Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Ալիեւը դեռ ստիպված է ոտքը կախ գցել

Միջազգային

Եվ ա­հա, կով­կաս­յան ի­րո­ղութ­յուն­նե­րի ներ­կա ֆո­նին (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=269100&l=am) ի հայտ են գա­լիս գոր­ծոն­ներ, ո­րոնք ակ­նար­կում են, որ Հա­յաս­տա­նում ա­մեն մի ա­րեւմտ­յան վե­րահս­կո­ղութ­յուն Էր­դո­ղա­նի հա­մար դառ­նում է էլ ա­վե­լի ա­նըն­դու­նե­լի: Այդ գոր­ծոն­նե­րից մեկն էլ ի ցույց դրվեց Բ­լին­քե­նի՝ Ան­կա­րա կա­տա­րած այ­ցի ըն­թաց­քում:

Այն, որ Ան­կա­րա­յում պետ­քար­տու­ղա­րին ըն­դու­նե­ցին ցու­ցադ­րա­կան ոչ թե նույ­նիսկ վատ, այլ՝ թշնա­մա­կան տո­նայ­նութ­յամբ, ֆիք­սել են բո­լո­րը: Ին­չո՞ւ Էր­դո­ղա­նը ո­րո­շեց ցու­ցադ­րա­բար նսե­մաց­նել իր ՆԱՏՕ-ա­կան գլխա­վոր դաշ­նակ­ցին: Պատ­ճա­ռը հա­զիվ թե այն լինի, որ Բայ­դենն ու Բ­լին­քե­նը եր­կա­կի խաղ են խա­ղում պա­ղես­տին­յան այս հա­կա­մար­տութ­յու­նում: Նույն­պի­սի եր­կա­կի խաղ է խա­ղում նաեւ Էր­դո­ղանը, որ մի կող­մից, Իս­րա­յե­լից իր դես­պա­նին է հետ կան­չում, մյուս կող­մից` նույն Իս­րա­յե­լին նավթ ու այլ պա­րա­գա­ներ է մա­տա­կա­րա­րում: Պատ­ճա­ռը նաեւ չէր կա­րող Ան­կա­րա­յին ար­վող Բ­լին­քե­նի ա­ռա­ջարկ­նե­րը լի­նել: Նույն ա­ռա­ջարկ­նե­րով, ո­րը են­թադ­րում է նաեւ պա­ղես­տին­յան խնդրի ինչ-որ լու­ծում, Բ­լին­քե­նը հասց­րել է լի­նել մի շարք այլ երկր­նե­րում եւս, եւ նման վե­րա­բեր­մունք չկար:

Էր­դո­ղա­նի այս քայ­լը, թե­րեւս, բո­լո­րո­վին այլ ի­մաստ ու­ներ, որ­տեղ Պա­ղես­տի­նը կա­րող է ան­գամ ման­րադ­րա­մի դե­րում լի­նել: Բ­լին­քե­նին եւ, ի դեմս նրան՝ ԱՄՆ-ին նվաս­տաց­նե­լով, Էր­դո­ղա­նը մեկ բան բո­լո­րին ցույց տվեց, թե, տե­սեք, ես եմ պա­ղես­տին­ցի­նե­րի գլխա­վոր պաշտ­պա­նը, ա­հա այս­պես եմ վար­վում նրանց եւ իս­լա­մի գլխա­վոր թշնա­մի ԱՄՆ-ի հետ, պետք ե­ղավ, նաեւ բախ­ման կգնամ:

Ի­րա­կա­նում կգնա, թե՝ ոչ, այլ հարց է: Պար­զա­պես այսկերպ Էր­դո­ղանն ի­րեն ներ­կա­յաց­րեց, որ­պես առն­վազն սու­նի իս­լա­մի, ե­թե ոչ՝ ըն­դհա­նուր իս­լա­մի ա­ռաջ­նորդ: Մի բան, ո­րը չա­րե­ցին ա­րա­բա­կան գլխա­վոր երկր­նե­րը: Մի բան, ո­րը, այս­պես ա­սենք, լավ չկա­րո­ղա­ցավ ա­նել նաեւ Ի­րա­նը: Այ­սինքն, երբ Հեզ­բո­լլա­հը հստակ վերջ­նա­գիր է ներ­կա­յաց­նում, իսկ դրա ա­ռաջ­նոր­դը վերջ­նագ­րի ժամ­կե­տից հե­տո չգի­տես ինչ «ցրո­ղա­կան» հայ­տա­րա­րութ­յու­ններ է հնչեց­նում, ա­պա դա դառ­նում է թե­մա, թե, տե­սեք, Ի­րա­նը վա­խե­ցավ մին­չեւ վերջ գնալ: Էր­դո­ղանն ա­վե­լի խո­րա­մանկ գտնվեց. որե­ւէ վերջ­նա­գիր չներ­կա­յաց­նե­լով, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, կազ­մա­կեր­պեց մե­կու­կես մի­լիո­նա­նոց հան­րա­հա­վաք, Բ­լին­քե­նին ցու­ցադ­րա­բար նսե­մաց­րեց եւ հի­մա լի­դե­րի կեր­պար է պատ­րաստ­վում ստանձ­նել:

Ս­րան­ից թե ինչ դուրս կգա, ժա­մա­նա­կը ցույց կտա: Այս պա­հին, պար­զա­պես, Էր­դո­ղա­նը լի­դե­րութ­յան հայտ է ներ­կա­յաց­րել եւ պետք է աշ­խա­տի, որ այդ կեր­պա­րը  չկորց­նի: Եվ դրա հա­մար Ի­րա­նի եւ ՌԴ-ի հետ բախ­ման գնա­լը, մեղմ ա­սած, լա­վա­գույն տար­բե­րա­կը չէ, ու Ա­լիե­ւը չի կա­րող դա հաշ­վի չառ­նել:

Ա­լիե­ւին ար­գե­լա­կող մեկ այլ նյո­ւանս ի հայտ ե­կավ Ուկ­րաի­նա­յում: Այն, որ ներ­կա փու­լում ռուս­նե­րի դիր­քերն  էա­կա­նո­րեն ա­վե­լի շա­հե­կան են թվում, հայտ­նի բան է: Եվ ա­հա այս ֆո­նին մեկ այլ դրվագ ար­ձա­նագր­վեց, որն է­լի խա­ղա­լու է Մոսկ­վա­յի դիր­քե­րի ամ­րաց­ման օգ­տին:

Կտ­րուկ սրվել է նե­րուկ­րաի­նա­կան ի­րա­վի­ճա­կը` կապ­ված գլ­խա­վոր հրա­մա­նա­տար Զա­լուժ­նիի օգ­նա­կա­նի սպա­նութ­յան հետ: Ուկ­րաի­նա­կան աղբ­յուր­նե­րը կա­տար­վա­ծի մեջ տես­նում են ե­րեք հիմ­նա­կան վար­կած:

1. Ս­պա­նութ­յու­նը կազ­մա­կեր­պել է Զե­լենս­կիի վար­չա­կազ­մը` դրա­նով հստակ մե­սիջ հղե­լով ի­րենց հետ սուր հա­կա­մար­տութ­յան մեջ մտած Զա­լուժ­նիին: Ըստ վար­կա­ծի` Զա­լուժ­նին դա հաս­կա­ցել է, եւ նրա հրա­պա­րա­կա­յին հայ­տա­րա­րութ­յու­նը, որ իր են­թա­կան ոչ թե նռնա­կի հետ անզ­գույշ վարվե­լուց է մա­հա­ցել, ինչ­պես ներ­կա­յաց­նում է ՆԳՆ-ն, այլ սպան­վել է, նշա­նա­կում է, որ մար­տահ­րա­վե­րը նա ըն­դու­նում է: Ըստ այդմ, աղբ­յու­րը կան­խա­տե­սում է ծայ­րա­հեղ թե­ժա­ցում­ներ նե­րուկ­րաի­նա­կան հար­թա­կում` ընդ­հուպ քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազ­մի տես­քով:

2. Ս­պա­նութ­յու­նը կազ­մա­կեր­պել է հենց Զա­լուժ­նին, որ դրա­նում մե­ղադ­րի Զե­լենս­կուն: Այ­սինքն, այս վար­կա­ծով եւս գլ­խա­վոր հրա­մա­նա­տա­րը սրում է ներ­քին ի­րա­վի­ճա­կը եւ կփոր­ձի տա­պա­լել ընտ­րութ­յու­ններ անց­կաց­նե­լուց հրա­ժար­ված Զե­լենս­կուն:

3. Ս­պա­նութ­յու­նը կազ­մա­կեր­պել են ա­րեւմտ­յան հա­տուկ ծա­ռա­յութ­յուն­նե­րը` Զա­լուժ­նիի եւ Զե­լենս­կու հա­կա­մար­տութ­յու­նը սրե­լու հա­մար: Սա եւս տա­նե­լու է ներ­քին սրա­ցում­նե­րի:

Այս­պի­սով, բո­լոր հիմ­նա­կան վար­կած­նե­րը նե­րուկ­րաի­նա­կան հա­կա­մար­տութ­յան թե­ժաց­ման օգ­տին են: Կա թույլ տար­բե­րակ, որ ռազ­մա­ճա­կա­տա­յին վի­ճա­կը հաշ­վի առ­նե­լով, Զե­լենս­կին եւ Զա­լուժ­նին ի­րենց կզսպեն: Սա­կայն փաս­տը սա է. Կիե­ւում ռազ­մա­կան եւ քա­ղա­քա­կան իշ­խա­նութ­յու­նն­երի հա­րա­բե­րութ­յուն­նե­րը հա­սել են մի մա­կար­դա­կի, ո­րի պա­րա­գա­յում ե­թե նույ­նիսկ ոչ այս անգամ, մեկ է, պայթ­յուն լի­նե­լու է: Իսկ ե­թե կա նման ըն­կա­լում, ա­պա դա ար­դեն իսկ ակ­նարկ է Մոսկ­վա­յի ռազ­մա­կան դիր­քե­րի էլ ա­վե­լի ամ­րապնդ­ման օգ­տին: Այս փաս­տը եւս Ա­լիե­ւը չի կա­րող հաշ­վարկ­նե­րից դուրս թող­նել, եւ այս ամենով հանդերձ, չնայած վերջնագրային տոնայնությանը, դեռ ստիպված է ոտքը կախ գցել:

Ինչ վերաբերում է Նիկոլին, ապա լավ կանի, որ նայի Զելենսկուն եւ փորձի գոնե վերջւին պահին դասեր քաղել:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ