Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ

Ընկեր Փանջունի

ՔՈԹՈԹՆԵՐԻ ՍԻՆԴՐՈՄ

(­ՀՈՎԻԿ Ա­ՂԱԶԱՐՅԱՆԻ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ քաղ­տեխ­նո­լոգ­նե­րի` իշ­խա­նութ­յուն­նե­րը տես­նե­լով, որ ռու­սա­կան ար­ջի հա­մա­պա­տաս­խան օր­գան­նե­րի հետ ամ­բողջ թի­մով խա­ղա­լով, արդ­յուն­քի չեն հաս­նում, հի­մա էլ «ան­մեղ­սա­կից» քո­թո­թին են ա­ռա­ջին պլան մղել։

* * *

ՆԻԿՈԼԸ ԱՐԱԳԱԾՆ ԷԼ ՈՒՐԱՑԱՎ

(ԱԺ ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆԻ ՎՐԱ ՔՐԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

­Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցուց հայտ­նում են, որ Նի­կոլ Փա­շին­յա­նը Ա­րա­րատ լե­ռան ու­րա­ցու­մի մեկ տա­րին դեռ չլրա­ցած` Ա­րա­գածն էլ ու­րա­ցավ:

* * *

ՆԱԽԱԳԱՀ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԸ` «ՉԱՐԻ ՎԵՐՋԻ» ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ

(ՆԻԿՈԼԻ` ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՊԱՏՐՎԱԿՈՎ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐՈՒՄ ՆՐԱ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿԸ ԽԼԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

— էս սարն իմն էր, էս ծառն իմն էր

Ծառում փչակ կար, փչակում մի բուն

Էս ո՞վ է եկել, տիրացել թաքուն:

* * *

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՍԱՐՈՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ

Ըստ Իս­րա­յե­լի վար­չա­պետ Նե­թան­յա­հո­ւի` թուրք եր­կու եղ­բայր­ներ Իլ­համն ու Ռե­ջե­բը Սա­րո­յան եղ­բայր­ներ են դար­ձել, Իլ­հա­մը Իս­րա­յե­լին է սա­տա­րում, իսկ Ռե­ջե­բը` Գա­զա­յին:

* * *

ՆԻԿՈԼԸ` ՉԻՆԱԿԱՆ ԻՄԱՍՏՆՈՒԹՆՆԵՐԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ

(ԻՐ` ՀԱՊԿ-ԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

— Հա­յաս­տա­նի ա­մե­նա­պաշտ­պան­ված վի­ճա­կը ան­պաշտ­պա­նութ­յունն է:

* * *

ՄԻ ՎԱՐՈՐԴԻ ՉԱՓ ԷԼ ՉԿԱՄ

(ՎԱԳԻՖ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԴԱՏԱՎՃՌԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

­Վար­չա­պե­տի աշ­խա­տա­կազ­մից հայտ­նում են, որ Սամ­վել Բա­բա­յա­նը Նի­կո­լին բո­ղո­քել է, որ Իլ­հա­մը ի­րեն ար­հա­մար­հել է, բաց է թո­ղել Հա­յաս­տան, իսկ իր վա­րոր­դին նստեց­րել է:

* * *

ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ

Գ­րող­նե­րի միութ­յու­նից հայտ­նում են, որ ե­թե քսա­նե­րորդ դա­րասկզ­բին Չա­րեն­ցի «Գիրք ճա­նա­պար­հին» կա­րե­լի է գլուխ­գոր­ծոց հա­մա­րել, ա­պա նույ­նը չի կա­րե­լի ա­սել քսան­մե­կե­րորդ դա­րասկզ­բի Նի­կո­լի` ար­ցախ­ցի­նե­րին տված «թուղթ ճա­նա­պար­հի» մա­սին։

* * *

ՊԱՏՄԱԿԱՆ ԷՔՍԿՈՒՐՍ

Ըստ պատ­մա­բան­նե­րի, ե­թե 1915 թվա­կա­նին թուր­քե­րի ար­շա­վի դեմ Վա­նի ինք­նա­պաշտ­պա­նութ­յան հե­րո­սա­մար­տին մաս­նակ­ցել էին ա­վե­լի քան 70 հա­զար հայ, ա­պա հի­մա Վա­նեց­յան­նե­րի դեմ ի­րա­կա­նաց­վող ժա­մա­նա­կա­կից հա­յա­կերպ թուր­քե­րի ար­շա­վից պաշտ­պա­նե­լու հա­մար հա­զիվ մի եր­կու փաս­տա­բան գտնվի։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ