Ոստիկանի կերպարը ոչ միայն չի բարեփոխվել, այլ առավել սադրիչ է դարձել. Արամայիս Հայրապետյան
Ներքաղաքական
Ոստիկանության բարեփոխումները Շիրակի մարզում, թե ինչպիսի «արդյունքներ» ունեն, ահազանգում են մարզաբնակ փաստաբանները: Մասնավորապես` փաստաբան ԱՐԱՄԱՅԻՍ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՆ ասաց, որ ոստիկանության վարքագիծը ոչ միայն օրինական չէ, այլ վերջին շրջանում դարձել է սադրիչ:
— Ոստիկան-քաղաքացի հարաբերություններում ոստիկանը խոսում է բացառապես ուժի դիրքերից, ինչը գալիս է նրանից, որ չի տիրապետում օրենսդրական բազային, չի յուրացրել կամ չի ուզում յուրացնել էթիկայի վարքագծի կանոնները: Ոստիկանության համար մինչեւ այսօր ցավալիորեն վիրավորանքի է հասնում, երբ նրան ինչ-որ բան պատասխանում ենք` իրավունքից ելնելով: