Խաղաղության խաչմերուկ»-ը մեզ ուղղակի դարձնելու է ոտատակի լաթ. Ձյունիկ Աղաջանյան
Ներքաղաքական
Նիդերլանդների Թագավորությունում, ապա Ինդոնեզիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր արդեն նախկին դեսպան ՁՅՈՒՆԻԿ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ, անդրադառնալով իշխանությունների կողմից շրջանառության մեջ դրված «Խաղաղության խաչմերուկ» եզրույթին, հիշեցրեց, որ ՀՀ առաջին նախագահի օրոք էլ էին դա քարոզելու փորձեր արվում: Իսկ հիմա այդ գաղափարը վերակենդանացվում է նոր երանգներով:
— Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա դա փաստացիորեն իրականություն դառնալ չի կարող` այն պարզ պատճառով, որ այդ հասարակ հաղորդակցման ուղիների բացման գործընթացը թուրքական եւ ադրբեջանական կողմից պարուրվում է նախապայմանների մի ամբողջ շարքով, որոնք իրենց հետ բերում են անվտանգային հսկայական ռիսկեր։ Այս խաչմերուկ կոչվածը մեզ ոչ թե դարձնելու է տարանցիկից տրանզիտ ճանապարհ, որի հաղորդակցությունից օգուտներ է քաղելու մեր երկիրը, այլ այդ նախապայմանների կատարումը մեզ ուղղակի դարձնելու է ոտատակի լաթ: