«Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը «սառույցին է գրվում» Մերցը խղճուկ խայտառակություն է. Մեդվեդև Թրամփը ցանկանում է կրկին հանդիպել Պուտինի հետ «Դոբրոպոլեի կաթսա». Ուկրաինական ռազմավարական քաղաքը շրջապատված է ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկը Արեգնազ Մանուկյանը կգնա տուն Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Բաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցը Հսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն (Տեսանյութ)

Արցախյան խաղը փորձում են Հայաստանի գլխին եւս սարքել

Միջազգային

­Չէ, ինչ էլ ա­սես, ակն­հայ­տո­րեն տա­րօ­րի­նակ ի­րա­վի­ճակ է ստեղծ­վել հայ-ադր­բե­ջա­նա­կան գոր­ծըն­թաց­նե­րի շուրջ: Փաստն այն է, որ բո­լո­րը նույն բանն են խո­սում՝ իշ­խա­նա­կան մա­կար­դակ­նե­րում չկա հիմ­նա­կան խնդի­րը՝ Ար­ցա­խի հար­ցը, պետք է «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կնքել: Խո­սում են նաեւ նույն պայ­ման­նե­րից, սա­կայն գոր­ծըն­թացն ակն­հայ­տո­րեն լռվել-մնա­ցել է:

ԻՆՉ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ Է ԽՈՍՈՒՄ ԲԱՅՐԱՄՈՎԸ

­Մո­տա­վո­րա­պես նույն ո­ճի մեջ էր Բայ­րա­մո­վը` իր հեր­թա­կան հայ­տա­րա­րութ­յամբ: Ըստ նրա. «30 տա­րի անց ադր­բե­ջա­նա­կան հո­ղե­րի օ­կու­պա­ցիա­յի ա­վար­տը եւ այդ հո­ղե­րի նկատ­մամբ մեր ինք­նիշ­խա­նութ­յան վե­րա­կանգ­նու­մը նոր հե­ռան­կար­ներ են բա­ցում Ադր­բե­ջա­նի եւ Հա­յաս­տա­նի մի­ջեւ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի կար­գա­վոր­ման հա­մար։ Այս կար­գա­վո­րու­մը՝ հիմն­ված միմ­յանց ինք­նիշ­խա­նութ­յան, տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յան եւ սահ­ման­նե­րի ան­ձեռնմ­խե­լիութ­յան փո­խա­դարձ ճա­նաչ­ման եւ հար­գան­քի վրա, ոչ միայն կծա­ռա­յի Ադր­բե­ջա­նին եւ Հա­յաս­տա­նին, այ­լեւ կա­պա­հո­վի տա­րա­ծաշր­ջա­նում եւ դրա սահ­ման­նե­րից դուրս հա­մա­գոր­ծակ­ցութ­յան չօգ­տա­գործ­ված հնա­րա­վո­րութ­յուն­նե­րի ի­րա­կա­նա­ցում։ Օգտ­վե­լով ա­ռի­թից՝ ցան­կա­նում եմ եւս մեկ ան­գամ ընդգ­ծել Ադր­բե­ջա­նի խա­ղա­ղութ­յան օ­րա­կար­գը։ Հա­կա­ռակ կող­մից ակն­կա­լում ենք կա­ռու­ցո­ղա­կան մո­տե­ցում եւ փո­խա­դարձ քայ­լեր։ Հույս ու­նենք, որ այս ա­ռանձ­նա­հա­տուկ շան­սը բաց չի թողն­վի»:

­Բայ­րա­մո­վի խոս­քը հա­տուկ ամ­բող­ջութ­յամբ ընդգ­ծե­ցինք` ցույց տա­լու հա­մար, որ Նի­կո­լը եւս իր ե­լույթ­նե­րում, այդ թվում` վեր­ջին շա­բաթ­նե­րին մի քա­նի ան­գամ բա­ռա­ցիո­րեն նույն բա­նից է խո­սում: Կա­րե­լի է հի­շեց­նել Թ­բի­լի­սիում վեր­ջին ե­լույ­թի օ­րի­նա­կը, որ­տեղ նա նույ­նիսկ պնդում էր, որ եր­կու հիմ­նա­կան սկզբունք­ներ, այդ թվում՝ սահ­ման­նե­րի եւ տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յան շուրջ «հա­մա­ձայ­նութ­յուն ենք ձեռք բե­րել Ադր­բե­ջա­նի հետ»: Դ­րա տակ են մտնում այն ա­մե­նը, ին­չի մա­սին խո­սում է Բայ­րա­մո­վը՝ միմ­յանց ինք­նիշ­խա­նութ­յան, տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յան եւ սահ­ման­նե­րի ան­ձեռնմ­խե­լիութ­յան փո­խա­դարձ ճա­նա­չու­մը: Բայց, թեեւ Նի­կոլն իր այդ ե­լույ­թում միա­ժա­մա­նակ պնդեց, թե. «Մենք հի­մա աշ­խա­տում ենք Ադր­բե­ջա­նի հետ խա­ղա­ղութ­յան եւ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի կար­գա­վոր­ման պայ­մա­նագ­րի նա­խագ­ծի վրա, եւ հույս ու­նեմ՝ այս գոր­ծըն­թա­ցը հա­ջո­ղութ­յամբ կա­վարտ­վի մո­տա­կա ա­միս­նե­րին», բայց ա­հա Բայ­րա­մո­վի տո­նայ­նութ­յու­նը դժվար չէ նկա­տել, որ այլ է: Ա­վե­լին, նա օ­րերս նաեւ հայ­տա­րա­րել էր, թե՝ Հա­յաս­տա­նի հետ բա­նակ­ցութ­յուն­նե­րը կշա­րու­նակ­վեն, երբ Ե­րե­ւանն ըն­դու­նի Բաք­վի պայ­ման­նե­րը. «Հա­յաս­տա­նի ոչ կա­ռու­ցո­ղա­կան, հա­կա­սա­կան» քայ­լե­րը դան­դա­ղեց­րել են ադր­բե­ջա­նա-հայ­կա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցը»:

Այս­պի­սով, ե­թե կող­մե­րը միա­ժա­մա­նակ խո­սում են «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» այ­լընտ­րանք չու­նե­նա­լուց, միա­ժա­մա­նակ նույն պայ­ման­ներն են բարձ­րա­ձայ­նում, ինչ­պե՞ս հաս­կա­նանք հրա­պա­րա­կա­յին ե­լույթ­նե­րում ֆիքս­վող հա­կա­սութ­յուն­նե­րը, ե­թե Նի­կո­լը պնդում է, թե բա­նակ­ցում են, Բայ­րա­մո­վը, թե այս-այս դեպ­քում բա­նակ­ցութ­յու­ննե­րը կշա­րու­նա­կենք: Կամ Բաք­վի այդ ո՞ր պայ­ման­նե­րը Ե­րե­ւա­նը պետք է ըն­դու­նի, երբ Բայ­րա­մո­վի հրա­պա­րա­կավ ներ­կա­յաց­րած պայ­ման­նե­րի մա­սին Նի­կո­լը մի հա­զար ան­գամ խո­սել է: Ա­մեն դեպ­քում, երբ տե­ւա­կան ժա­մա­նակ պաշ­տո­նա­կան հան­դի­պում­ներ չկան, ա­պա դա եւս խո­սում է բա­նակ­ցութ­յուն­նե­րի դան­դաղ, ե­թե ոչ՝ մեռ­յալ վի­ճա­կի մա­սին: Ու հարց է ա­ռա­ջա­նում. ե­թե խո­սում են բա­նակ­ցա­յին նույն պայ­ման­նե­րից, ա­պա ո՞րն է այն, այս­պես ա­սենք, կու­լո­ւա­րա­յին հա­կա­սութ­յու­նը, որ ար­գե­լա­կում է ողջ գոր­ծըն­թա­ցը:

Ա­սենք, վեր­ջին ժա­մա­նակ­ներս նաեւ հրա­պա­րա­կա­յին դաշ­տում են հա­կա­սութ­յու­ններ ե­րե­ւա­ցել: Այդ թվում, Ա­լիե­ւը մատ­նան­շեց հա­կա­սութ­յուն բա­նակ­ցութ­յուն­նե­րի վայ­րի, այն է՝ միջ­նորդ հար­թա­կի հետ կապ­ված: Հի­շեց­նենք, որ այս հա­րցում Ա­լիե­ւի վեր­ջին հայ­տա­րա­րութ­յու­նը վե­րա­բե­րում էր կա՛մ Ռու­սաս­տա­նի միջ­նոր­դութ­յամբ բա­նակ­ցութ­յուն­նե­րը շա­րու­նա­կե­լուն, կա՛մ­ էլ  ու­ղիղ բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի անց­նել Թ­բի­լի­սիում: Այլ տար­բե­րակ­նե­րի հետ կապ­ված` Ա­լիե­ւը հայ­տա­րա­րեց՝ կքննար­կենք, կո­րո­շենք: Այլ տար­բե­րա­կը, հաս­կա­նա­լի է, Բր­յու­սելն է: Եվ այն, որ Ա­լիե­ւը քա­նիցս բա­ցա­հայտ հրա­ժար­վեց այդ հար­թա­կում գործ­նա­կա­նո­րեն պայ­մա­նա­վոր­ված հան­դի­պում­նե­րից, գա­լիս է հու­շե­լու, որ Բա­քուն չի ցան­կա­նում Բր­յու­սե­լում բա­նակ­ցել: Իսկ ա­հա Նի­կոլն ու Միր­զո­յան Ա­րոն հրա­ժար­վե­ցին գնալ Բիշ­քե­կի հան­դիպ­մա­նը: Ա­նար­ձա­գանք թո­ղե­ցին նաեւ Թ­բի­լի­սիում հան­դի­պե­լու ա­ռա­ջար­կը: Վեր­ջա­պես, ՌԴ-ն քա­նիցս հայ­տա­րա­րեց Մոսկ­վա­յում հան­դի­պում կազ­մա­կեր­պե­լու պատ­րաս­տա­կա­մութ­յան մա­սին, սա­կայն ո­րե­ւէ շարժ տե­սա­նե­լի չէ:

ՈՉ ԹԵ ՈՐՏԵՂ, ԱՅԼ՝ ՈՎ

­Հաս­կա­նա­լի է, այս­տեղ խնդիրն այն չէ, թե որ­տեղ են հան­դի­պում, այլ, թե ով է կազ­մա­կեր­պո­ղը, ըստ այդմ էլ՝ թե ինչ տի­պի «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» է օ­րա­կար­գում: Ու այս ֆո­նին, մեկ նման հան­գա­մանք եւս աչ­քա­թող չա­նենք:

­Հա­յաս­տա­նի անվ­տան­գութ­յան խորհր­դի քար­տու­ղար Ար­մեն Գ­րի­գոր­յա­նը չի մաս­նակ­ցի նո­յեմ­բե­րի 8-ին Մոսկ­վա­յում կա­յա­նա­լիք Ան­կախ պե­տութ­յուն­նե­րի հա­մա­գոր­ծակ­ցութ­յան (ԱՊՀ) մաս­նա­կից պե­տութ­յուն­նե­րի անվ­տան­գութ­յան խորհր­դի քար­տու­ղար­նե­րի հեր­թա­կան հան­դիպ­մա­նը: Այս մա­սին հայտ­նեց Հա­յաս­տա­նի անվ­տան­գութ­յան խորհր­դի քար­տու­ղա­րի մա­մու­լի խոս­նա­կը: Թե ին­չու, ո­րե­ւէ բա­ցատ­րութ­յուն չկա: Այն­պես, ինչ­պես «հա­նե­լուկ» մնաց ա­վե­լի վաղ ԱՊՀ-ի մի­ջո­ցա­ռում­նե­րին Նի­կո­լի եւ Միր­զո­յան Ա­րա­րա­տի չմեկ­նե­լը: Ու սա սկսել է ար­դեն հստակ քա­ղա­քա­կան գծի նման­վել՝ բոյ­կոտ­վում են ԱՊՀ-ի մի­ջո­ցա­ռում­նե­րը: Ի­հար­կե, խո­շոր հաշ­վով ԱՊՀ-ն, մի­գու­ցե, ի­րե­նից էա­կան բան չի ներ­կա­յաց­նում: Սա­կայն ի­րո­ղութ­յունն այն է, որ հենց ԱՊՀ-ից հետ քաշ­վե­լով է, որ Վ­րաս­տա­նը, Ուկ­րաի­նան եւ Մոլ­դո­վան տե­ղա­փոխ­վե­ցին կոշտ հա­կա­ռու­սա­կան դաշտ: Այ­սինքն, դա նման­վում է ա­րեւմտ­յան ինչ-որ սխե­մա­յի՝ սկսում եք ԱՊՀ-ից եւ գնում ՌԴ-ի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի աս­տի­ճա­նա­կան սրաց­ման: Ու հի­մա կա­րե­լի է մտա­ծել, որ ինչ­քան էլ որ նա­խօ­րեին Միր­զո­յան Ա­րոն խո­սում էր ՌԴ-ի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րում ո­րե­ւէ այլ դիր­քո­րո­շում չու­նե­նա­լու մա­սին, քան  կա­ռու­ցո­ղա­կան կեր­պով խնդիր­նե­րը  քննար­կել- հար­թել եւ բա­րե­կա­մա­բար ա­ռաջ շարժ­վե­լը, բայց երբ դրա հետ մեկ­տեղ պար­բե­րա­բար բոյ­կո­տում ես հան­դի­պում­նե­րը, դա բո­լո­րո­վին այլ բան է նշա­նա­կում: Եվ նույ­նը կա­րե­լի է ա­սել հայ-ադր­բե­ջա­նա­կան բա­նակ­ցութ­յուն­նե­րի մա­սին. երբ ա­մեն ինչ ա­նում ես գոր­ծըն­թա­ցը Բր­յու­սե­լում ա­ռաջ տա­նե­լու հա­մար, ան­գամ հաշ­վի չառ­նե­լով, որ դրա արդ­յուն­քում Ար­ցա­խը հա­յազրկ­վեց (հի­շեց­նենք Պ­րա­հա­յի մա­սին), ա­պա դա մեկ բան է նշա­նա­կում՝ ռու­սա­կան հար­թա­կի բոյ­կոտ: Իսկ երբ Ա­լիե­ւը հրա­ժար­վում է Բր­յու­սե­լից, ա­պա դա ար­դեն վե­րած­վում է բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի ար­գե­լակ­ման:

ԳԼԽԱՎՈՐ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆԸ

­Կա նաեւ երկ­րորդ եւ, թե­րեւս, գլխա­վոր հա­կա­սութ­յու­նը: Այս­պես, բա­նակ­ցում ես Բր­յու­սե­լում, թե Մոսկ­վա­յում, դա չէ ա­մե­նաէա­կա­նը: Այլ այն, թե այդ եր­կու սե­ղան­նե­րին ինչ է դրված:

Երբ ար­դեն Ար­ցախն էլ չկա, ու միա­ժա­մա­նակ բոլորը խո­սում են խորհր­դա­յին սահ­ման­նե­րը պա­հե­լու մա­սին, ա­պա միակ տե­սա­նե­լի հա­կա­սութ­յու­նը, ո­րը կա «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» ա­րեւմտ­յան եւ ռու­սա­կան տար­բե­րակ­նե­րի մի­ջեւ, դա կո­մու­նի­կա­ցիա­նե­րի վե­րա­գոր­ծարկ­ման հարցն է: Ա­րեւ­մուտ­քի թե­զը, ո­րը ա­ռաջ է տա­նում նաեւ Նի­կո­լը, սա է՝ կո­մու­նի­կա­ցիա­նե­րը, եւ կոնկ­րետ՝ Մեղ­րիի հատ­վա­ծը պետք է գտնվեն տվյալ պե­տութ­յան բա­ցար­ձակ վե­րահս­կո­ղութ­յան տակ: Նի­կոլն ան­գամ հայ­տա­րա­րեց անվ­տան­գութ­յան վե­րահս­կո­ղութ­յան հա­տուկ կա­ռույց ստեղ­ծե­լու մա­սին: Ի­հար­կե, գե­ղե­ցիկ է հնչում:  Սա­կայն հա­մաշ­խար­հա­յին պրակ­տի­կան այլ բան է ցույց տա­լիս: Կո­մու­նի­կա­ցիա­նե­րը, ո­րը 21-րդ դա­րի գլխա­վոր հարս­տութ­յուն­նե­րից են, ի­րա­կա­նում վե­րահս­կում են այն ու­ժե­րը, ո­րոնց աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վե­րահս­կո­ղութ­յան տակ է այս կամ այն եր­կի­րը: Մ­նա­ցա­ծը՝ սու­վե­րեն ի­րա­վունք եւ նման բան, դա ար­դեն գե­ղե­ցիկ փա­թե­թա­վո­րումն է: Կոնկ­րետ դեպ­քում, Մեղ­րիի հան­գույ­ցը կվե­րահս­կի այն գլո­բալ ու­ժը, ո­րը Հա­յաս­տա­նի նկատ­մամբ կու­նե­նա աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վե­րահս­կո­ղութ­յուն: Հայ-ադր­բե­ջա­նա­կան «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը» կստո­րագր­վի՞ Բր­յու­սե­լում, Հա­յաս­տա­նի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վե­րահս­կո­ղութ­յու­նը, նաեւ Մեղ­րիի գի­ծը կվե­րահս­կի ԱՄՆ-ն: Կս­տո­րագր­վի Մոսկ­վա­յո՞ւմ, ա­պա` ՌԴ-ն: Թ­բի­լի­սիո՞ւմ՝ Ան­կա­րան: Ու վեր­ջին տար­բե­րա­կը, որ Հա­յաս­տա­նը կմնա ա­ռանց ո­րե­ւէ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վե­րահս­կո­ղութ­յան, այն է՝ բա­ցար­ձակ ան­կախ, դա հե­քիաթ­նե­րի ժան­րից է:

Այ­սինքն, երբ Ա­լիե­ւը խո­սում է բա­նակ­ցութ­յուն­նե­րը ռու­սա­կան միջ­նոր­դութ­յամբ կամ Թ­բի­լի­սիում շա­րու­նա­կե­լու մա­սին, դա մեկ բան է նշա­նա­կում՝ կա­րող է հա­մա­ձայն­վել, որ պայ­մա­նա­գիր կնքվի նո­յեմ­բե­րի 9-ի ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յան հիմ­քով, ա­վե­լի նա­խընտ­րե­լի է, որ կա­րո­ղա­նա հաս­նել Էր­դո­ղա­նի պա­հան­ջած «Թ­յուր­քա­կան մի­ջանց­քին»: Բայց դեմ է ԱՄՆ-ի վե­րահս­կո­ղութ­յա­նը: Իսկ դե­պի Բր­յու­սել գնա­ցող Նի­կոլն ի­րա­կա­նում խո­սում է ա­մե­րիկ­յան վե­րահս­կո­ղութ­յու­նից, թեեւ քաջ գի­տակ­ցե­լով, որ դրան հաս­նել հա­զիվ թե կա­րո­ղա­նա: Բայց նաեւ այդկերպ ստեղ­ծում է մի այն­պի­սի բա­նակ­ցա­յին փա­կու­ղի, որ կա­րող է հան­գու­ցա­լուծ­վել  նաեւ ռազ­մա­կան ճա­նա­պար­հով: Այն­պես, ինչ­պես լուծ­վեց ար­ցախ­յան խնդի­րը:

Ամ­բողջ խնդի­րը նո­րից հաս­նում է հե­տեւ­յա­լին՝ Ա­լիե­ւը կա­րո՞ղ է նման քայ­լի գնալ, հաշ­վի առ­նե­լով Ի­րա­նի, Ռու­սաս­տա­նի, թե­րեւս նաեւ այս պա­հին ռուս-ի­րա­նա­կան տան­դե­մի հետ բախ­ման գնալ  չցան­կա­ցող Թուր­քիա­յի գոր­ծո­նը, ա­հա հենց սա է ամ­բողջ խնդի­րը:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

«Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը «սառույցին է գրվում»Մերցը խղճուկ խայտառակություն է. ՄեդվեդևԹրամփը ցանկանում է կրկին հանդիպել Պուտինի հետ«Դոբրոպոլեի կաթսա». Ուկրաինական ռազմավարական քաղաքը շրջապատված է⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկըԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. ArmlurԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էՌԴ քաղաքացիներն իրենց ընտրությամբ ցույց տվեցին, որ «ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովԱրգելք կսահմանվի ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանման համարՏուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները. ՀՌՀԱրեգնազ Մանուկյանը կգնա տունԱՀԾ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումինԷլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունումԴադարեցվել են Թուրքիայից Իրան չվերթներըԱՄՆ-ն 1.1 միլիոն դոլար է ներդրել Եղեգնաձորում նոր հրշեջ կայանի ստեղծման համարՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Դավթաշեն վարչական շրջանումUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համարԱրարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված