Գրենլանդիայի համար ճակատամարտը սկսվել է Թող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. Կարապետյան Տիրադավների կարապի պարը «Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ուղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ Բազեյան Թրամփը կայցելի՞ Մոսկվա Ովքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանը Մահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր Պետրոսյանը Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔ Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և Սոլովյովին

ԱՄՆ-ն աջակիցն է Հռոմի ստատուտի վավերացման, բայց կնքում է երկկողմ համաձայնագրեր, որ իր քաղաքացիներին չհանձնեն. Սահակյան

Ներքաղաքական

ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են, որ Մոսկվան Երեւանին Հռոմի ստատուտը շրջանցող ուղիներ է առաջարկել: Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Հակոբ Արշակյանն էլ պնդում է, որ մինչեւ վավերացումը Երեւանը առաջարկել է Մոսկվային ստորագրել համաձայնագիր, որը հնարավորություն կտար շրջանցել ստատուտի պահանջները, բայց այդպես էլ պատասխան չեն ստացել: Այս եւ Հռոմի ստատուտի շուրջ ստեղծված թնջուկի մասին «Իրավունքը» զրուցեց Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ ՍԻՐԱՆՈՒՇ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ:

— Ձեր գնահատմամբ` որո՞նք կարող են լինել Հռոմի ստատուտի շրջանցման  ուղիները, այսպես ասած` այլընտրանքը:

— Նախ, այստեղ մի քիչ «շրջանցում» տերմինի օգտագործումը տեղին չէ, վավերացրած պետությունները դատարանի հետ համագործակցելու պարտականություն ունեն, եւ եթե փնտրվում է հանցագործ, որը պետք է կանգնի արդարադատության առջեւ Միջազգային քրեական դատարանում, այդ անձին հանձնելու պարտականություն է առաջ գալիս վավերացնող պետության համար, եթե այլ համաձայնություններ չկան: Սա իրավական գործիք է, որը կիրառվել է եւ կիրառվում է ԱՄՆ-ի հետ հարաբերություններում: ԱՄՆ-ն աջակիցն է Հռոմի ստատուտի վավերացման այլ պետությունների կողմից, սակայն, միեւնույն ժամանակ, կնքում է երկկողմ համաձայնագրեր վավերացնող պետությունների հետ, որով վավերացնող պետությունը հանձնառում է պարտականություն ԱՄՆ քաղաքացիներին չհանձնել Միջազգային քրեական դատարանին: Համանման պայմանավորվածություններ կարող են ձեռք բերվել նաեւ Ռուսաստանի ու Հայաստանի միջեւ, որի նպատակը այն մտահոգությունները հերքելն էր, որոնք կապված էին թեզի հետ, թե ՌԴ նախագահը, քանի որ Միջազգային քրեական դատարանի գործընթացներում ներգրավված է, Հայաստան այցելության ժամանակ կարող է ձերբակալվել ու հանձնվել Միջազգային քրեական դատարանին:

— Այդուհանդերձ, որքանո՞վ են մոտ իրականությանը այդ խոսակցությունները:

— Դժվար կկարողանամ դա գնահատել, որովհետեւ քաղաքականության մեջ կեղծիքը չափից ավելի է: Ուղղակի, որպես մասնագետ, արձագանքեմ, որ իրավական գործիքակազմ կա, որը կարող է բացառել որոշ երկրների քաղաքացիների հանձնումը Միջազգային քրեական դատարանին, եթե հատուկ պայմանագրային պարտավորություններ ձեռք բերվեն Հայաստանի ու այդ երկրների միջեւ:

— Ըստ Ձեզ` շատ ու շատ համաձայնագրերի, համագործակցության հուշագրերի նման, Հռոմի ստատուտի վավարեացումը ե՞ւս կմնա զուտ թղթի վրա գրված ու Հայաստանին որեւէ օգտուտ չի տա:

— Հաշվի առնելով, որ ապացույցների հավաքագրման գործընթացքում կարող են նաեւ դերակատարում ունենալ հասարակական կազմակերպությունները, եթե անգամ, պետությունը չքննի եւ չհամագործակցի քրեական դատարանի հետ, այլ ուղիներ եւս կան: Հանցագործությունների վերաբերյալ փաստերը կարող են ներկայացվել դատարանի դատախազին, ով ուսումնասիրության արդյունքում կհայտնաբերի եւ կնախաձեռնի գործընթաց: Այնպես որ, նկատի ունենալով, որ դրա գործարկումը հնարավոր է ոչ միայն պետության, այլ նաեւ հասարակական կազմակերպությունների, այլ երկրների ներգրավվածության արդյունքում, կարծում եմ` ամեն դեպքում, պետք չէ բացառել: Բայց գործարկմանը նպաստող նախադրյալներ կան, եւ կարծում եմ` խնդիրը պետք է լինի ձեւավորել այդ միջավայրը, որի պայմաններում այս լուրջ ու ծանրակշիռ մեխանիզմը գործի կդրվի նաեւ ի շահ հայերի պաշտպանության, որը ե՛ւ քաղաքական, ե՛ւ դիվանագիտական, ե՛ւ իրավական խնդիր է:

— Ինչպե՞ս կարելի է կիրառել Հռոմի ստատուտը, որ ի շահ հայերի պաշտպանության լինի:

Հռոմի ստատուտով հիմնադրվել է Միջազգային քրեական դատարանը, որով միջազգային հանցավորության դեմ պայքարը ինստիտուցիոնալացվել է: Այն կանխարգելիչ նշանակություն ունի, քանի որ մեխանիզմ է ստեղծում, որի գործարկման արդյունքում Հռոմի ստատուտով նախատեսված հանցագործությունների կատարողները եւ այլ հանցակիցներ կարող են պատասխանատվության կանչվել: Հաշվի առնելով, որ միջազգային հանցագործություններում ներգրավված են պետական կառույցներ, պաշտոնատար անձինք, այս հանցագործությունների բացահայտումը անարդյունավետ է, եւ երբ այս համակարգերը ձախողում են, որպես լրացնող մեխանիզմ, սկսում է գործել Միջազգային քրեական դատարանը: Մենք արդեն իսկ գիտենք, որ 2020թ.-ից գտնվում ենք ինտենսիվ պատերազմական իրավիճակում, որի շրջանակներում ձեռնարկվում են մասշտաբային հանցագործություններ, չնայած միջազգային կոչերին, որ այդ դեպքերը հետաքննվեն, որեւէ գործուն քայլեր Ադրբեջանը չի ձեռնարկում, եւ այդ հանցագործությունները թե՛ ծրագրողները, թե՛ կատարողները, անպատժելիություն են վայելում: Ավելին` նրանք հերոսացվում են այդ հասարակությունում: Այս տեսանկյունից Հռոմի ստատուտի վավերացումը նախադրյալներ է ստեղծում եւ վերացնում է այն իրավական խոչընդոտները , որոնք կարող էին բացառել պատասխանատվությունը Հայաստանի տարածքում կատարված հանցագործությունների համար: Սակայն ստատուտն ունի ժամանակագրական սահմանափակումներ, այստեղ Հայաստանը նաեւ հետադարձությունը ճանաչելու վերաբերյալ դեկլարացիա է կատարել, որի ուժով կսկսվի այն տարածվել 2021թ.-ի մայիսից հետո կատարված հանցագործությունների նկատմամբ:

— Այսինքն՝ 2020թ.-ի պատերազմի ժամանակ կատարված հանցագործությունների վրա այն չի՞ տարածվում:

— 2020թ.-ին չի կարող վերաբերել, երկու պատճառով` տարածքային եւ ժամանակագրական: Ժամանակագրությունը կարելի էր ավելի հետ տանել, բայց կարծում եմ` 2021թ.-ն է այն կրիտիկական պահը, երբ Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են նաեւ Հայաստանի տարածք ու մինչ օրս օկուպացնում են այն: Իհարկե, այս ամենով հանդերձ, պետք է անհրաժեշտ քաղաքական նախադրյալներ լինեն, օրինակ՝ ինչպես տեսաք, ուկրաինական դեպքերում, 40-ից ավելի պետություններ հղումներ իրականացրեցին դատարանին, որը նախադրյալներ է ձեւավորում, որ քննություն իրականացվի, եւ գործերը հասնեն դատարանին: Այսինքն` դատարանի գոյությունը, ստատուտի վավերացման միջոցով յուրիստիկցիան ճանաչելը դեռ չի երաշխավորում դրական արդյունք, եւ այստեղ պետք է բազմաթիվ գործողություններ կատարավեն` սկսած ապացույցների պատշաճ հավաքագրումից վերջացրած անհրաժեշտ քաղաքական նախադրյալների ձեւավորմամբ, որ շահագրգիռ պետությունները եւս իրենց մտահոգություններով հանդերձ Հայաստանում ստեղծված իրավիճակը ներկայացնեն Միջազգային քրեական դատարանին:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Գրենլանդիայի համար ճակատամարտը սկսվել էԹող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. ԿարապետյանՏիրադավների կարապի պարը«Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՈւղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ ԲազեյանԹրամփը կայցելի՞ ՄոսկվաՈվքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանըՄահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր ՊետրոսյանըՀ1-ը հարկատուների հաշվին տոնածառեր է գնել․ որքան գումար է տրամադրվել պետբյուջեից․ «Փաստինֆո»ԱՅՍՕՐ ԱՐՑԱԽՑԻ ԱՆՎԱՆԻ ՍԱՄԲԻՍՏ ԱՐՄԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՄԱՀԱՑԵԼ Է ԵՐԳՉՈՒՀԻ ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆԻ ՀԱՅՐԸՏարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔՊուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և ՍոլովյովինԺիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվիՆախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրովՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել«Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված