Լուծվող սուրճ. արդյո՞ք կան ավելի լավ տարբերակներ «Սոնետ» դաշնամուրային դուետ. նվիրում ուսուցչին Ես գալիս եմ Իսպանիայից. իսպանացի լեգենդար երգչուհին առաջին անգամ հանդես կգա Երեւանում «Ինտերի» մեկնարկային կազմը «Տորինոյի» դեմ խաղում Իմ հասցեին հնչում են ֆիզիկական ոչնչացման կոչեր. Ջուլիանա Գրիգորյանի բացառիկ հարցազրույցը ՀՐԱՏԱՊ. Հայտնի փաստաբանը դիմել է Երեւանի քաղաքապետին հստակ առաջարկությամբ Ուկրաինական ուժերը «առավելագույն անհաջող» հարձակում են իրականացրել Տորեցկում. Ուկրաինական ռազմական ռեսուրս Ռազմական տարիների մեղեդիներ. Երեւանում «Մոսկվայի Տանը» տոնական համերգով նշեցին Հաղթանակի 80-ամյակը Լրագրողները Մակրոնին, Սթարմերին եւ Մերցին «տարօրինակ» վիճակում են բռնացրել (Տեսանյութ) MI6-ի` Նիկոլին այդքան հարազատ դարձած ղեկավար Ռիչարդ Մուրը հեռանում է պաշտոնից

Թվում է՝ ոչ թե պատերազմ, այլ 15 բալանոց երկրաշարժ է եղել, քաղաքը ջնջվել է, ընտանիքներ են անհետացել. Ռաբահ Նիդալ

Մոսկվայում կայացած Յալթայի միջազգային համաժողովի շրջանակներում «Իրավունքը» բացառիկ զրույց է ունեցել Ռուսաստանի համալսարանների եւ ԱՊՀ երկրների շրջանավարտների պաղեստինյան ասոցիացիայի նախագահ, Պաղեստինի «Ղրիմի բարեկամներ» ակումբի ներկայացուցիչ, Բեթղեհեմում առողջապահության նախարարության բժիշկ, դոկտոր ՌԱԲԱՀ ՆԻԴԱԼԻ հետ:

«ՍԱՐՍԱՓԵԼԻ Է ԱՅՆ, ԻՆՉ ՏԵՂԻ ՈՒՆԵՆՈՒՄ ԱՅՍ ՊԱՀԻՆ»

— Ինչպե՞ս կգնահատեք Ձեր երկրում ստեղծված իրավիճակը, ինչո՞ւ եւ ինչպե՞ս այն հայտնվեց թեժ պատերազմի մեջ:

— Պաղեստինի խնդիրը նոր չէ, այսօր չի սկսվել, այլ 1947 թվից մեր երկրի տարածքը օկուպացված էր եւ շարունակում է մնալ օկուպացված: Պաղեստինի հողն ամենաերկար օկուպացիան է աշխարհում: Պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտն այսքան տարի ակտիվացել ու նահանջ է ապրել, իսկ ամենավերջին իրադարձությունները, ինչ տեղի ունեցավ Գազայում, ճնշման տակ գտնվող մարդկանց հասցրեց այնպիսի իրավիճակի, որ միանգամից պայթեց: Հարց է ծագում՝ ի՞նչը ստիպեց իրենց գնալ այդ քայլին: Ասեմ, որ քաղաքական առումով բոլոր երկրներում շատ վաղուց կան պայմանագրեր, բանակցություններ, որ Պաղեստինն ուզում է խաղաղություն հաստատել եւ ստեղծել է ինքնավարություն՝ այս պահին նախագահ պարոն Մահմուդ Աբբասի գլխավորությամբ: Բայց ցավոք, նրանց ձեռքում ոչ մի լծակ չկա: Տա Աստված, որ խաղաղություն հաստատվի, մարդիկ ապրեն խաղաղ: Ես անձամբ դեմ եմ անմեղ բնակչության սպանությանը երկու կողմից էլ, որովհետեւ դա մեղք է: Սարսափելի է այն, ինչ տեղի ունենում այս պահին:

— Ամբողջ առաջադեմ Արեւմուտքը սատարում է Ուկրաինային, բարձրաձայնում եւ միջոցներ կիրառում՝ այնտեղ ստեղծված իրավիճակի հարցում, իսկ ինչո՞ւ թույլ տվեցին, որ անդառնալի աղետ տեղի ունենա Արցախում, Գազայում:

— Սա նշանակում է, որ երկակի ստանդարտներով է աշխարհն առաջնորդվում: Ուկրաինան ինչ անում է, համարում են ինքնապաշտպանություն, որ դա իրենց իրավունքն է, իսկ ինչ անում են պաղեստինցիները, իրենց տեսանկյունից ահաբեկչություն է: Բայց չէ որ զոհերը երկու կողմից էլ անմեղ բնակչությունն է: Ինչպես Դոնբասը, Ղրիմն են եղել օկուպացված, այնպես էլ Պաղեստինն է օկուպացված: Եվ այն, ինչի համար պայքարում են պաղեստինցիները, Ղրիմի ու Դոնբասի շարունակությունն է: Այս առումով ուզում եմ շնորհակալություն հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որը սկսեց ռուսական հողի ազատագրման շարժումը եւ կոտրեց միաբեւեռ աշխարհակարգ ստեղծելու սահմանը: Մենք հիմա գնում ենք դեպի ազատ աշխարհ, որը բազմաբեւեռ է լինելու, ինչը շատ կարեւոր է:

«ՈՉ ՄԵԿԸ ՄԵԶ ՉԻ ԱՋԱԿՑՈՒՄ, ՄԻԱՅՆ ՄԵԿ ԱՋԱԿԻՑ ՈՒՆԵՆՔ՝ ԱՍՏՎԱԾ»

— Պարոն Նիդալ, ո՞ր երկրներն են այս պատերազմում սատարում Պաղեստինին:

— Եթե անկեղծ, միայն ազատ ժողովուրդներն են մեզ սատարում, իսկ բոլոր երկրների կառավարությունները միայն խոսքերով են ասում, թե մեզ հետ են: Խոսքերով սատարում են Պաղեստինի ժողովրդին, իսկ նյութապես ամբողջ Արեւմուտքը սատարում է Իսրայելին՝ չնկատելով, որ այստեղ մի ամբողջ անմեղ բնակչություն տառապում է՝ ազատություն սիրելու համար: Այնպես որ, ոչ մեկը մեզ չի աջակցում, միայն մեկ աջակից ունենք՝ Աստված:

— Մեզ մոտ էլ է նույն իրավիճակը, տարբեր կողմերից կան հուզիչ ու գեղեցիկ խոսքեր, իսկ գործնականում՝ ոչինչ…

— 100 տոկոսով Ղարաբաղում էլ իրավիճակը նույնն էր: Աշխարհը կույր ու խուլ չէ, ամեն ինչ շատ լավ էլ տեսնում ու լսում է, բայց տեղից չի շարժվում: Սա ուղղակի կեղծավոր աշխարհ է, եւ սրանով ամեն ինչ ասված է:

«ՍՊԱՆՎԵԼ Է 6 ՀԱԶԱՐ ՄԱՐԴ, 20 ՀԱԶԱՐ ՎԻՐԱՎՈՐ ԿԱ. ՄԵԾ ՄԱՍԸ ԿԱՆԱՅՔ ԵՆ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐ»

— Իրականում Պաղեստինի իշխանությունն ինչպե՞ս է վերաբերվում պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի շարժմանը:

— Քաղաքական տեսանկյունից հիմնականում պաղեստինյան ղեկավարություն ներկայացնող քաղաքական ուժն ու ՀԱՄԱՍ-ը միմյանց հակառակորդներ են, ընդհանուր լեզու չեն գտնում: Բայց Պաղեստինի իշխանությունը դեմ է, ինչ տեղի է ունենում ընդդեմ խաղաղ բնակչության: Խաղաղ բնակչությունն ինչո՞վ է մեղավոր, որ իրենց ռմբակոծում են: Սպանվել է շուրջ 6 հազար մարդ, որոնցից 80 տոկոսը ծերեր, կանայք եւ երեխաներ են, ավելի քան 20 հազար վիրավոր կա, որոնց մեծ մասը կանայք են եւ երեխաներ: Ռմբակոծվում են հիվանդանոցներ, եկեղեցիներ, մզկիթներ: Աշխարհում ոչ մի նորմալ մարդ չի կարող աջակցել այդ ամենին:

— Ի դեպ, այն, ինչ կա հրապարկված սոցցանցներում, տպավորություն է, որ հողաթափերով, քիչումիչ զինված ՀԱՄԱՍ-ի ջոկատները դուրս էին եկել գերզինված Իսրայելի դեմ…

— Անգամ համեմատելու չէ, որովհետեւ, իսկապես, Իսրայելն ունի ամենաժամանակակից եւ ամենահզոր զենքերը: Իսկ պաղեստինցիներն ունեն միայն անձնական զենքեր, նրանց դեմ հրթիռներ կիրառելու իմաստը ո՞րն է: Այդքան դիակներ, որոնք ցուցադրում է Իսրայելը, հենց իրենց ռմբակոծության հետեւանքն է: Եվ ինչո՞ւ նրանք ռմբակոծեցին Գազայի խաղաղ բնակչությանը: Եթե տիեզերքից նկարահանող սարք լինի, ապա ոչ մեկը չի հավատա, որ Գազայում պատերազմ է եղել, բոլորը կասեն, որ այդտեղ եղել է 15 բալանոց երկրաշարժ, քաղաքն ամբողջությամբ ջնջվել է, ընտանիքներ են անհետացել:

«ԻՐԱՆԸ ՈՉԻՆՉ ՉԻ ԱՐԵԼ ՈՒ ՉԻ ԷԼ ԱՆԻ, ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԷԻՆ ՄԻ ԲԱՆ ԱՆԵԼ, ԿԱՆԵԻՆ»

— Տեւական ժամանակ, միջազգայնագետներ, փորձագետներ քննարկում էին այս պատերազմում Իրանի հնարավոր մասնակցության հարցը: Ի՞նչ կասեք այս մասին:

— Իրանը ոչինչ չի արել ու չի էլ անի, եթե ուզում էին մի բան անել, կանեին: Նրանք հետեւում են զարգացումներին, ինչպես ամբողջ արաբական եւ մուսուլմանական աշխարհը:

— Ըստ Ձեզ` ինչո՞վ կավարտվի այս ամենը:

— Որքանով հետեւում եմ նորություններին, Իսրայելն ասել է, որ այսքանով չի ավարտելու իր ռազմական գործողությունը եւ շարունակելու է՝ մինչեւ ամբողջությամբ ոչնչացնի ՀԱՄԱՍ-ին: Նրանք այդպիսի որոշում են կայացրել, դրա համար էլ արդեն Գազան դատարկված է, բայց դեռ ռմբակոծում են ու ռմբակոծում: Թե ինչով կավարտվի այս ամենը, միայն Աստված գիտի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մոսկվա-Երեւան






Լուծվող սուրճ. արդյո՞ք կան ավելի լավ տարբերակներ«Սոնետ» դաշնամուրային դուետ. նվիրում ուսուցչին Ես գալիս եմ Իսպանիայից. իսպանացի լեգենդար երգչուհին առաջին անգամ հանդես կգա Երեւանում«Ինտերի» մեկնարկային կազմը «Տորինոյի» դեմ խաղում Իմ հասցեին հնչում են ֆիզիկական ոչնչացման կոչեր. Ջուլիանա Գրիգորյանի բացառիկ հարցազրույցըՀՐԱՏԱՊ. Հայտնի փաստաբանը դիմել է Երեւանի քաղաքապետին հստակ առաջարկությամբՈւկրաինական ուժերը «առավելագույն անհաջող» հարձակում են իրականացրել Տորեցկում. Ուկրաինական ռազմական ռեսուրսՌազմական տարիների մեղեդիներ. Երեւանում «Մոսկվայի Տանը» տոնական համերգով նշեցին Հաղթանակի 80-ամյակըԼրագրողները Մակրոնին, Սթարմերին եւ Մերցին «տարօրինակ» վիճակում են բռնացրել (Տեսանյութ)MI6-ի` Նիկոլին այդքան հարազատ դարձած ղեկավար Ռիչարդ Մուրը հեռանում է պաշտոնիցՆԳ նախարարի մամուլի քարտուղարը հերքում է, որ լրագրող Լիլիթ Աղեկյանին նվաստացրել են ոստիկաններըԹուրքիան պատրաստ է կազմակերպել բանակցությունները. Էրդողանը պատասխանել է Պուտինին«Բարսելոնա»-«Ռեալ Մադրիդ». Մեկնարկային կազմեր Աշխարհաքաղաքական վերադասավորումները մտնում են վճռորոշ փուլ. Հենրիխ ԴանիելյանԱյս 3 կենդանակերպի նշանները պետք է պատրաստ լինեն անսպասելի շրջադարձերիՉի՛ կարելի մեկ հարվածով ջնջել Ստեփանակերտի թատրոնի պատմությունը. Հակոբ ՂազանչյանՎրաստանի քաղաքացին դիմել է ոստիկանություն, «Սատուրն-Գարդեն» հյուրանոցում 2 աղջիկներ իրենից գողացել են 4500 դոլարԼավ նշան է, որ ռուսները վերջապես մտածում են պատերազմն ավարտելու մասին․ Զելենսկին՝ Պուտինի առաջակի մասինՀայաստանում 27 աշակերտի ծնողները թույլ չեն տալիս դպրոց հաճախել. ԱՎԾ տվյալներԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում հայտնի «Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտՀեռու չէ, տարածքում է. Էքստրասենսը նոր բացահայտում է անում Ամբողջ Աբխազիան հոսանքազրկվել էԵրկվորյակներին երեկոյան սպասվում է անակնկալ․ մայիսի 11-ի աստղագուշակըՄեծ արծիվ կա, կшմազը խпդի տված է եղել․ բացшռիկ մանրամասներ՝ 2-ամյա Տիգրանի անհետшցման դեպքիցՄոսկվան Կիևին առաջարկում է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցություններըՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրՄեր հզորությունը մեր միասնությունն է. Հայտնի Բաղդասարյանների ֆենոմենը Այս 3 կենդանակերպի նշանները կունենան բախտավոր շաբաթ 2025 թվականի մայիսի 12-ից մինչև 18-ըՆվաստացրել ու խոշտանգել են. հողաթափերով ու գիշերազգեստով պտտացրել են ոստիկանության մեկուսարաններովՄայիսի երկրորդ կեսին Կենդանակերպի 2 նշաններ բախտը պոչից կբռնենՈրդիս, արդյո՞ք ինչ անում եմ ճիշտ եմ անում.Ինչ է խոսում որդու հետ Եռաբլուրում պատգամավորըՄայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ, տրամադրվե՛ք․ Գագիկ ՍուրենյանԿենդանակերպի երեք նշաններ, որոնց համար փողի հոսքը կգա մայիսի երկրորդ կեսին Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումներըՀորդառատ անձրև, կարկուտ. եղանակն՝ առաջիկա օրերինВетеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве Կրեմլը պատրաստ է ինչպես Թրամփի բանակցություններից դուրս գալուն, այնպես էլ հակամարտության նոր սրմանը. ՔաղաքագետՊուտինն Ալիեւի Մոսկվա չայցելելն ընկալեց որպես անձնական ազդանշան եւ ՌԴ-ի դեմ ուղղված ընդգծված ցուցադրական ժեստ. Ռուսական աղբյուրՏիգրան Ավետիսյանի և Արման Մսրյանի նոր տեսահոլովակըՊուտինն առաջարկել է մայիսի 15-ին վերականգնել ռուս-ուկրաինական ստամբույան բանակցային գործընթացը (Տեսանյութ)«Շունչ» թատրոնը պատրաստվում է հարսանիքի. Սեյրան Մովսիսյանը փակագծեր է բացումԽՍՀՄ-ի ըմպելիքներ, որոնք դուք անպայման խմել եքԽՈՆԱՐՀՈՒՄ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՊԱՅԾԱՌ ՀԻՇԱՏԱԿԻՆԶբոսանք խորհրդային գաստրոնոմիայում մինչև 80-ականների վերջըԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵՑԻՆ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ 80-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎՎաշինգտոնին ձեռնտու է «Օրեշնիկ»-ներով Մոսկվայի ծանր պատասխան հարվածը Կիեւին. Ռուսական աղբյուրՀռոմի նորընտիր պապը հայտարարել է, որ կշարունակի Ֆրանցիսկոս պապի բարեփոխումներըԲրիջիտ Բարդոն երիտասարդության տարիներին և հիմա. ինչո՞ւ է նա այդքան ծերացելԵթե ես միանամ այդ անլուրջ նախաձեռնությանը, ես էլ կդառնամ այդ միմոսներից մեկը․ Գեղամ Նազարյանը իմպիչմենտին չմիանալու պատճառների մասինՔՊ-ական ղեկավարը տուրիստական քաղաքի հողերը կասկածելի աճուրդներով օտարել է, իսկ Փաշինյանը դա անտեսել է․ Սարգսյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top