Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով ՀՀ–ից ցորենի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի արտահանումը 6 ամսով արգելվեց Մայր աթոռը զրկվեց պետության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքից ՔՊ-ական հանգուցյալ պատգամավորի կինը՝ պատգամավորի թեկնածու 65 տարեկանը եթե ուզում ա առանձին ապրի, պիտի պայման ստեղծեք, կաֆել-մետլախի մասին չպիտի մտածի «Քանի՞ շահառու է օգտվելու առողջության ապահովագրոթյունից», «1 մլն 600 000 դրամ», «Դրամ չէ, մարդ» «Վատ Սանտային» չներխուժել ԱՄՆ.Թրամփ Այսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպը Եվրամիությունը գտնվում է փլուզման վտանգի տակ.Օրբան Այսօր կաթոլիկ աշխարհը նշում է Սուրբ Ծնունդը

Թումանյանի տուն-թանգարանի տնօրենն ինքնակամ մեկնել է՝ ավելի քան քսան օր կառույցը թողնելով առանց ղեկավարման․ Ժաննա Անդրեասյան

Մշակութային

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Քանի որ տեղեկատվություն ստանալու համար ինձ դիմել են մարդիկ, որոնց կարծիքը և մասնագիտական փորձառությունը գնահատում եմ, հարկ եմ համարում անդրադառնալ թեմային, չնայած նախարարությունն արդեն իսկ պարզաբանել է եղած իրավիճակը։ Թումանյանի թանգարանը պետական կառույց է, որ գտնվում է կապիտալ հիմնանորոգման փուլում։ Այս իրավիճակում առաջ են եկել հավելյալ կազմակերպչական ծախսեր և բազմաթիվ կարգավորման ենթակա հարցեր, որոնք հոգալու համար տնօրենին առաջարկվել է վերանայել տարեսկզբին ներկայացված նախահաշիվը՝ ըստ անհրաժեշտության քննարկելով, օրինակ, գործուղումների մեկնելու նպատակահարմարությունը՝ թե ֆինանսական, թե հիմնանորոգման ընթացքում երկարատև բացակայության տեսանկյունից։ Հարկ է նշել, որ տնօրենը ոչ միայն չի կատարել նշվածը, այլև այս ընթացքում ոչ բավարար կազմակերպման արդյունքում մի քանի ամիս ուշացրել է հիմնանորոգման մեկնարկը, ինչը հանգեցրել է այս տարվա ընթացքում թանգարանի հիմնանորոգման աշխատանքների պլանավորված տեմպի հետաձգման։ Այնուհետև տնօրենը դիմել է ավելի քան քսան օր տևողությամբ գործուղում մեկնելու համար, որին ստացել է պաշտոնական գրավոր պատասխան, որ գործուղման մեկնելը նպատակահարմար չէ` նշածս պատճառներով։ Քանի որ, ցավոք, տարրական իրավագիտակցության և օրենսդրական դաշտի իմացության խնդիր եմ տեսնում, այսպես՝ նախկին տնօրենը հարցադրել էր, թե ինչու իրեն չի տրվել չմեկնելու հրաման, ինչը, օրենսդրությանը քիչ թե շատ ծանոթ մարդու համար ակնհայտ է, որ անհեթեթ հարցադրում է, ապա պարզաբանեմ․ առանց նախարարի կողմից գործուղման հրամանի՝ ՊՈԱԿ-ի տնօրենը չի կարող գործուղվել։ Նույնը կլիներ օրինակ, հաշվի առնելով, որ նախարարները գործուղվում են վարչապետի որոշմամբ, որևէ նախարար որոշեր մեկնել գործուղման առանց վարչապետի համապատասխան որոշման։ Գործուղման հրամանով կարգավորվում է նաև դրա ֆինանսավորման հարցերը, տնօրենի բացակայությամբ պաշտոնային պարտականությունների կատարումը։ Տնօրենը, ով ի պաշտոնե պարտավոր է իմանալ այս տարրական ընթացակարգը, հատկապես ոչ առաջին տարին պաշտոնավարելով, այդուհանդերձ, ինքնակամ մեկնել է՝ ավելի քան քսան օր կառույցը թողնելով առանց ղեկավարման, այլ կերպ ասած՝ ավելի քան քսան օր անհարգելի բացակայել է աշխատանքից, այս ընթացքում նույնիսկ չմտածելով այն մասին, որ իր բացակայությամբ որևէ մեկը պետք է պարտականություններ կատարեր, օրինակ՝ ստորագրեր անհրաժեշտ փաստաթղթերը, կառավարեր կառույցի գործունեությունը։ Ավելին, ինքնակամ բացակայության ընթացքում տնօրենը, նախարարության տեղեկություններով, ծախսել է նաև պետական կառույցի ֆինանսական միջոցներ, ինչի իրավունքը բնականաբար չուներ։ Այս ընթացքում նախարարությունը, տեղեկանալով տնօրենի փաստացի բացակայության մասին՝ իր իրավասությունների շրջանակում կարգավորել է պարտականությունների կատարման հարցը։ 
Տնօրենի վերադարձից հետո, նրանից ըստ ընթացակարգի պահանջվել է գրավոր պարզաբանում՝ առանց հրամանի գործուղման մեկնելու, կառույցը փաստացի առանց ղեկավարման թողնելու, իր պարտականություններն ըստ էության չկատարելու մասով։ Գրավոր պարզաբանումը ստանալուց հետո որոշում է կայացվել տնօրենին ազատել աշխատանքից, որովհետև պետական կառույցի ղեկավարումը պահանջում է առաջին հերթին պաշտոնային պարտականությունների իմացություն և պատասխանատվություն, որոնք ցավոք, այս դեպքում բոլորովին չեն դիտարկվել։
Միաժամանակ, նախարարությունը որևէ դիտարկում չի ներկայացրել տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձի՝ որևէ բնագավառում մասնագիտական ունակությունների և գիտելիքների մասին, քանի որ խնդիրը վերաբերում է կառավարման պարտականությանը, դրա չկատարմանը և աշխատանքային օրենսգրքի կոպիտ խախտմանը։ Բոլոր այլ դիտարկումները, ընդհուպ մինչև անհեթեթ քննարկում այն մասին, թե ով ինչ ստեղծագործություններ է մեջբերել և հղել, անտեղին են։ Սա պետություն է և մենք պարտավոր ենք հարգել մեր պետությունն ու դրա կանոնները, մեզ վրա դրված պատասխանատվությանը մոտենալ ամենայն լրջությամբ, հատկապես, երբ ներկայացնում ենք պետական կառույց, առավել ևս՝ երբ ղեկավարում ենք այն»։

https://www.facebook.com/share/p/2ScoLHpgDYZsnzG7/?mibextid=THRl3R

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանովՓաշինյանը նշեց Ալիևին անընդհատ շնորհակալություն հայտնելու պատճառները. ՏեսանյութՊուտինի հետ քննարկել ենք տարածաշրջանի դրական փոփոխությունները և նոր հնարավորությունները․ ՓաշինյանՀայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբն այսուհետ կկոչվի Հովհաննես Չեքիջյանի անունով«Մեր «պառոդը» կարևոր է, ձա՛գ տվեք, ինչքան կարաք՝ ձա՛գ բերեք»․ Ղուկասյանն աչքալուսանք տվեց աջակցինԱլիևին շնորհակալություն եմ հայտնում, որովհետև երեք կարևոր արգելք է հանվել. ՓաշինյանՀՀ–ից ցորենի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի արտահանումը 6 ամսով արգելվեց«Տիրադավ» Վրթանես սրբազանին ՊՆ-ից տուն են տվել և հետ չեն պահանջել. հարցումՄայր աթոռը զրկվեց պետության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքիցՔՊ-ական հանգուցյալ պատգամավորի կինը՝ պատգամավորի թեկնածու65 տարեկանը եթե ուզում ա առանձին ապրի, պիտի պայման ստեղծեք, կաֆել-մետլախի մասին չպիտի մտածի«Քանի՞ շահառու է օգտվելու առողջության ապահովագրոթյունից», «1 մլն 600 000 դրամ», «Դրամ չէ, մարդ»«Վատ Սանտային» չներխուժել ԱՄՆ.ԹրամփԱյսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպըԵվրամիությունը գտնվում է փլուզման վտանգի տակ.ՕրբանԱյսօր կաթոլիկ աշխարհը նշում է Սուրբ ԾնունդըԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԴեկտեմբերի 25-ի տարադրամի փոխարժեքըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ջուր չի լինելուՎերկա Սերդուչկայի երգի տակ պարից հետո դատարանը կասեցրել է Կազանում գտնվող «Բակինսկի դվորիկ» սրճարանի գործունեությունը.«Коммерсантъ»

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված