Նիկո՛լ, բա դու ո՞ւմ համար ես նվեր․ Վահագն Չախալյան Ուկրաինական պատերազմը դեռ որքա՞ն է շարունակվելու Ինչ կնստի Հայաստանի վրա Ռուսաստանի հետ վերջնական թշնամանքը «ԶՈՀՎԵԼ Է ՀԵՐՈՍԱԲԱՐ ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԻ ՀԱՐՎԱԾԻՑ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀՐԱՉ ՄԱՀՏԵՍՅԱՆ Հայտնի է եկեղեցու հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմը Բա որ այդքան ուժեղ տղա էիր, այսքան մարդու ինչո՞ւ էիր բանտերը լցրել․ Վահագն Չախալյան (ԱՆՈՆՍ) Լուկաշենկոն ցույց տվեց, թե որտեղ պետք է կանգնի Փաշինյանը (Տեսանյութ) Ով եւ ինչ պայմանով կարող է ստանալ թաղման նպաստ Նեթանյահում կարծես թե մտածում է իշխանազավթման Զելենսկու սխեման կրկնօրինակել Եվրոպային այս ձմռանը սպասում է գազի դեֆիցիտ և կոմունալ ծառայությունների կտրուկ աճ. Politico

Նիկոլից նվեր ստացած տարածքների, բնակչության բռնի տեղահանման ու Ստեփանակերտի զորահանդեսի մասիn Ալիևը երազել անգամ չէր կարող. Արտակ Զաքաչյան

Թավշյա տեռոր
Ընկերներիցս մեկը, մի ենթադրյալ համոզմունք հայտնեց, ասելով «եթե 2020թ. սեպտեմբերի 26-ին Ալիևին թուղթ ու գրիչ տային և ասեին, նկարի´ր քո պատկերացրած Արցախի քարտեզը, ապա այնտեղ հաստատ կլինեին Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի, Շուշիի, Հադրութի, Քաշաթաղի և Քարվաճառի շրջանները»:
Այս դիտարկմանը մնում է ավելացնել, որ Նիկոլից նվեր ստացած տարածքների, Երևանի հետ համատեղ պլանով բնակչության բռնի տեղահանման ու Ստեփանակերտի զորահանդեսի մասին` Ալիևը երազել անգամ չէր կարող:
Հարիֆների մի զանգված էլ կարծում են, թե դավաճան հայեր տեսած թուրքն իրենց հետ խաղաղ ապրելու է: Տեսե´ք, թե Բաքվի պաշտոնական քարոզչությունն ամեն օր ինչեր է խոսում Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Տավուշի, Սևանա լճի և Հայաստանի մի շարք այլ բնակավայրերի մասին:
Վարչապե´տ Նիկոլը, եթե 2016թ.-ի պատգամավոր Նիկոլի ձեռքն ընկներ` այսօրվա վիճակի համար, ամենավերջին հայհոյանքները կստանար (եթե միայն այդքանով պրծներ):
Ե՞րբ նա հասցրեց դառնալ այս կարգի դավաճան ու իր հետ միասին դավաճանության քարոզիչ դարձրեց նաև 71 գլուխ պատգամավորների:
Եվ սրանց ինչու՞ է թվում, թե ինչ-որ կերպ վիճակը կձգեն, հետո կմարսվի կգնա: Իսկ չե՞ն մտածել արդյոք, որ 2018թ. իրենց իշխանության բերող և 2021թ.-ին պահող օտար ուժերը, ծրագրերն ավարտելուց հետո, կարող են շահագրգիռ լինել, որպեսզի ՀՀ-ում օրիական իշխանությունը զավթելու, հայ ժողովրդի հայրենազրկումը կազմակերպելու և բազմաթիվ զոհերով արհեստական պատերազմներ պլանավորելու բոլոր հետքերը ծածկվեն:
Պարադոքս է, բայց այսօրվա դավադիր իշխանությունը, ապագայում հարկավոր է լինելու միայն Հայաստանի ազգային ընդդիմադիր ուժերին` (իհարկե համապատասխան վայրերում) համազգային ողբերգության իրական հեղինակների շրջանակն ու դավադրությունների ամբողջ խորությունը մինչև վերջ բացահայտելու ակնկալիքով:
Այլապես` Հայաստանի Հանրապետությունը չի կարողանալու վերականգնել իր ներքին և արտաքին անվտանգությունը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ