Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Մայրերը, որոնց զավակները արցախի հողում են, պիտի ապրեն այնտեղ, նրանց հակառակում համոզելն անհնար է. Հակոբյան

Թեմա

Անդրադառնալով Արցախում տեղի ունեցածին եւ արցախցիների ներկա իրավիճակին` Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր ՄԵՏԱՔՍԵ ՀԱԿՈԲՅԱՆՆ ասաց, որ դժվար է նկարագրել անցած 9 ամիսները` չնայած հիմա այդ անցյալը երանելի է թվում:

— Հիմա կերազեինք լինել մեր տանը` կիսասոված: Երբ մի կտոր հաց էինք կարողանում հայթայթել եւ կիսել իրար մեջ, դա արդեն իսկ երջանկության զգացում էր: Միշտ իրար տեսնելիս ասում էինք` կարեւորը, թեկուզ հարաբերական, բայց խաղաղ է, կարեւորը` նոր զոհ չունենք, որ մեր տանն ենք: Արցախում մենք միայն տուն չենք թողել, մեր տների մեջ թողել ենք մեր սիրտն ու հոգին, մեր կյանքը, մեր նախնյաց հիշատակը: Ես շփվում եմ բազմաթիվ մայրերի հետ, որոնք Արցախում իրենց երեխաների շիրիմներն են թողել: Այդ մայրերը ապրում են մի նպատակով` հետ գնալ իրենց որդու շիրիմի մոտ: Հիմա 120 հազարից ավելի արցախցի կա այստեղ, գումարած եւս 40-50 հազար` 2020 թվականից հետո այստեղ ապրողները: Չկա մեկը, որ հարազատի չի թողել Արցախի հողում: Շատ հեշտ են ասում` հարմարվեք, ապրեք, ինտեգրվեք: Այո՛, սա մեր մայր հայրենիքն է, բայց դու պիտի ապրես այնտեղ, որտեղ քո հարազատների շիրիմներն են, այն մայրերը, որոնց զավակները Արցախի հողում են, պիտի ապրեն այնտեղ: Ու նրանց հակառակում համոզելն անհնար է:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ