Սանամյան, ուրախ եմ քեզ համար. Սուջյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ–ն չի բացառում Կիևում իր դեսպանատան էվակուացիան Ֆրանսիայում ոստիկանության և ցուցարարների միջև փողոցային ծանր բախումները չեն հանդարտվում (Տեսանյութ) Ռուսաստանի Զինված ուժերը Սումիում ոչնչացրել են դեղագործական գործարանը Ռուսական բանակը պատրաստվում է շրջափակել Զապորոժիեն. Ուկրաինական լրատվամիջոց Bloomberg. ՆԱՏՕ-ն մշակում է Ռուսաստանի դեմ «արագ հաղթանակի» ռազմավարություն ՀՐԱՏԱՊ. Գեւորգ Սուջյանը զգուշացնում է «Սիթի» սուպերմարկետների ցանցում բացահայտվել են ծխախոտային արտադրատեսակների վաճառքի խախտումնե Իմ թիկունքը ՏԿԵ նախարան է, մնացածին էլ չեմ ասում. ՔՊ-ական թեկնածուն շարունակում է արտոնյալ տգիտությունը Աղոթում ենք, որ Անիի ոտքը չամպուտացնեն. ադրբեջանցուն վնասազերծած կինը դեռ վերակենդանացման բաժանմունքում է

Արցախը կարող էր մի 4-5 օր ավել դիմադրել, բայց միայնակ չէր կարող հաղթել. Իսրայելյան

Հանդիպում

«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Վերածնվող Արցախ» շարժման համակարգող ԱՆԱՍՏԱՍ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ հետ:

«ԱՐՑԱԽԸ ԿԱՐՈՂ ԷՐ ՄԻ 4-5 ՕՐ ԱՎԵԼ ԴԻՄԱԴՐԵԼ, ԲԱՅՑ ՄԻԱՅՆԱԿ ՉԷՐ ԿԱՐՈՂ ՀԱՂԹԵԼ»

— Այս շրջանում շատ քննարկվեց, որ Ստեփանակերտի վրա հիմնականում կրակոցներ չեն եղել կամ գրեթե չեն եղել, ու հնարավոր էր գոնե քաղաքը պահել: Իրականում կա՞ր այդ հնարավորությունը:

— Մեր բոլոր պատերազմներում միշտ հաղթանակներ արձանագրվել են, երբ միասին ենք կռվել՝ Հայաստան, Արցախ, Սփյուռք: Արցախը վերջին ժամանակներում մենակ էր՝ հաշվի առնելով 9-ամսյա շրջափակումը եւ դրան հաջորդած պատերազմը: Արցախը միայնակ, իրոք, չէր կարող հաղթել, կարող էր մի 4-5 օր ավել դիմադրել, բայց ժողովուրդը գիտեր, որ դրանից հետո էլ չի լինելու այդ օգնությունը: Դրա համար էլ որոշում կայացվեց կանգնեցնել կռիվը, ընդունել նախապայմանները, եւ վերջում էլ արցախահայությանը տեղահանել Արցախից: Արցախահայությունը դուրս չէր գա Արցախից, որովհետեւ պայքարող տեսակ է, ու ուժեղ կամքի տեր մարդիկ են, բայց անորոշություն կար հանրության մեջ, չգիտեին` ինչ անեն, առաջնորդող չկար: Իսկ իշխանությունն աշխատում էր Հայաստանի իշխանությունից թելադրված ճնշումների ներքո: Կար նախաձեռնված, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիր», որտեղ Արցախի հարցը որոշելը եղել է ամենակարեւոր կետերից մեկը: Ես սա «ցեղասպանության պայմանագիր» եմ անվանում՝ հաշվի առնելով, թե ում հետ ենք «խաղաղության պայմանագիր» կնքում: Սա ոչ թե անգրագետի, այլ դավաճանի արած քայլ է: Ինչպե՞ս կարելի է քեզ ողբերգություն բերողի, պատմական ամբողջ ընթացքում քո ազգին, քո ժողովրդին կոտորողի հետ գնաս ինչ-որ «խաղաղության պայմանագիր» կնքելու: Ինչպես իրենք են հիմա, որպես հաղթող կողմ, թղթեր դեմ տալիս ստորագրելու, ժամանակին մենք այդ նույն հնարավորություններն ունեցել ենք, մենք էլ պետք է այդպես վարվեինք: Բայց հիմա, ինչքան էլ դժվար լիներ, չպետք է այս իրավիճակում գնայինք այդպիսի թղթեր ստորագրելու ճանապարհով: Ի վերջո, խաղաղությունը պարտադրում են: Մենք գիտենք թուրքն ու ադրբեջանցին ով է, այդ երբվանի՞ց սկսեցինք կասկածել մեր ուժերի վրա: Այո, գիտենք, թե որտեղ են մեր բացթողումները, բայց դրանք ունեն լուծումներ: Մեզ պատասխանատվություն է պետք ունենալ եւ այնպիսի ղեկավարներ, որոնք պատրաստ են առաջինը հենց իրենց նվիրաբերելու: Այդ նվիրաբերման շնորհիվ ենք ժամանակին հաղթանակներ ունեցել, որովհետեւ եղել են առաջնորդներ, որոնք պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել:

— Բայց Արցախում իշխանություն փոխվեց, եւ մեծ հույսեր կային, որ ինչ-որ բեկում կլինի, Արայիկ Հարությունյանի ազգակործան քաղաքականությունը չի շարունակվի: Ի վերջո, ուշացա՞ծ էր այս փոփոխությունը, թե՞  պարզապես չկարողացան:

— Այդ իշխանափոխությունն, իսկապես, ուշացած էր: Եթե 2020 թվից հետո այդ փոփոխությունը լիներ, երկրի գլուխ գային ուրիշ մարդիկ՝ լավ տիրապետելով եւ ճիշտ գնահատելով իրավիճակը, կարծում եմ՝ ելքեր կունենայինք, եւ հանգուցալուծումն այսպիսին չէր լինի, ինչպես հիմա է: Երբ այս իշխանափոխությունը կատարվեց, ես էլ մեծ վստահություն եւ հույս ունեի: Բայց, ցավոք, չհասցրին, ավելին՝ ընդհանրապես մինչեւ վերջ չի էլ ձեւավորվել այդ իշխանությունը: Համաձայն չեմ այն տեսակետների հետ, թե ինչ-որ հնարավորություններ եղել են, բայց իրենք չեն արել, ինչ պետք է անեին, ուղղակի, էլի եմ շեշտում՝ չհասցրին:

«ԵԹԵ ՄԵՐ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՈՒՐԻՇ ՁԵՎ ԷԻՆ ՏԵՍՆՈՒՄ ԼՈՒԾՈՒՄԸ, ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԳԱՐ ՄԵՐ ՏԵՂԸ ԿՌՎԵ՞Ր, ԹԵ՞ ԽՈՍԵՐ»

— Բայց սահուն կերպով, կարծես թե, Արցախի հանձնումը «գցեցին» դեռ նոր-նոր ձեւավորվող իշխանության «գրպանը»…

— Երկու բառով այդպես ասում են, բայց չէ՞ որ կա իրականություն: Եթե մի քիչ հետ գնանք, կտեսնենք, թե որտեղից է սկսվել Արցախի հանձնումը: Երկար ժամանակ կասկածում էինք, որ երբեւէ կարող ենք ունենալ մի ղեկավար, որը կարող է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում: Բայց ծնվեց այդպիսի մարդ, որը ոչ միայն բառացիորեն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, այլ նաեւ աջակցեց բոլոր ուղղություններով, որպեսզի Արցախը լինի, իրոք, Ադրբեջանի կազմի մեջ: Հիմա տեղափոխվելով Հայաստան եւ տեսնելով այստեղ առկա իրականությունը՝ պետք է ասեմ, որ նույն պատմությունն է, ինչ Արցախում: Ուստի՝ ուզում եմ դիմել ժողովրդին՝ սիրելի՛ հայրենակիցներ, մենք էլ երկար ժամանակ մտածել ենք, որ փորձանքը մեզ չի հասնի, Արցախը երբեք չենք կորցնի: Մինչեւ վերջին օրն էլ չենք հավատացել, որ այսպիսին կլինի Արցախի ճակատագիրը: Այո, պատկերացրել ենք դաժան պայքարի ճանապարհ, բայց հույսով, որ Արցախը լինելու է միշտ հայկական եւ մի օր էլ կարգավիճակի հարց է լուծվելու: Մենք ունեցել ենք դրա հնարավորությունը, բայց չունեցանք ամենատարրականը՝ նորմալ դիվանագետներ, հայրենասեր ղեկավարներ, անցնելով պատմական ծանր ժամանակաշրջաններ, մենք մեր պատմությունից դասեր չքաղեցինք: Ոչ ոք չէր հավատում, որ այդքանից հետո՝ կարող է տեղի ունենան նույն բացթողումները, ինչ եղել է 100 տարի առաջ:

— Ըստ էության, Արցախում ավելի շատ քննարկվեց Ադրբեջանի մաս կազմելու, ինտեգրվելու հարցը, բայց որեւէ կերպ չդիտարկվեց որպես փրկօղակ դիմելը Ռուսաստանին՝ պրոտեկտորատ ստանձնելու համար: Սա որեւէ բացատրություն ունի՞:

— Ռուսաստանի հասցեին, որ քննադատություններ են հնչում, դրանց մի մասն ընդունում եմ, բայց պետք է հիմքերն ուսումնասիրել, թե ինչու իրեն այդպես դրսեւորեց: Եթե մեր իշխանության ղեկավարները ուրիշ ձեւ էին տեսնում լուծումը, այլ առաջարկներ էին անում, Ռուսաստանը պետք է գար մեր տեղը կռվե՞ր, թե՞ խոսեր: Հայաստանի իշխանությունը հակառուսականություն սերմանում էր նաեւ Արցախում՝ իրենց արտահայտություններով, վարքագծով: Արցախում էլ կային մի քանի ուժեր, դերակատարներ, որոնք այդ ամենը սկսեցին սերմանել արցախահայության մեջ: Մենք միշտ ասում էինք, որ չի կարելի, բայց պատասխանը հետեւյալն էր՝ եթե մենք այստեղ չլինենք, Ռուսաստանը ի՞նչ պետք է անի… Այսպես միամտացնում էին հանրությանը: Հիմա մենք չկանք, Ռուսաստանն էլ չկա, ո՞վ ավելի մեծ կորուստ ունեցավ, ո՞վ անցավ այդ դաժան իրականության միջով… Մե՛նք: Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Եվրոպան ինձ համար երկրորդական է, առաջնահերթ պետք է լինի քո երկրի շահերը, ինչի համար ինքդ պետք է փնտրես հենց այն երկրներին, որոնց հետ քո շահերը կարող են համընկնել: Մենք ո՞ւմ հետ ենք ինչ բանակցություն տարել՝ քննադատելուց բացի, թե՝ դուք պետք է սա անենք, խոսք եք տվել եւ այլն: Բա մենք քանի՞ անգամ ենք խոսք տվել, թե Արցախը Հայաստան է եւ վերջ: Բոլոր ժամանակաշրջաններում ինչ խոստումներ տվել ենք, կատարե՞լ ենք, որ ուրիշներին ենք ասում ձեր խոսքի տերը չեք: Պետք է նախ մեզնից խոսենք, մենք ի՞նչ ենք արել: Երբ մենք մեզնից մի բան ներկայացնենք՝ մի ուժ, մի ճանապարհային քարտեզ, թե որ ուղղությամբ ենք գնալու, վստահեցնում եմ՝ Ռուսաստանը լինի, թե մեկ այլ ուժ՝ հաշվի է նստելու: Բայց քանի դեռ պառակտությունով ենք զբաղվում, իրար քննադատելն ու ատելությունն ենք աճեցնոմ ժողովրդի մեջ եւ իրար նկատմամբ, կողքից նայողը երբեք մեզ հետ գործ չի բռնելու եւ ինչ-որ լուրջ հարցեր չի քննարկելու:

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵԶ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՆՈՒՅՆԸ, ԻՆՉ ԱԴՐԲԵՋԱՆԸ՝ ԱՐՑԱԽԻ ԻՆՏԵԳՐԱՑՈՒՄ»

— Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ տեղի ունեցավ օրեր առաջ Երեւանում Արցախի ներկայացուցչրության դիմաց: Որքանո՞վ էր արդարացված արցախահայության ցասումն ընդդեմ արցախյան իշխանությունների:

— Արցախահայե՛ր, ձեզ խաբել են ու այս օրին են հասցրել, հիմա էլ քաղաքական զոհ չդառնաք: Իհարկե, ժողովրդի մի մասին հասկանում եմ, որովհետեւ բավականին ժամանակ է, ինչ մեծ հարցեր է կուտակվել իրենց մեջ: Բայց ժողովուրդն էլի սխալ հասցեատիրոջ մոտ էր գնացել: Պատճառն իրենք չեն, ժողովո՛ւրդ, հասկացե՛ք, Արցախի իշխանությունը ինքնագլուխ որոշումներ չէր կատարում, բոլոր քայլերը համաձայնեցված են եղել Հայաստանի իշխանության հետ: Ափսոս չկան մեր այն ժամանակվա առաջնորդները, մեր հերոս տղերքը, եթե նրանցից մեկ-երկուսը մնային, մենք լրիվ ուրիշ Արցախ ու Հայաստան կունենայինք: Բայց այսօրվա Արցախի իշխանությունից բողոքելը կամ պահանջելը տեղին չէ, երբ իրենք դեռ չգիտեն՝ ինչպես են պահպանելու պետական ինստիտուցիոնալ գերատեսչությունները, որովհետեւ էլի մեծ ճնշումներ կան հայաստանյան իշխանության կողմից: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը մեզ առաջարկում է նույնը, ինչ Ադրբեջանը՝ Արցախի ինտեգրացում, անձնագրերի փոփոխություն: Հայաստանում լինելով՝ էլի զգում ես ճնշում, ազատություն չկա, քեզ ստիպում են անձնագիրդ փոխես: Թոշակառու մարդիկ, հասարակ ժողովուրդն ի՞նչ մեղք ունի, ի՞նչ եք ժողովրդին ամեն անգամ քաղաքական դաշտ քաշում, տանում: Ինչո՞ւ եք այս տուժած, դաճան ճակատագրի արժանացած ժողովրդի հետ այսպես վարվում: Էլի ձեր հարցերը որոշեք, բայց ժողովրդին մի խառնեք: Ի դեպ, առիթից օգտվելով՝ ուզում եմ ասել, որ շատ ոգեւորվել եմ Հայաստանի ժողովրդից: Վերեւներից ամեն կերպ ուզում էին մեզ բաժանել՝ արցախցի ու հայաստանցի դարձնել, բայց չաշխատեց, սո՛ւտ է: Դուք տեսնեիք, թե ժողովուրդն ինչպես էր արցախահայությանն ընդունում, ձեռք մեկնում ու մինչեւ օրս էլ շարունակում են ձեռք մեկնել: Խորին շնորհակալություն եմ հայտնում: Մենք հենց այս ազգն ենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.– Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Պլաստիկ վիրահատություններ, անհետացած լուսանկարներ և ողբերգություն․ ինչ էր թաքցնում Միլենա Պետրոսյանը փակ դռների հետևում«ՆՊԱՏԱԿ ՈՒՆԵՄ ՆՎԱՃԵԼ ՆԱԵՎ UFC ՎԱՐԿԱԾՈՎ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻ ԲԱՂՁԱԼԻ ՏԻՏՂՈՍԸ». ԽԱՌԸ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ ՄԱՐԶԻԿ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ ԱՐՍԵՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆՄեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին. ահազանգ Սանամյան, ուրախ եմ քեզ համար. Սուջյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլ ՓաշինյանինԱՄՆ–ն չի բացառում Կիևում իր դեսպանատան էվակուացիանՖրանսիայում ոստիկանության և ցուցարարների միջև փողոցային ծանր բախումները չեն հանդարտվում (Տեսանյութ)Ռուսաստանի Զինված ուժերը Սումիում ոչնչացրել են դեղագործական գործարանըՌուսական բանակը պատրաստվում է շրջափակել Զապորոժիեն. Ուկրաինական լրատվամիջոցBloomberg. ՆԱՏՕ-ն մշակում է Ռուսաստանի դեմ «արագ հաղթանակի» ռազմավարությունՀՐԱՏԱՊ. Գեւորգ Սուջյանը զգուշացնում էՑույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջևԵ՞րբ է վահանձեւ գեղձի հանգույցը վտանգավորՎրաստանը TRIPP-ը մրցակից չի համարում, այն կլրացնի Միջին միջանցքը. ԿոբախիձեՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆԱդրբեջանցի զինծառայողը Սիսիանի հոսպիտալից դեպքի գիշերը տեղափոխվել է երևանյան բուժկենտրոններից մեկըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 5-ինԱրմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն արքեպիսկոպոսին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելն անընդունելի է․ հայտարարություն Իսպանիայի վարչապետը լուծարել է խորհրդարանը․ երկրում կանցկացվեն արտահերթ ընտրություններՈ՞վ է այսօր ձերբակալված քրեական հեղինակությունը և ի՞նչ քրգործերով է անցնում«Սիթի» սուպերմարկետների ցանցում բացահայտվել են ծխախոտային արտադրատեսակների վաճառքի խախտումնե

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված