Պետք է լինենք անկեղծ եւ ազնիվ մեր մղումներում, որպես քաղաքական ուժեր եւ հասարակություն, չմտնենք խաղերի ու խաղիկների մեջ: Ժողովուրդն էլ պետք է, ի վերջո, աչքերը բացի եւ շարունակ չերգի Նիկոլի երգը, թե «նախկինները էս արեցին, էն արեցին, նախկինները մեղավոր են»: Տարիներ շարունակ ստեղծվել են բառեր, կոդեր, որոնցով սնուցել են մեր ժողովրդին եւ, ցավոք սրտի, արդեն վեց տարի դարձավ, որ սրանց իշխանությունը դեռ շարունակում է հասարակությանը պահել այդ կոդերի ազդեցության տակ: Բայց մենք` որպես հասարակություն, որպես մտավորականություն, իրենց ընդդիմադիր համարող քաղաքական ուժեր իրավունք չունենք այս ժողովրդին մենակ ու անտեր թողնել: Պետք է ամեն րոպե տաժանակիր աշխատանք անենք` այս մարդկանց աչքերը բացելու համար:

Այս երեք տարիներին ձեւավորված Ազգային փրկության շարժումից մինչեւ Ազգային կոմիտե Ձեր ասած` իսկակա՞ն էին, թե` ոչ:

— Իրականում իսկական էին իրենց անկեղծ մղումների մեջ, բայց, ցավոք սրտի, գյուղ չկա, որ շուն չլինի: Այդ բոլոր շարժումների մեջ կային ուժեր եւ գործիչներ, որոնք տարբեր նպատակներ էին հետապնդում եւ ներդրված ականիկներ էին, անունները այնքան պարզ է, դուք էլ շատ լավ գիտեք` ովքեր են եւ ինչ էին անում: Բայց դա էլ մեզ չպետք է մխիթարի, եւ հանգստանանք, թե մենք լավն էինք, ճիշտ ուղու վրա էինք, իսկ բաշիբոզուկները մեզ խանգարեցին: Չէ՛, պետք է այնքան ուժեղ լինեինք, որ դրանք նախ չսպրդեին այդ շարժումնների, կոմիտեների մեջ եւ երկրորդ՝ եթե նկատել էինք, որ սպրդել էին, պետք է շպրտեինք այդ շարքերից մի կողմ, ինչը մեզ չհաջողվեց: Այսօր, երբ նայում ենք կոնկրետ Հանրապետական կուսակցության պարագային, ասեմ, որ մեզ հավասարաչափ քարկոծում են ե՛ւ նիկոլականները, ե՛ւ ,այսպես կոչված, իրենց ընդդիմադիր հայտարարածները: Սա նշանակում է, որ Հանրապետական կուսակցությունն իրենից ներկայացնում է այն ուժը, որը կարող է եւ ավելի անկեղծ ու սրտացավ է ուզում այս իրավիճակը փոխել: Բայց որոշ քաղաքական ուժերի ձեռնտու չէ, որ ՀՀԿ-ն կարողանա իրավիճակը փոխել:

«ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔՈՒՄ ԱՊԱՇԽԱՐԵՆ, ԷԼԻ ՉԻ ՕԳՆԵԼՈՒ ԻՐԵՆՑ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ԻՐԵՆՑ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ Է ԵՐԿԻՐՆ ԱՅՍ ՎԻՃԱԿՈՒՄ»

Ավելին` անգամ Ձեր քաղաքական ուժին մեղադրում են հենց Նիկոլ Փաշինյանին բերելու մեջ

— Ես շատ հավասարակշռված մարդ եմ, բայց սա միակ հարցն է, որ ինձ ափերից հանում է, որովհետեւ 2018 թվականն անցել է իմ 1,70 հասակի վրայով ամբողջովին, իմ մաշկի վրա եմ զգացել, ինչպես նաեւ իմ բոլոր ընկերները, ովքեր այսօր ՀՀԿ-ում են եւ ոչ այն օլիգարխները, պատգամավոր-պատգամավորուհիները, որոնք իրենց բիզնես շահերից ելնելով` թռան Հանրապետականից Նիկոլենց գիրկը: Սերժ Սարգսյանը, Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Արտակ Զաքայանը, ես, մեր ՀՀԿ-ական երիտասաադրները… այս մարդիկ իրենց մաշկի վրա անմիջական զգացել են 2018 թվականի ամբողջ ողբերգությունը: Ես տեսել եմ Սերժ Սարգսյանի ապրումները 2018 թվականի ապրիլին, դա Նիկոլ բերած մարդու ապրումներ չէին, այլ մեծ ցավ ունեցող մարդու ապրումներ էին: Դեռ այն ժամանակ եւ հիմա էլ խոսվում է այն մասին, որ Սերժ Սարգսյանին ասել են` երկիրդ պատժամիջոցների տակ կդնենք, պարտադրել են, եւ դրա համար էլ նա իր հարցազրույցներից մեկում ասաց, որ ինքը Նիկոլին չի պարտվել, այլ` ավելի հզոր ուժերի, բացեք այս խոսքերը եւ տեսեք, թե դրա տակ ինչ կա: Նրանք, ովքեր ասում էին, թե մենք բերեցինք Նիկոլին, անուններն ակնհայտ են` նույն ՀՅԴ-ն էր ասում, «Բարգավաճ Հայաստանն» էր ասում, օլիգարխներն էին ասում, ՀԵՑ-ն ու «Գազն» էր ասում, որոնց աշխատողները հրապարակում էին ապրիլի 23-ին: Բա որ չէիք ուզում Նիկոլը գար, ասում էիք` «Սերժն էր բերել», ինչո՞ւ էիք լցվել հրապարակ, մենք հրապարակում չէինք: Ազգային ժողովի դահլիճում 2018-ի մայիսի 1-ին 29 ելույթ է եղել ՀՀԿ-ից, 29-րդը ես էի: Մեռանք ասելով, կոկորդ էինք պատռում, իսկ հրապարակը սուլում էր մեզ, մեջքով էր կանգնում մեր ելույթների ժամանակ: Ասում էինք՝ ժողողո՜ւրդ, վտանգավոր է, լավ, Սերժին չեք ուզում, բայց Նիկոլից ի՞նչ վարչապետ: Հիշեք այդ օրն «Ազատություն» ռադիոկայանին իմ տված հարցազրույցը: Լրագրողն ինձ խեղդում էր, թե հրապարակն ասում է, որ Նիկոլը պետք է լինի վարչապետ, զայրացած շուռ եկա եւ բառացի ասել եմ` դուք Նիկոլից վարչապետ պատկերացնո՞ւմ եք, անհնարին է, դա երկրի կործանումն է: Հետո իմ այդ պոռթկումը ծաղրում էին: Բա, ծաղրողներ ջան, հիմա ո՞ւր եք:

Հիմա ՀՀԿ-ից ավելի բարձր գոռում են, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող լինել վարչապետ նրանք, ովքեր 2018-ին Հրապարակում էին նրա կողքին: Չե՞ք կարծում, որ այսօր միակ բանը, ինչ պետք է նրանք անեն, ապաշխարելն ու ներողություն խնդրելն է:

— Իմ կարծիքով՝ իրենց հոգու խորքում ապաշխարել են եւ ներողություն են խնդրել, բայց մի քիչ «մրսում են» Սերժ Սարգսյանից, որովհետեւ գիտեն, որ նա ճիշտ էր, իրենք` սխալ: Իրենց սխալը երկրի ճակատագիր է արժեցել, երբ մենք 55 պատգամավորով դեմ քվեարկեցինք, իրենք բոլորով` կողմ: Իրենք պետք է ամբողջ կյանքում ապաշխարեն, եւ դա էլ չի օգնելու իրենց, որովհետեւ իրենց ընտրության արդյունքում է երկիրն այս վիճակում:

«ՄԵՆՔ ԿԿԱՐՈՂԱՆԱՆՔ, ԵԹԵ ՄԵԶ ԽԱՆԳԱՐՈՂՆԵՐՆ ԱՅԴՔԱՆ ՏՂԱՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱՆ ԵՎ ՄԻԱՆԱՆ ՄԵԶ»

— «Զրո ամբիցիա» սկզբունքով վերջին երեք տարիներին ՀՀԿ-ն կանգնեց բոլոր հնարավոր փրկության շարժումների կողքին` չհավակնելով պայքարի ղեկը ստանձնել: Տեսանք, որ չստացվեց, գուցե ժամանա՞կն է, որ Հանրապետականն առաջնորդի հետագա պայքարը:

— Շատ անկեղծ պետք է պատասխանեմ այս հարցին, բարձրաձայն երբեք չեմ ասել եւ հիմա առաջին անգամ եմ ասելու: 2020 թվականի պատերազից հետո Դուք շատ արդարացիորեն նկատեցիք, որ բոլորի կողքին կանգնել ենք եւ երբ ասում էինք` չենք հավակնում գալ իշխանության, զրո ամբիցիա ունենք, ես անձամբ դեմ էի այդ հայտարարություններին: Այո՛, հասկանում էի, որ իրոք այդպես ենք մտածում, որ թող սրան հանենք, մենք չենք գա իշխանություն, ի վերջո, մենք իշխանություն չենք ուզում, այլ իշխանափոխություն ենք ուզում, եւ սա անկեղծ էր: Բայց միշտ ինքս ինձ հետ վիճում էի եւ իմ ընկերներին էլ ասում էի՝ չէ՛, ինչպե՞ս թե` չենք գա, մենք ենք այս երկրի համար պատասխանատուն: Վերջիվերջո, ավելի վտանգավոր կլիներ Նիկոլին հեռացնելուց հետո՝ «Նիկոլ-2»-ը գար իշխանության, ժողովրդական խոսք կա՝ «էլ բեթարից ազատի»: Մենք ի՞նչ երաշխիք ունեինք, որ Նիկոլը եթե հեռանում է, նրանից ավելի վատը չի գալիս, չէ որ նույն այդ ուժերը, որոնց մասին ասում էր Սերժ Սարգսյանը, չէին քնել եւ մինչեւ հիմա էլ խանգարում են Նիկոլին հեռացնել, ատամներով պահում են: Եթե մենք հաջողեինք Նիկոլին հեռացնել, վստահաբար իրենք իրենց հերթական հաջորդ թեկնածուին էին առաջ մղելու: Ես դրան դեմ էի եւ ասում էի՝ ո՛չ, մենք այս երկրին տեր պետք է կանգնենք: Ես հիմա էլ եմ այդ կարծիքին, որ մենք չպետք է ջուր լցնենք տարբեր իրենց ընդդիմադիր հռչակած ուժերի եւ գործիչների ջրաղացին: Հանրապետականը ուժեղ, կայուն եւ պետականամետ կուսակցություն է, ում դուրը գա, ում դուրը չգա, դա այդպես է: Ու սա ես տեսել եմ իմ լրագրողական, պատգամավորության տարիներին եւ տեսնում եմ նաեւ այսօր` որպես ընդդմադիր քաղաքական-հասարակական գործիչ: Ես տեսնում եմ Սերժ Սարգսյանի ցավը, ողբերգությունը՝ որպես անհատ, որպես պետական քաղաքական գործիչ, եւ ես ուզում եմ իրեն օգնել, դրա համար եմ իր կողքին: Կարծում եմ` մենք կկարողանանք, եթե մեզ խանգարողներն այդքան տղամարդկություն ունենան եւ միանան մեզ, ասեն՝ դուք եղեք առանցքը, ինչը մինչեւ հիմա չի եղել: Եվ սա ամբիցիոզ հայտարարություն չէ, այլ բուռն ցանկություն է, որը կարծում եմ՝ իրականություն է դառնալու:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.–Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.






Հրազդանցին իր աղջկա նկատմամբ անառակաբարո արարքներ է արել ու ծեծել կնոջը. ինչ պատիժ է սպասվում նրանՀռոմի նորընտիր պապի եղբայրը պատմել է նրա մանկության սիրելի խաղի մասինԹուրքիայի ԱԳ նախարարը պատմել է՝ իրեն փորձել են թունավորելՏարադրամի փոխարժեքները մայիսի 10-ինԿինը թունավոր սնկով սպանել է ամուսնու հարազատներին. որն է եղել պատճառըԼուկաշենկոն հայտարարել է Լեհաստանից և Լիտվայից եկող սպառնալիքի մասինԱդրբեջանը Հայաստանից ակնկալիքներ ունի․ ԲայրամովGlobal High-Tech-ի 15-րդ դափնեկիրը ժամանել է ՀայաստանՏարադրամի փոխարժեքն այսօրԱստղագուշակ մայիսի 10-ի համար․ Երկվորյակներին՝ նոր հորիզոններ, Կշեռքներին՝ կարևոր բանակցություններԽորովածի շամփուրի միջոցով հնարավոր է ծանր հիվանդություն ձեռք բերել․ զգուշացրել է բժիշկըՕկուպացված Շուշին իսլամացվում էԱդրբեջանի և Հայաստանի միջև շփումները շարունակվում են․ խաղաղության գործընթացի մի քանի ուղղություններ կան․ Ադրբեջանի ԱԳ նախարարԱվիահարվածի հետևանքով զոհվել է Հնդկաստանի բարձրաստիճան պետական ​​ծառայողԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվելՀՀ ՊՆ-ն նորից հայտարարություն է տարածելՀայաստանն անկախության պատմության մեջ առաջին մեդալն է նվաճել կարատեի մեծահասակների Եվրոպայի առաջնությունումՕրվա խորհուրդ. մայիսի 10Էսօր ու միշտ հիշում ենք քեզ… Հայտնիների գրառումները` երջանկահիշատակ Գևորգ Եղիազարյանի մասինՍարալանջի փողոցում՝ քարերի և երկաթե խողովակների արանքում հայտնաբերված 18-ամյա տղայի կյանքը փրկել ենՄխիթարյանը կարող է բաց թողնել «Տորինոյի» դեմ կայանալիք հանդիպումըԱնձնապես ես «Ոսկե գնդակը» կտայի Հենրիխ Մխիթարյանին. Բենուա ԿոեՀայ ծնվելը օրհնություն է. Ռոզա Դավթյանի նոր ֆոտոշարքըՄակրոնը, Սթարմերը, Մերցը և Տուսկը ժամանել են ԿիեւԳրոհը «սպանողի» բնազդ դեռ չունի. Մխիթարյանը` Յամալի խաղի մասինՀնդկաստանը հայտարարել է Պակիստանի նոր հարձակման հետ մղման մասինԼույս չի լինելու․ հասցեներՀորդառատ անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՍահմանին կրակոցներ են եղել․ ՊՆ-ն հայտարարություն է տարածել (լուսանկարներ)Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Իրենց տնից եմ գալիս, հրաշքի ենք սպասում. Մարմարիկում 2-ամյա տղային դեռ որոնում ենՊակիստանը լայնածավալ հարձակում է սկսել Հնդկաստանի վրա, Նյու Դելին հրթիռային հարվածներ է հասցրել (Տեսանյութ)Թրամփի և Նեթանյահուի հարաբերությունները հասել են «հատակին». Իրանական աղբյուր«Հրապարակ»․ Փաշինյանի ճղճղոցը անհետևանք չի մնա ՔՊ-ականների համարՎատ լուրեր են շրջանառվում. Զելենսկին իսկապես զայրացրել է Պուտինի. Ուկրաինական աղբյուրՊակիստանը հայտարարել է Հնդկաստանի դեմ լայնածավալ ռազմական գործողություն սկսելու մասին«Հրապարակ»․ Շուշին չպետք է հիշել. հրահանգ է իջել«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ ինչպեսՌուսաստանը կողմ է 30-օրյա հրադադարին, բայց պատասխան հարվածից հետոՀամաշխարհային առաջնորդների ներկայությունը Հաղթանակի շքերթին ձախողում էր Արևմուտքի, և հաղթանակ՝ Ռուսաստանի համար. Washington PostԿիեւում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է առաջիկա օրերին աննախադեպ օդային հարվածի սպաելիքի մասինՀնդկաստանը հարվածել է Պակիստանի մի շարք քաղաքների,. այդ թվում` մայրաքաղաք Իսլամաբադին (Տեսանյութ)Հայաստանի ժուռնալիստների միության նախագահն անդրադարձել է գյումրեցի հետաքննող լրագրողի կալանավորմանըՊնդումները, թե Նոր Նորքի թաղապետի դեմ պլանավորված գործողություն է իրականացվել ՌԴ-ի կողմից, պարզապես հեքիաթ է. ԳրիգորյանՄի՛ լռեք և ձեր լռությամբ մի՛ դարձեք այս լրագրողատյաց իշխանությունների հանցակիցը. հայտարարությունՀայաստանում այսօր կրկին բարձրացվեց Հաղթանակի փառապանծ կարմիր դրոշը Հայկական շոգեքարշը ժամանում է նշանակման վայր. «Ինտերի» տեսանյութը`Մխիթարյանի մասինՄոսկվայում հիացած չեն Ալիեւի քաղաքականությամբ. Իրանում անհանգստացած են նոր ռազմական օջախով. ԲալասանյանԻ՞նչ է նշանակում 444 հրեշտակային թիվըՀայաստանում կյանքի որակն ավելի բարձր է, քան Ադրբեջանում, բայց ավելի ցածր, քան Վրաստանում. The Economist
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top