Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով ՀՀ–ից ցորենի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի արտահանումը 6 ամսով արգելվեց Մայր աթոռը զրկվեց պետության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքից ՔՊ-ական հանգուցյալ պատգամավորի կինը՝ պատգամավորի թեկնածու 65 տարեկանը եթե ուզում ա առանձին ապրի, պիտի պայման ստեղծեք, կաֆել-մետլախի մասին չպիտի մտածի «Քանի՞ շահառու է օգտվելու առողջության ապահովագրոթյունից», «1 մլն 600 000 դրամ», «Դրամ չէ, մարդ» «Վատ Սանտային» չներխուժել ԱՄՆ.Թրամփ Այսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպը Եվրամիությունը գտնվում է փլուզման վտանգի տակ.Օրբան Այսօր կաթոլիկ աշխարհը նշում է Սուրբ Ծնունդը

«Սուրեն» գեղարվեստական ֆիլմի գրեթե 40 տոկոսն այրվել եւ կրկին նկարահանվել է. ՍԱՄՎԵԼ ԱՌԱՔԵԼՅԱՆ (ՆԻԿՈ)

Մշակութային

Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում կայացավ «Սուրեն» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի ռեժիսորն է Վարդան Վարդանյանը, գլխավոր դերերում հանդես են եկել Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասաններ` ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը, Սամվել Առաքելյանը (Նիկո), ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սամվել Գրիգորյանը եւ ուրիշներ: Երիտասարդ դերասաններից ֆիլմում  ներգրավված են Գյումրու «Մտորումներ» թատրոնի երիտասարդ դերասան Դավիթ Մարդոյանը, ով մասնակցել է ե՛ւ քառօրյա, ե՛ւ 44-օրյա արցախյան պատերազմներին, փոքրիկ շնորհալի դերասան Մանվել Լորենցյանը եւ, իհարկե, ՌԴից հրավիրված անվանի դերասան Դմիտրի Մազուրովն ու այլք: Այս մասին «Իրավունքը» զրուցել է ֆիլմում Սուրենի հարեւանի` Նորոյի կերպարում հանդես եկած ՍԱՄՎԵԼ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ (ՆԻԿՈՅԻ) հետ:

— Պարոն Առաքելյան, ֆիլմը նկարահանվելիս ի՞նչ դժվարությունների առջեւ կանգնեցիք:

— Ֆիլմը նկարահանվել է 2021 թվականին: Մոնտաժային աշխատանքներն ավարտին հասցնելու համար Մոսկվա տարան: Սակայն տեղի ունեցավ դժբախտ պատահար` գրասենյակը հրդեհվեց, ֆիլմի գրեթե 40 տոկոսն այրվեց: Ռեժիսորը ստիպված վերադարձավ Հայաստան, սկսեց կրկին նկարահանել կորած տեսարանները: Եվ վերջապես պատրաստ լինելուց հետո հանդիսատեսի դատին հանձնվեց: Քանի որ ֆիլմի ռեժիսորը` Վարդան Վարդանյանը, ծնունդով գյումրեցի է, մեր մանկության ամենասիրելի վայրում՝ քաղաքի սրտում գտնվող կինոթատրոն «Հոկտեմբեր»-ում էլ տեղի ունեցավ ֆիլմի առաջին ցուցադրությունը: Թե՛ ստեղծագործական եւ թե՛ ադմինիստրատիվ կազմը շատ հուզված էր: Դահլիճում ասեղ գցելու տեղ չկար: Ֆիլմի շնորհանդեսին Մոսկվայից հատուկ ժամանել էր ճանաչված եւ շնորհալի արտիստ Դմիտրի Մազուրովը, ով ֆիլմում փայլուն խաղաց իրեն վստահված դերը:

Нет описания.

— Եկեք անդրադառնանք ֆիլմի սյուժեին…

— Ֆիլմը պատմում է նախքան 44-օրյա պատերազմի եւ պատերազմից հետո ժամանակահատվածի մասին: Այն երկու շատ մոտիկ հարեւանների` Նորոյի եւ Սուրենի ճակատագրերի մասին է: Մարդկանց, ովքեր սիրում են իրենց հողն ու ջուրը: Եվ այդ հողն ու ջուրը սիրող մարդը (ի նկատի ունեմ ֆիլմի ռեժիսորին) միայն կարող էր այդ քայլին գնալ: Լենինականցին եթե մտքին դրել է ֆիլմ նկարել, ուրեմն՝ կնկարի: Ֆիլմի նկարահանմանը օգնել են նրա մոտիկ մարդիկ: Նա նույնիսկ իր սեփական մեքենան է վաճառել, որպեսզի կարողանա աշխատանքն ավարտին հասցնի:

Միայն կխնդրեմ, յուրաքանչյուրը, ով կնայի ֆիլմը, թող ինքն իրեն այդ մարդկանց տեղը դնի, հետո նոր ասի մտքեր` թե ով ինչ ճիշտ կամ սխալ արեց: Ֆիլմում կրակոց չկա: Հոգեբանական դրամա է: Ֆիլմի գլխավոր հերոսը` Սուրենը, երբ իմանում է որդու մահը, չնայած վտանգ է սպառնում իր կյանքին (քանի որ տարածքը հանձնվել է, եւ այդտեղ գալու է ապրելու թշնամին)՝ չի ցանկանում թողնել իր հողը: Ուզում է մնալ այնտեղ, որտեղ իր որդու շիրիմն է: Ֆիլմը պետք է դիտել եւ մտնել այդ մարդկանց հոգեվիճակի մեջ:

Нет описания.

— Դուք ֆիլմում խաղում եք Սուրենի ընկերոջ՝ Նորիկի դերը։ Երբ արդեն ստորագրվում է կապիտուլյացիոն փաստաթուղթը, եւ Նորիկը տունը պետք է թողնի թշնամուն ու հեռանա, որոշում է այն այրել: Ինչպիսի՞ն էին այդ պահին Ձեր ապրումները՝ Նորիկի կերպարում:

-Նորոն, ում կերպարը ես խաղացի, հարազատների, ծնողների մահից հետո տեղափոխվում եւ ապրում է գյուղում: Վերանորոգում է իր պապական տունը եւ ապրում: Սեփական տունն այրելու տեսարանն ինձնից 4 օր պահանջվեց՝ մինչեւ հոգեբանորեն պատրաստվեցի այդ տեսարանը նկարահանելուն: Շատ դժվար է, երբ մարդ անճար է, եւ չկա ելք դուրս գալու ստեղծված իրավիճակից: Նա բարկության պահին ամեն ինչի պատրաստ է, բայց էլի ձեռքը չի գնում այրելու սեփական տունը: Լուցկին տալիս է Սուրենի ձեռքը, որպեսզի նա այրի: Այդ տեսարանը ես չեմ կարողանում անարցունք հիշել:

— Ֆիլմում ռուս խաղաղապահը, բժիշկ չլինելով, փրկում է երեխայի կյանքը։ Ռուս դերասանի խաղը հայ դերասանների հետ ինչպե՞ս անցավ:

— Դմիտրին փայլուն խաղաց իր դերը, որտեղ երեւում են նրա մարդկային գծերը: Նա մաքուր եւ անկեղծ էր իր խաղի մեջ: Մարդ արարածն ինչ ազգից էլ լինի, խիղճ ունի: Չէ որ այնտեղ ինքն ասում է` եթե չօգնենք, երեխան չի ապրի եւ հիվանդանոց չի հասնի: Ֆիլմում մայրը մահացել էր, իսկ երեխայի ապրելը 50/50 էր: Շատ հանգամանքներում այդ տեսակ մարդկանց եւ նրանց ձեռքի տակ եղած իրերի շնորհիվ են մարդկային կյանքեր փրկվել:

Нет описания.

— Չնայած մեր երկրում տիրող հակառուսական տրամադրություններին՝ ֆիլմում ռուս խաղաղապահն օժտված է վեհ մարդկային գաղափարներով։ Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը այն հակառուսական տրամադրությունների նկատմամբ, որ հիմա կա մեր երկրում։

— Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, չեմ կարող Ձեր հարցին պատասխանել: Գտնում եմ, որ ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի եւ իր գործը սիրով անի: Այդ ժամանակ երկիրը երկրի նման կլինի, ազգն էլ՝ ազգի: Շնորհակալ եմ Աստծուց` իմ անցած ճանապարհի, իմ արվեստի նկատմամբ ժողովրդի սիրո եւ ծափերի համար: Շնորհակալ եմ հանդիսատեսից, ովքեր դիտեցին ֆիլմը եւ դրական գնահատեցին մեր աշխատանքը: Շնորհակալ եմ ֆիլմի ռեժիսորից, դերասաններից, օպերատորական աշխատանքից, լուսային եւ նկարչական հագուստի ընտրության հարցում արված ճիշտ եւ գրագետ աշխատանքի համար:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանովՓաշինյանը նշեց Ալիևին անընդհատ շնորհակալություն հայտնելու պատճառները. ՏեսանյութՊուտինի հետ քննարկել ենք տարածաշրջանի դրական փոփոխությունները և նոր հնարավորությունները․ ՓաշինյանՀայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբն այսուհետ կկոչվի Հովհաննես Չեքիջյանի անունով«Մեր «պառոդը» կարևոր է, ձա՛գ տվեք, ինչքան կարաք՝ ձա՛գ բերեք»․ Ղուկասյանն աչքալուսանք տվեց աջակցինԱլիևին շնորհակալություն եմ հայտնում, որովհետև երեք կարևոր արգելք է հանվել. ՓաշինյանՀՀ–ից ցորենի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի արտահանումը 6 ամսով արգելվեց«Տիրադավ» Վրթանես սրբազանին ՊՆ-ից տուն են տվել և հետ չեն պահանջել. հարցումՄայր աթոռը զրկվեց պետության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքիցՔՊ-ական հանգուցյալ պատգամավորի կինը՝ պատգամավորի թեկնածու65 տարեկանը եթե ուզում ա առանձին ապրի, պիտի պայման ստեղծեք, կաֆել-մետլախի մասին չպիտի մտածի«Քանի՞ շահառու է օգտվելու առողջության ապահովագրոթյունից», «1 մլն 600 000 դրամ», «Դրամ չէ, մարդ»«Վատ Սանտային» չներխուժել ԱՄՆ.ԹրամփԱյսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպըԵվրամիությունը գտնվում է փլուզման վտանգի տակ.ՕրբանԱյսօր կաթոլիկ աշխարհը նշում է Սուրբ ԾնունդըԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԴեկտեմբերի 25-ի տարադրամի փոխարժեքըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ջուր չի լինելուՎերկա Սերդուչկայի երգի տակ պարից հետո դատարանը կասեցրել է Կազանում գտնվող «Բակինսկի դվորիկ» սրճարանի գործունեությունը.«Коммерсантъ»

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված