Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
ՆերքաղաքականԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արագած Ախոյանին կալանավորվել են։ Այս մասին հայտնել է «Կամք» նախաձեռնության անդամ Վահագն Չախալյանն իր ֆեյսբուքյան էջում։
«Մինչև ուրախացանք մի քանի քաղկալանավորների ազատ արձակմամբ, ռեժիմը նորերին է կալանավորում… Թե բա ժողովրդավարության բաստիոն։ Ախոյան ջան պինդ մնա»,- գրել է նա։
Լրատվամիջոցներին հայտնի է դարձել, որ Ախոյանին կալանավորվել են իբրև թե սոցիալական հարթակում բռնության կոչ պարունակող գրառման համար: Թե խոսքը կոնկրետ որ գրառման մասին է և այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
