Ավինյանը եւս երկու վարչական շրջանի ղեկավարի պաշտոն զիջեց Արամ Զավենիչի կուսակցությանը
Ներքաղաքական
Երեւանի ավագանիում դեռ պաշտոնների են տեղավորվում: Պարզվում է` Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ստիպված է եղել եւս երկու վարչական շրջանի ղեկավարի պաշտոն զիջել Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցությանը:
Այսպիսով` Երեւանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամներ Ալբերտ Հովասափյանը եւ Տիգրան Տեր-Մարգարյանը վայր են դրել մանդատները ու նշանակվել առաջինը Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար, երկրորդը` Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հանրապետություն» խմբակցության անդամ Ռոմիկ Մխիթարյանը, որը ԵԿՄ Երեւանի խորհրդի նախագահն է, նշանակվել էր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ