Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

«ՆՈՐ ՄԻՋՆԱԴԱՐԻ» ՆՈՐ ՌԵՊՐԵՍԻԱՆԵՐԸ

Վերլուծություն

Մի­ջազ­գա­յին փոր­ձա­գետ­նե­րը մատ­նան­շում են նոր հա­մաշ­խար­հա­յին թրենդ, ո­րը մար­տահ­րա­վեր է բո­լոր ազ­գա­յին պե­տութ­յուն­նե­րի հա­մար` այս­պես կոչ­ված «նոր միջ­նա­դա­րը»: Գ­լո­բա­լա­ցու­մը բե­րեց մի եր­ևույթ, ո­րը չէին նա­խագ­ծել դրա ճար­տա­րա­պետ­նե­րը` միջ­նա­դար­յան կայս­րութ­յուն­նե­րի վե­րած­նունդ տասն­յակ մի­լիո­նա­վոր բնա­կիչ­նե­րով երկր­նե­րում, ընդ ո­րում` այդ բնա­կիչ­նե­րի կե­սից ա­վե­լին 25 տա­րե­կա­նից ե­րի­տա­սարդ են: Խոս­քը կոնկ­րետ մեր տա­րա­ծաշր­ջա­նում Ի­րա­նի և Թուր­քիա­յի մա­սին է, կան­խա­տես­վում է նաև Ա­րա­բա­կան խա­լի­ֆա­տի վե­րած­նունդ: Ռու­սաս­տա­նում թեև վա­ղուց են խո­սում «իմ­պե­րիա­յի» մա­սին, սա­կայն դեռևս ռեալ քայ­լեր գրե­թե չի եր­ևում: Փոր­ձա­գետ­նե­րը նշում են, որ «նոր միջ­նա­դա­րի» ի­րո­ղութ­յուն­նե­րը լրջա­գույն մար­տահ­րա­վեր են ան­գամ Իս­րա­յե­լի պես «է­տա­լո­նա­յին» ազ­գա­յին պե­տութ­յան հա­մար, և դա ար­դեն եր­ևաց Գա­զա­յի պա­տե­րազ­մի ըն­թաց­քում:

ԱՎԻՍ ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆԻ «ԴԱՓՆԻՆԵՐԸ» ՀԱՆԳԻՍՏ ՉԵՆ ՏԱԼԻՍ ՆԻԿՈԼԻՆ

­Սա­կայն Հա­յաս­տա­նը «նոր միջ­նա­դա­րի» ի­րա­վի­ճա­կին ա­ռե­րես­վում է կա­պի­տուլ­յան­տա­կան խուն­տա­յի կող­մից գրե­թե վե­րաց­ված ինք­նիշ­խա­նութ­յամբ և­ ազ­գա­յին պե­տութ­յան ինս­տի­տուտ­նե­րի սրըն­թաց քայ­քայ­ման պայ­ման­նե­րում: Խո­շոր հաշ­վով 2018–ի հե­ղաշր­ջու­մը հենց այդ նպա­տա­կով էլ ծրագր­վել և­ ի­րա­գործ­վել էր գլո­բալ խա­ղա­ցող­նե­րի կող­մից, որ­պես­զի չե­զո­քաց­վի Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան` կա­յա­ցած ազ­գա­յին պե­տութ­յան գոր­ծո­նը: Նաև այդ նպա­տա­կով ագ­րե­սիվ մար­տա­կան քա­րոզ­չութ­յան մի­ջո­ցով պատ­վաստ­վեց տո­տալ ար­ցա­խահա­յա­ցութ­յունն ու ժե­խամ­տութ­յու­նը, «միայն թե նախ­կին­նե­րը չվե­րա­դառ­նան» տխմա­րա­գույն հո­գե­բա­նութ­յու­նը:

Իսկ հի­մա Նի­կո­լը կար­ծես թե ո­րո­շել է փոր­ձել հա­վեր­ժաց­նել իր իշ­խա­նա­վա­րու­մը, մա­նա­վանդ որ նրա պես խա­մա­ճի­կը և «աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ֆլ­յու­գե­րը» կար­ծես ո­րոշ դիս­կոմ­ֆոր­տով հան­դերձ ձեռն­տու է բո­լոր ար­տա­քին խա­ղա­ցող­նե­րին: Իր «խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րու­կը» կամ «про­ход­ной двор»–ն­ էլ կար­ծես ձեռք է տա­լիս բո­լո­րին` ա­մեն մե­կին իր բա­ժին շահն ա­ռաջ տա­նե­լու: Իսկ «հա­վեր­ժաց­ման» տեխ­նո­լո­գիան` ընդ­դի­մութ­յան ոչն­չա­ցու­մը ռեպ­րե­սիա­նե­րով, թեև այս պա­հին ընդ­դի­մութ­յու­նը կար­ծես թե սպառ­նա­լիք չէ նրա հա­մար, սա­կայն դա չի նշա­նա­կում, որ ա­պա­գա­յում սպառ­նա­լիք չի լի­նի: Ճիշտ է, հան­րութ­յա­նը փոքր­–ինչ «փա­փուկ բարձ» տվին` «ճռռա­լով» ա­զատ ար­ձա­կե­լով Գա­րիկ Գա­լե­յա­նին, Լ­ևոն Քո­չար­յա­նին և Տաթև Վի­րաբ­յա­նին, սա­կայն ռեպ­րե­սիվ ընդ­հա­նուր կուր­սը դրա­նով չի փոխ­վել: Մաս­նա­վո­րա­պես, քրեո­րեն հե­տապնդ­վում է Հ­րանտ Բագ­րատ­յա­նը` այս­պես կոչ­ված «ա­տե­լութ­յան բոր­բոք­ման» հոդ­վա­ծով (ո­րին հնա­րա­վոր է հար­մա­րեց­նել ցան­կա­ցած հրա­պա­րա­կա­յին քննա­դա­տութ­յուն), և­ ա­մե­նա­կար­ևո­րը` սկսել են մարդ­կանց դեմ քրգոր­ծեր հա­րու­ցել ան­գամ այն գրա­ռում­նե­րի հա­մար, ուր կոնկ­րետ ա­նուն­ներ չկան:

Այս­պես, ի­րա­վա­պաշտ­պան Ա­վե­տիք Իշ­խան­յա­նի դեմ քրգործ սկսե­ցին «Մահ դա­վա­ճան­նե­րին» դարձ­վածք պա­րու­նա­կող ֆեյս­բուք­յան գրառ­ման հա­մար, որն ար­վել է սեպ­տեմ­բե­րի 19–ի ադր­բե­ջա­նա­նի­կո­լա­կան ագ­րե­սիա­յի առն­չութ­յամբ: Ի­րա­վա­պաշտ­պա­նը դրա առն­չութ­յամբ գրել է. «Քիչ ա­ռաջ ինձ զան­գա­հա­րեց ոմն քննիչ և հա­ղոր­դեց, որ ինձ մե­ղադ­րանք է ա­ռա­ջադր­վել քր. օ­րեն­քի. «բռնութ­յան կոչ», 330 հոդ­վա­ծով։ Մե­ղադ­րան­քի հիմք է հան­դի­սա­ցել, ս.թ. սեպ­տեմ­բե­րի 19–ի ներ­քո բեր­ված գրա­ռու­մը։ Բա­ցար­ձա­կա­պես չեմ զղջում գրառ­ման հա­մար, նույ­նիսկ հա­մա­րում են այն ա­վե­լի քան մեղմ է։ Պետք է շատ ա­վե­լի վճռա­կան, բիրտ խո­սել և գոր­ծել դա­վա­ճան­նե­րի դեմ։

Այ­սօր ա­մոթ է, ե­թե քեզ մե­ղադ­րանք չեն ա­ռա­ջադ­րել, ու­րեմն դու հար­մար­վել ես ու հաշտ­վել հայ­րե­նի­քի կորս­տի հետ։ Ս­տա­լին­յան շրջա­նում գնդա­կա­հա­րե­ցին եր­կու պա­պե­րիս ու մի տա­տիս, բրեժնև­յան շրջա­նում ԿԳԲ էին տա­նում ու հար­ցաքն­նում հորս։ Վեր­ջա­պես, ան­կախ կոչ­վող, ի­րա­կա­նում՝ ո­ղոր­մե­լի Հա­յաս­տա­նում, գար­շա­պե­տի ցու­ցու­մով, ինձ էլ մե­ղադ­րանք ա­ռա­ջադր­վեց»։

Ի դեպ, կոնկ­րետ ա­նուն չպա­րու­նա­կող գրառ­ման հա­մար քրեա­կան վա­րույթ կա և կու­սակ­ցա­պետ Տիգ­րան Ու­րի­խան­յա­նի դեմ` այն բա­նի հա­մար, որ գրել էր «при­ду­рок»–նե­րին վատ բան ա­նե­լու մա­սին: Այ­սինք` ստաց­վում է, որ խուն­տա­յի ա­ռանց­քա­յին դեմ­քերն ի­րենց վրա են վերց­րել և՛ «при­ду­рок», և՛ դա­վա­ճան լի­նե­լը, ու դրա­նով այդ գրա­ռում­նե­րը ստա­ցան նրանց դեմ վտան­գա­վոր բան կոչ ա­նե­լու բնույթ: Դա նոր, չտեսն­ված խոսք է «թավշ­յա» ի­րա­վա­գի­տութ­յան մեջ, այդ տար­բե­րա­կով մար­դուն կա­րող են մե­ղադ­րանք ա­ռա­ջադ­րել, ա­սենք, ան­գամ այլ­մո­լո­րա­կա­յին­նե­րի դեմ բան գրե­լու հա­մար: Կարճ ա­սած` մար­դը լի­նի, քրեա­կան հոդ­ված կգտնվի, դա միա­վո­րում է թե­րուս տեր­տեր Ս­տա­լի­նին և թե­րուս լրագ­րող Նի­կո­լին: Բայց Նի­կոլն ու­զում է ստա­լին­յան կա­մա­յա­կա­նութ­յուն­ներն էլ գե­րա­զան­ցել, ու թերևս նրա ի­դեա­լը 1920–21 թվա­կան­նե­րի դա­հիճ Ա­վիս Նու­րի­ջան­յանն է, ո­րին բա­վա­րա­րում էր միայն «հե­ղա­փո­խա­կան հո­տա­ռութ­յու­նը»:

Իսկ բա­վա­կա­նին կու­րիո­զա­յին էր ԱԱԾ­–ի ար­տադ­րած «կի­նոն», ուր խոս­վում էր են­թադ­րա­բար ռու­սա­մետ «Հ­յու­սի­սա­յին տեր­ևա­թափ» տե­ռո­րիս­տա­կան հնգյա­կի մա­սին, բայց կադ­րում ցու­ցադր­վել էր խզբզած թուղթ` հա­կա­ռու­սա­կան ԱԺԲ­–ի հի­շա­տա­կու­մով: Ժի­րայր Սէ­ֆիլ­յա­նին հար­ցաքն­նել են ԱԱԾ­–ում, իսկ կա­լա­նա­վոր­ված հնգյա­կից եր­կու­սը ԱԺԲ­–ի հան­րա­հա­վաք­նե­րի մաս­նա­կից են: «Փա­շին­յան Նի­կո՛լ, վստահ ե­ղիր, որ մենք քո հետ­ևից հինգ հո­գով չենք գա­լու կամ տա­սը հո­գով չենք գաու։ Գա­լու ենք տասն­յակ հա­զա­րա­վոր հայ մարդ­կան­ցով»,– ԱԺԲ­–ի ա­սու­լի­սում հայ­տա­րա­րեց Ազ­գա­յին–­ժո­ղովր­դա­վա­րա­կան Բ­ևե­ռի խորհր­դի ան­դամ Ժի­րայր Սէ­ֆիլ­յա­նը։ Տասն­յակ հա­զար­նե­րո՞վ` դե աչ­քովս տես­նեմ, Սէ­ֆիլ­յան: Նա նշեց, որ Բ­ևեռն իր քա­ղա­քա­կան գոր­ծու­նեութ­յան մա­սին բարձ­րա­ձայ­նել է ու բարձ­րա­ձայ­նում է, շա­րու­նա­կե­լու է նույն մար­տա­վա­րութ­յու­նը։

«Բ­ևե­ռը մշտա­պես խո­սել է հան­ցա­գործ­նե­րին պատ­ժե­լուց, ա­ռաջ­նա­հեր­թո­րեն խոս­քը վե­րա­բե­րում է քեզ ու քո շրջա­պա­տին։ Բ­ևե­ռը կողմ է ձեզ պատ­ժել մեր պատ­կե­րաց­րած ա­պա­գա ան­ցու­մա­յին կա­ռա­վա­րութ­յան, ար­դա­րա­դա­տութ­յան փու­լում, հայ­կա­կան Ն­յու­րն­բեր­գի պես։ Այդ­պես ենք պատ­կե­րաց­նում քեզ պատ­ժե­լը»,– դի­մե­լով Փա­շին­յա­նին՝ ա­սաց Սե­ֆիլ­յա­նը։ Նա ա­սաց՝ տղա­նե­րը, Ալ­բերտ Բա­զե­յա­նը ա­զա­տազրկ­վել են Փա­շին­յա­նի ցու­ցու­մով։ «Կանգ առ այս ըն­թաց­քիցդ, կրկնում եմ՝ պատ­րաստ­վիր հե­ռա­նալ։ Ե­թե ոչ, ա­սե­ցինք՝ ին­չեր կա­րող են տե­ղի ու­նե­նալ»,–­ ա­սաց Սե­ֆիլ­յա­նը։

Stukach

ԻՍԿ «ԿՈՄԻՏԵՆ» Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՄ

Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, Նի­կոլն ու­նի վատ ե­րազ, ո­րից սար­սա­փա­հար արթ­նա­նում է` որ Արև­մուտ­քը սկսել է խան­գա­րել իր ռեպ­րե­սիվ գոր­ծո­ղութ­յուն­նե­րը: Այդ տե­սիլ­քը «թեթ­ևա­կի» նրա աչ­քի ա­ռաջ բե­րեց ԱԺ «Պա­տիվ ու­նեմ» խմբակ­ցութ­յու­նը: ՀՀ ԱԺ «Պա­տիվ ու­նեմ» խմբակ­ցութ­յան ղե­կա­վար Հայկ Մա­մի­ջան­յա­նը եւ խմբակ­ցութ­յան պատ­գա­մա­վոր Թա­գու­հի Թով­մաս­յա­նը նո­յեմ­բե­րի 6–ին հան­դի­պել են ԵԽԽՎ մո­նի­տո­րին­գի հանձ­նա­ժո­ղո­վի Հա­յաս­տա­նի հար­ցե­րով հա­մա­զե­կու­ցող­ներ Կի­մո Կիլ­յու­նե­նի եւ Բո­րիա­նա Ա­բեր­գի հետ:

­Պատ­գա­մա­վոր­նե­րը հա­մա­զե­կու­ցող­նե­րի ու­շադ­րութ­յունն են հրա­վի­րել Ադր­բե­ջա­նի իշ­խա­նութ­յուն­նե­րի կող­մից մեր հայ­րե­նա­կից­նե­րի նկատ­մամբ ի­րա­կա­նաց­ված ցե­ղաս­պան գոր­ծո­ղութ­յուն­նե­րին, Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղից բռնի տե­ղա­հան­ված հա­յե­րի կար­գա­վի­ճա­կի, ա­պաս­տա­նի, աշ­խա­տան­քի եւ այլ կա­րիք­նե­րի ա­պա­հով­ման անհ­րա­ժեշ­տութ­յա­նը, ինչ­պես նաեւ Բաք­վում մինչ օրս պահ­վող հայ ռազ­մա­գե­րի­նե­րի, ան­հետ կո­րած­նե­րի խնդիր­նե­րին:

­Հան­դիպ­մա­նը «Պա­տիվ ու­նեմ» խմբակ­ցութ­յան ան­դամ­ներն անդ­րա­դար­ձել են նաեւ, ի­րենց հա­վաստ­մամբ, ՀՀ­–ում ժո­ղովր­դա­վա­րա­կան ար­ժեք­նե­րի ոտ­նա­հար­մա­նը, քրեա­կան գոր­ծե­րը՝ որ­պես ընդ­դի­մա­դիր­նե­րին լռեց­նե­լու գոր­ծիք, իսկ կա­լան­քը՝ որ­պես պա­տիժ կի­րա­ռե­լու դեպ­քե­րին, քա­ղա­քա­կան բան­տարկ­յալ­նե­րի նկատ­մամբ ի­րա­կա­նաց­վող ճնշում­նե­րին եւ ներ­քա­ղա­քա­կան այլ զար­գա­ցում­նե­րին:

Այ քաղ­բան­տարկ­յալ­նե­րի թե­մա­յի քննար­կու­մը եվ­րո­պա­ցի­նե­րի հետ լար­վա­ծութ­յուն է ա­ռա­ջաց­նում նի­կո­լենց մոտ, մա­նա­վանդ, երբ նա­խա­ձեռ­նող­ը ՀՀԿ–ն է: ՀՀԿ ղե­կա­վար, ՀՀ եր­րորդ նա­խա­գահ Սերժ Սարգս­յա­նից էլ նրանք վա­խեր ու­նեն, և­ այդ վա­խե­րը դրդում են վեր­ջին ռե­սուրս­նե­րը նե­տել «հա­կա­սեր­ժա­կան» քա­րոզ­չութ­յան հնոց: Նույ­նիսկ Զա­րու­հի Փոս­տանջ­յա­նի պես «рас­ход­ный ма­те­ри­ал»–ը դրե­ցին–քա­մե­ցին մինչև վերջ:

Իսկ «Ազ­գա­յին կո­մի­տեից» նի­կո­լենք դժվար թե մտա­վա­խութ­յուն­ներ ու­նե­նան: Դե հո Ար­ման Թա­թո­յա­նի վար­չա­պե­տութ­յան «գազն ան­ցած» թե­ման ի­րենց չի լա­րի: Ազ­գա­յին կո­մի­տեի ղե­կա­վար Վազ­գեն Մա­նուկ­յա­նը մեկ­նա­բա­նել է «Հա­յաս­տան» խմբակ­ցութ­յան պատ­գա­մա­վոր Արծ­վիկ Մի­նաս­յա­նի հայ­տա­րա­րութ­յունն ու դրան հետ­ևած ՀՀ նախ­կին ՄԻՊ Ար­ման Թա­թո­յա­նի, ՀՀ ա­ռա­ջին նա­խա­գահ Լ­ևոն Տեր–­Պետ­րոս­յա­նի մա­մու­լի խոս­նա­կի ար­ձա­գանք­նե­րը. «Հա­վա­նա­բար ի­րար են խառն­վել հետև­յալ ե­րեք ին­ֆոր­մա­ցիա­նե­րը.

Ա­ռա­ջին. կո­մի­տեն իս­կա­պես շատ կար­ևո­րել է իր մեջ հա­սա­րա­կութ­յան լայն շեր­տե­րի հե­ղի­նա­կա­վոր ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ ներգ­րա­վե­լը, և քն­նարկ­վել են տար­բեր ա­նուն­ներ, այդ թվում Ար­ման Թա­թո­յա­նի և Վար­դան Օս­կան­յա­նի ա­նուն­նե­րը։

Երկ­րորդ. կո­մի­տեի ան­դամ­նե­րը ներ­քին խո­սակ­ցութ­յան մեջ նաև քննար­կել են, թե իշ­խա­նա­փո­խութ­յու­նից հե­տո ով կա­րող է լի­նել վար­չա­պետ։ Տար­բեր մարդ­կանց ա­նուն­ներ են հնչել, այդ թվում և Ար­ման Թա­թո­յա­նի ա­նու­նը, բայց նրա հետ դա չի քննարկ­վել, և­ այդ­պի­սի ո­րո­շում չի ըն­դուն­վել։

Ընդ ո­րում, ես միշտ պնդել եմ, որ հի­մա ժա­մա­նա­կը չէ դա քննար­կե­լու, պետք է նախ­ևա­ռաջ կազ­մա­կեր­պել հա­մա­ժո­ղովր­դա­կան միաս­նա­կան շար­ժում, և­ երբ մո­տե­նանք այն եզ­րին, որ­տե­ղից եր­ևում է իշ­խա­նա­փո­խութ­յու­նը, այդ ժա­մա­նակ հնա­րա­վո­րութ­յուն կու­նե­նանք բնա­կան ձևով ա­ռա­ջար­կել վար­չա­պե­տի թեկ­նա­ծու։

Եր­րորդ. կո­մի­տեի ո­րոշ ան­դամ­նե­րի կար­ծի­քով՝ նպա­տա­կա­հար­մար և­ օգ­տա­կար կլի­ներ, ե­թե վե­հա­փառն ու ե­րեք նա­խա­գահ­նե­րը հան­դես գա­յին միաս­նա­կան հայ­տա­րա­րութ­յամբ՝ կապ­ված շարժ­ման և­ այն ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի հետ, ո­րոնք տե­ղի են ու­նե­նում Հա­յաս­տա­նում ու Ար­ցա­խում (բայց ոչ ի­հար­կե վար­չա­պե­տի թեկ­նա­ծո­ւի վե­րա­բեր­յալ), սա­կայն տեխ­նի­կա­կան պատ­ճառ­նե­րով այդ գա­ղա­փա­րի ի­րա­գոր­ծու­մը հե­տաձգ­վեց»։

­Լավ, այն ժա­մա­նակ քննար­կել եք, լավ եք ա­րել, հաս­կա­ցանք նաև, որ ԼՏՊ–ն «քըխ» է: Բայց հի­մա՞ ինչ եք ա­նում, նույ­նիսկ քաղ­բան­տարկ­յալ­նե­րի պաշտ­պա­նութ­յան հար­ցում եք պա­սիվ:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ