3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

«Հրապարակ». Հեղափոխականները մնացել են նախկինների հույսին. Երեւանում կադրային ռակիրովկաներ են

Մամուլի տեսություն

«Երեւանի վարչական շրջաններում ակտիվ կադրային ռակիրովկաներ են` նորանշանակ թաղապետերը աշխատակազմերը հարմարեցնում են իրենց ճաշակին՝ ոչ միայն հայեցողական եւ քաղաքական պաշտոններում են յուրայիններին նշանակում, այլեւ օրենքը չարաշահելով` ազատվում են քաղծառայողներից։

Մասնավորապես, Դավիթաշեն վարչական շրջանի նոր թաղապետն ուզում է արձակուրդում գտնվող աշխատակազմի ղեկավարին փոխարինել նախկին ՀՀԿ-ական, հեղափոխությունից հետո ՔՊ-ական դարձած Ալբինա Ահարոնյանով, ում լոբբինգն իրականացնում է Երեւանի ավագանու«Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանը: Թաղապետը, հիշեցնենք, Արամ Զավենիչի թիմակից Ալբերտ Հովասափյանն է։

Երեկ Ահարոնյանը նորանշանակ թաղապետի հետ համայնքում շրջայցի է ելել։ Նա նախկին իշխանությունների օրոք թաղապետարաններում աշխատելու հարուստ փորձ ունի, աշխատել է Արաբկիրի թաղապետարանում, ապա Քանաքեռ- Զեյթունի ղեկավարի տեղակալն է եղել, իսկ այժմ հարում է Սուրեն Պապիկյանի թիմին: Մամուլում հրապարակումներ կան, թե ինչպես է նա 2021-ին թաղապետարանի ենթակայությամբ հիմնարկների աշխատակիցներին հաղորդագրություններ ուղարկել, որ մասնակցեն Փաշինյանի նախընտրական հավաքներին»:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ