Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Չենք կարող ապրել՝ տեսնելով ադրբեջանական բանակի շքերթը Վերածննդի հրապարակում. Ղազարյան

Թեմա

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ մարդկանց կոչ է անում չապավինել ոչ մեկի` ո՛չ մի բեւեռի, ո՛չ մի քաղաքական ուժի, դուրս գալ փողոց եւ կասեցնել այս աղետաբեր ընթացքը` հեռացնելով Նիկոլ Փաշինյանի իշխանությանը: Ըստ նրա` ստեղծված իրավիճակի միակ մեղավորը հենց նա է` իր իշխանավորներով:

— Մենք, որ տեսել ենք Պաշտպանության բանակի փառահեղ շքերթը Վերածննդի հրապարակում, չենք կարող ապրել` տեսնելով ադրբեջանական բանակի շքերթը նույն հրապարակում: Չենք կարող հանդուրժել այն միակ պատասխանատուին եւ մեղավորին, որը հայրենիքի գող է: Դեռ անցյալ տարի նոյեմբերի 9-ին Ստեփանակերտում կյանք կար, խանութներում դեռ մթերք կար, տներում հոսանք կար: Հայրենիքի գողին ընդամենը մեկ տարի պահանջվեց, որպեսզի Ստեփանակերտը պատրաստի, վարագույրները կախի, գորգերը փռած, Արցախի դրոշը վրան դրած` դնի Ալիեւի ոտքերի տակ: Ընդամենը մեկ տարի նրանից պահանջվեց` հոկտեմբերի 6-ին, Պրահայում հայտարարությունը ստորագրելուց հետո, մեր դրոշը Ստեփանակերտում, թշնամու ոտքերի առաջ փռելու համար: Այս տարի հոկտեմբերի 5-ին էլ նա ստորագրեց Գրանադայի հայտարարությունը: Ուստի` հետագա աղետաբեր ընթացքը կանխելու միակ տարբերակը բոլորի միասնական պայքարն է` ՀՀ իշխանության դեմ, քանի որ արցախցիների ճակատագիրը այժմ սպասվում է ողջ հայ ժողովրդին:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ