«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել Սյունիքում Հորդառատ անձրև, կարկուտ․ առաջիկա օրերի եղանակը Մանր եղջերավորների գործով անցնող ԱԺ պատգամավորի քրգործը մեծ աղմուկով կուղարկվի դատարան. «Ժողովուրդ» ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների որոշակի բարելավումն արգելակել է Հայաստանը Ռուսաստանից հեռվացնելու՝ Փաշինյանի ծրագիրը․ Զատուլին Ուկրաինական ուժերը, չնայած Մոսկվայի միակողմ հրադադարի, Կուրսկի ճակատում ճեղքման նոր փորձ են արել (Տեսանյութ) Մոսկվայում Ալիևի բացակայությունը շքերթից գնահատում են, որպես «խորացող պառակտման ախտանիշ» Պակիստանը հարձակվել է Ջամմուм և Քաշմիրում գտնվող հնդկական ռազմական բազաների վրա (Տեսանյութ) Քեզ չէ, Ձեզ է քո համար. լարված իրավիճակ հիվանդանոցում Շտապ. Ձերբակալել են լրագրող Լիլիթ Աղեկյանին, հիմա էլ ՁՊՎ-ից տեղափոխում են հիվանդանոց Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը շարունակում է ռիսկեր եւ սպառնալիքներ առաջացնել. Իգիթյան

Այսօր աղբը որպես մշակույթ են ներկայացնում. ՆԻԿՈԼ ԱՂԱԲԱԲՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է գլենդելաբնակ նկարիչ, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր, Հայաստանի նկարիչների միության անդամ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի պրոֆեսիոնալ նկարիչների միջազգային միության անդամ ՆԻԿՈԼ ԱՂԱԲԱԲՅԱՆԻ հետ:

Պարոն Աղաբաբյան, Գլենդելում արվեստը, գեղանկարչությունն ի՞նչ մակարդակի վրա են:

— Ոչ միայն Գլենդելում, այլ ընդհանրապես Կալիֆոռնիայում մշակույթն այսօր ավելի շատ բիզնեսի աղբյուր է հանդիսանում: Այսինքն` այս պարագայում մշակույթի մասին խոսելն այդքան էլ լուրջ չէ: Բայց, դժբախտաբար, միայն ԱՄՆ-ում չէ այդ վիճակը: Այսօր մշակույթի հանդեպ ամեն տեղ նման վերաբերմունք է: Փարիզը, որը մշակույթի մայրաքաղաքն էր, այսօր այնտեղ էլ մշակույթի նկատմամբ հետաքրքրությունն անկում է ապրում: Իսկ ստեղծագործողները բոլոր ժամանակներում ստեղծագործել են: Ուղղակի հիմա հոգեւորից հեռացնելու, մարդկանց ռոբոտացնելու համընդհանուր պրոցես է գնում: Այսօր, չգիտես ինչու, մշակույթին են վերագրում POP ART-ը, որն, ըստ իս, չի կարող մշակույթ լինել: Պոպուլյար կարող է կոշիկը կամ այլ ինչ-որ բան լինել, բայց ոչ մշակույթը: Մշակույթը պետք է մեկ քայլ առաջ ուղղորդող լինի, որի ֆունկցիան հենց այդ ուղղորդելու մեջ է: Հարյուր տարի առաջ, երբ բիզնեսը մտավ մշակույթ, սկսեց ոչնչացնել ամեն առողջ միտք: Եվ եթե նախկինում մտածում էինք, որ դա միայն բիզնեսի համար է, հիմա տեսանելի է, որ դա ե՛ւ բիզնեսի, ե՛ւ մարդկությանը հոգեւորից հեռացնելու ծրագիր է:

Այսինքն` դուք ի նկատի ունեք գլոբալիզացիան՝ որպես ծրագի՞ր:

— Այո, եւ դա նոր երեւույթ չէ: Երկար տարիներ դրա վրա աշխատել են: Մի ժամանակ այն գալերիստները, որոնք արվեստագետների հետ աշխատում էին, իրենց բիզնեսն անում էին, բայց չէին թելադրում ինչ նկարել, ներկայացնել: Հիմա գալերիան դարձել է խանութ: Նախ ոչինչ չանելով` նկարիչներից շատ բարձր տոկոս են վերցնում, երկրորդն էլ ինչ-որ վաճառվում է, դա են մեջտեղ հանում: Եթե նախկինում գալերիան ներկայացնում էր նկարչությունը, նրա ուղղությունները, մտածողությունը լուրջ աշխատանք էր անում, ապա հիմա այնքան անհեթեթություններ փիառ արեցին եւ տեսան, որ վաճառվում է, արդեն իրենց այլեւս չի էլ հետաքրքրում, թե ինչ են ցուցադրում: Իրենց համար միայն կարեւորն այն է, թե ինչպես անեն, որպեսզի կարողանան վաճառել: Դա ապրանք են դարձնում ու վաճառում են: Եվ այդ սուտը հետաքրքրությունից զրկել է մարդկանց: Մարդիկ էլ մեղավոր չեն, որովհետեւ այնքան են սուտ խոսել, այնքան են աղբը որպես մշակույթ ներկայացրել, որ մարդիկ չեն բավարարվում: Տանում են իրենց տուն, այդ նկարներն իրենց հարմոնիայից հանում են: Ինչքան էլ որ փորձում են մարդկանց անգրագետ դարձնել, միեւնույնն է, նրանք ինտուիտիվ զգում են, եւ դա իրենց չի գրավում:

Հայկական մշակույթի, Հայաստանում կառուցվող նոր արձանների մասին ի՞նչ կասեք:

— Այդ ամբողջն իմ ասածի շղթան է: Երբ ուզում են տրորել իրական արժեքը, բերում են կողքը կեղծ ինչ-որ բաներ եւ իրական արժեքը նսեմացնելու նպատակով ուզում են այդ հիմարությունները ներկայացնել՝ որպես արվեստ, մշակույթ: Արդյունքում այն մարդիկ, ովքեր արվեստագետ չեն, դժվար են ընկալում, թե որն է իրական մշակույթը: Ու այդպիսի «մշակույթ» ներկայացնելով` հաջողության են հասնում: Եվ դրա արդյունքում լինում է այն, ինչ-որ տեսնում ենք: Ճիշտ է, ես ԱՄՆ-ում եմ ապրում, բայց հոգով Հայաստանով եմ ապրում եւ տեսնում եմ, թե այսօր Հայաստանում ինչ է կատարվում: Բոլոր ոլորտներում, այդ թվում նաեւ` քանդակներ տեղադրելու ոլորտում, անթույլատրելի բաներ են կատարվում: Ուղղակի ցավալին այն է, որ այսօր մենք անուժ ենք: Անուժ ենք այն իմաստով, որ թելադրողը թելադրում է եւ ֆինանսավորում է հիմարություններ: Դժբախտաբար, այդ երեւույթի դեմն առնելը շատ դժվար է: Դա սկսվեց այն ժամանակներից, երբ Կասկադի տակ այդ բացօթյա ցուցադրությունները լցրեցին: Դա անտիմշակույթ է: Ես եւ մի շարք արվեստագետներ դեռ այն ժամանակ բարձրաձայնել ենք, բայց քանի որ այդ ամենն անողները մեծ ֆինանսներ ունեին, մեր ձայնն ուղղակի խլացվում էր: Հիմա էլ ներսից են փորձում անարժեք գործերը որպես մշակույթ ներկայացնել:

Հայաստանում տեղադրվող անարժեք որեւէ գործի օրինակ կբերե՞ք:

— Վանաձորում Վիկտոր Համբարձումյանի արձանի հեղինակը չգիտեմ ով է, բայց ադպիսի դեգեներատ բաներ չի կարելի անել:

Հեղինակը քանդակագործ Գեղամ Բեգջանյանն է, ով նաեւ Վանաձորում «Զորավար Անդրանիկ» արձանի հեղինակն է:

— Վանաձորում Անդրանիկի արձանը կառուցելու համար ես էլ եմ հովանավորել, բայց այդ արձանը նույնպես ինձ չի գոհացնում: Մի քիչ դժվար է հեղինակի հասցեին վատ բաներ ասելը, բայց ես հիմնականում խոսում եմ երեւույթների մասին: Տձեւը չի կարելի որպես կատարյալ ֆորմա մատուցել:

Առհասարակ, ճի՞շտ եք համարում արձաններով լցնելը Երեւանը:

— Մենք հայ քրիստոնյա ենք, եւ մեր Առաքելական եկեղեցին չի ընդունում արձանապաշտությունը: Դա ավելի շատ կռապաշտություն է: Կարելի է նաեւ ինչ-որ սիմվոլներ անել: Այդքան արձաններ ունենալուն մեր կրոնը, հավատքը, մտածողությունը կողմ չէ: Գոնե պրոֆեսիոնալ մոտեցում լինի: Ինքնուս ու պրիմիտիվ մոտեցումներ են: Դրանք չես կարող համեմատել Ալեքսանդր Թամանյանի, Առնո Բաբաջանյանի արձանների հետ: Այդպիսի պրիմիտիվ, ոչ պրոֆեսիոնալ արված քանդակներ գերեզմաններում ենք տեսնում: Հիմա մեր մայրաքաղաքը գերեզմանատո՞ւն են դարձնում:

Ասում են՝ անճաշակ արձաններն արվում են պատվիրատուի ցուցումներով: Որքանո՞վ է ճիշտ, որ արվեստագետը կուրորեն անի այն, ինչ իրեն թելադրում է պատվիրատուն: Չէ՞ որ պատվիրատուն հիմնականում այդ բնագավառի մարդ չէ եւ կարող է նաեւ սխալվել: Ի վերջո, որպես հեղինակ ներկայանալ անճաշակ արձանով, ինչ է չկորցնեն պատվիրատուին, ըստ Ձեզ, ճի՞շտ մոտեցում է:

— Պատվիրատուն, որը հեռու է արվեստից, եւ իր ունեցածը միայն փողն է, չի կարող ճաշակ թելադրել: Արվեստի պատվիրատուն պետք է լինի բարձր ինտելեկտի տեր մարդ, որը կուղղորդի արվեստը: Ես անընդունելի եմ համարում, որ արվեստագետը արձանը կամ կոթողը կերտելիս անի այն, ինչ թելադրում է պատվիրատուն: Տարիներ առաջ, երբ Ֆրանսիայում մի գալերիի հետ աշխատում էի, նա ինձ մի նախադասություն ասաց, որի համար ես կապերս նրա հետ խզեցի:

Ի՞նչ ասաց, որի համար դադարեցրիք համագործակցել:

— Ասաց. «Այս նկարչությունը, որ անում ես, այսպիսի մոտեցմամբ շարունակիր»: Ես ասացի. «Չեղա՛վ, դուք ինձ չպետք է ասեք` ես ինչ անեմ»: Եթե խոսում ենք արվեստագետ- պատվիրատու հարաբերությունների մասին, ապա դա նաեւ արվեստագետի ազնվության մասին է խոսում: Ի՞նչ է նշանակում անհաջող գործերով փող աշխատել: Փող կարելի է ուրիշ տեղ աշխատել: Արվեստով չի կարելի փող աշխատել: Դա նորմալ չէ...

Այսօր մեր երկրում մարդիկ շատ են հիասթափված ու տխուր: Ի՞նչ եք կարծում՝ մենք իրավունք ունե՞նք հիասթափվելու:

— Բոլոր նրանք, ովքեր առողջ են մտածում, չպետք է հիասթափվեն: Միեւնույնն է, մշակույթ ոչնչացնելու ծրագիրը գլոբալիստների մոտ չի հաջողվի: Մենք պետք է տեր կանգնենք մեր երկրին ու մշակույթին: Եվ մեր հերոսների կյանքի գնով կորցրածը պետք է այնպես անենք, որ կարողանանք վերադարձնել: Այսօր մենք հիասթափվելու իրավունք չունենք:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

 






«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել ՍյունիքումՀորդառատ անձրև, կարկուտ․ առաջիկա օրերի եղանակըՄանր եղջերավորների գործով անցնող ԱԺ պատգամավորի քրգործը մեծ աղմուկով կուղարկվի դատարան. «Ժողովուրդ»ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների որոշակի բարելավումն արգելակել է Հայաստանը Ռուսաստանից հեռվացնելու՝ Փաշինյանի ծրագիրը․ ԶատուլինՈւկրաինական ուժերը, չնայած Մոսկվայի միակողմ հրադադարի, Կուրսկի ճակատում ճեղքման նոր փորձ են արել (Տեսանյութ)Մոսկվայում Ալիևի բացակայությունը շքերթից գնահատում են, որպես «խորացող պառակտման ախտանիշ»Պակիստանը հարձակվել է Ջամմուм և Քաշմիրում գտնվող հնդկական ռազմական բազաների վրա (Տեսանյութ)Քեզ չէ, Ձեզ է քո համար. լարված իրավիճակ հիվանդանոցումՇտապ. Ձերբակալել են լրագրող Լիլիթ Աղեկյանին, հիմա էլ ՁՊՎ-ից տեղափոխում են հիվանդանոցԱդրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը շարունակում է ռիսկեր եւ սպառնալիքներ առաջացնել. ԻգիթյանՉեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը. ՈՒԵՖԱ Պապական աթոռը զբաղեցրել է ԱՄՆ ներկայացուցիչ, ով կապված է Թրամփի եւ աջակողմյան պահպանողական շրջանակների հետԱլիեւը չեղարկել է իր այցը Մոսկվա Բրիտանիայի ճնշման և Էրդողանի անձնական զանգի արդյունքում. Ուկրաինական աղբյուրՎլադիմիր Պուտինի ելույթը Մոսկվա ժամանած օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հանդիսավոր ընթրիքի ժամանակ (Տեսանյութ)Հռոմի նոր պապ դարձավ... Դոնալդ Թրամփը (Տեսանյութ)Կուսակցության գրասենյակում հանդիպել են «Արթուն ենք» շարժման ներկայացուցիչներինՓաշինյանին հանրահայտ «Aurus»-ով ուղեկցեցին Կրեմլ, պաշտոնական ընդունելություն է կազմակերպվածՌուսաստանի և Չինաստանի նախագահների միջև Մոսկվայում բանակցությունները տևել են մոտ 7,5 ժամԿարդինալների կոնկլավը ընտրել է Հռոմի 267-րդ պապին (Տեսանյութ)Անտանելի կորուստ… Հայտնիները սգում են Վարդուհի Վարդանյանի ամուսնու եղբոր մաhըԱդրբեջանը Թուրքիայում կմիանա «Anatolian Phoenix-2025» զորավարժություններինԱմոթ է, ամեն բան գցել էդ մարդու վրա, դա առնվազն անշնորհակալ քայլ է․Գագիկ Մելքոնյան«Ոսկե գնդակի» հավակնորդների թարմացված վարկանիշային աղյուսակը Չեմպիոնների լիգայի հաղթողի հիմնական հավակնորդ է ՊՍԺ-ն է. OptaԵրկխոսության մեջ ենք, եթե Տիկնիզյանի Եվրոպա տրանսֆերը կայանա, ակումբը կհայտարարի դրա մասին. գործակալՎիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ՝ Աբովյան քաղաքում. կան վիրավորներԱբսուրդ է, որ թաղապետարանում խուլիգանական վարքագիծը կապում են Կրեմլի հետ. Աննա ԳրիգորյանԱդրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Խնածախի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տան տանիքը․ ՀՀ ՊՆ (լուսանկարներ)Ucom-ը և Hero House Yerevan-ը հայտարարում են համագործակցության մասինՀնդկաստանն Ադրբեջանից ապրանքների ներմուծման վրա արգելք է դրել. Պակիստանի դեսպանՓաշինյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներինՊուշկինի անվան դպրոցում առավոտից դասադուլ է Բայդենի «դիմակը պատռվել է»․ PoliticoԱրմեն Գրիգորյանը կմեկնի ՀնդկաստանՊուտինը չի շնորհավորել ԹրամփինՀանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանին 3 օր ժամանակ են տվելՀունիսի 3-ից օգոստոսի 22-ը վարժական հավաքներ կանցկացվենՀՐԱՏԱՊ. Դեպքը կրիմինալ էԱմեն ինչ անելու ենք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ չլինի. Հակոբ Ասլանյան (տեսանյութ)«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելինԱղոթեք այդ կնոջ եւ երեխայի համար, քանզի Ձեր պատճառով կարող է նա այլեւս եկեղեցի չգնալՉպետք է բացառել քրեական օրենսգրքով նախատեսված ցանկացած հանցագործություն. երեխայի վաճառք, առևանգում, օրգանների վաճառք. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկելԱրյունոտ ռակիրովկաներ են գծվել, ժամացույցը վերջին պտույտն է գործում. Զգուշացնում է հայտնի էքստրասենսըՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՀունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը X սոցիալական ցանցում գրել է, որ Ուկրաինան վտանգ է ներկայացնում Եվրամիության գյուղատնտեսության համար։ Հունգարիայի կառավարության ղեկավարի խոսքով՝ մշակության համար պիտանի եվրոպական հողերի 40%-ը գտնվում է Ուկրաինայի վերահՓաշինյանը լուծարեց Գավառի մանկատունըԹրամփը ստիպված է եղել կատարել կնոջ պարտականություններըՀնդկաստանն արգելել է Ադրբեջանից ապրանքների ներմուծումըԼեհաստանը հրաժարվել Է Գերմանիայից փոխհատուցում պահանջել․ Do RzeczyՊուտինը շնորհավորել է Հայաստանին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top