Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Փաշինյանը համաձայնություն է տվել ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձին ու անկլավների հանձնմանը․ Օսկանյան (տեսանյութ)

Ներքաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը համաձայնություն են տվել ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու հարցին: Այս մասին իր ֆեյսբուքյան տեսաուղերձում ասել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Այսօր շրջանառության մեջ է դրվել այն, որ եթե մենք արցախահայերի՝ իրենց տները վերադառնալու հարցը բարձրացնենք, ապա Ադրբեջանն իր քաղաքացիների՝ Հայաստան վերադառնալու հարցը կդնի: Բայց սա արդեն անմեղսունակության եւ անբարոյականության գագաթնակետն է: Անբարոյականություն է, որովհետեւ Փաշինյանն ու իր իշխանությունը արդեն մեկ տարուց ավելի է, որ ադրբեջանցների Հայաստան գալու հարցը քննարկում են եւ համաձայնություն են տվել, անկլավների վերադարձի հարցին են համաձայնություն տվել: Դիվանագիտական անմեղսուանկություն է, որ դու թույլ ես տալիս այլոց, որ այդ երկուսի վերադարձը նույն հարթության վրա դրվի՛՛:

Ըստ Օսկանյանի՝ Արցախի հայերի՝ իրենց տները վերադառնալու հարցը վերաբերում է նրան, որ նրանք ընդամնենը մեկ ամիս առաջ էթնիկ զտման արդյունքում դարձել են փախստական:

՛՛Այո, Հայաստանում են, բայց նրանք փախստական են, որովհետեւ իրենց տներից դուրս են վռնդվել: Նրանք իրավունք ունեն այսօր իրենց տուն գնան, իերնց հայրենիքը, որտեղ ապրել են սերունդներով, հազարամյակներ, որոնք երբեք Ադրբեջանի կազմում չեն եղել, սովետական շրջանում էլ ունեցել են ինքնավարություն եւ նախորդ 30 տարում էլ վարել են ինքնավարության պայքար: Այդ երկու հարցերը նույն հարթության վրա դնելը իսկապես դիվանագիտական անմեղսունակության գագաթնակետ է՛՛,-նշել է նա:

ՀՀ ԱԳ նախկին նախարարը նաեւ համոզմունք է հայտնել, որ արցախահայերի վերադարձի հարցը, ի հեճուկս Փաշինյանի, պետք է կենդանի պահել:

՛՛Այսօր պետք է փորձենք ինստիտուցիոնալ մեխանիզմներ գտնել, որ այդ հարցը դնենք միջազգային հանրության առաջ, որ չմոռացվի, ինչպես կարգավիչակի հետ կապված, երբ արհամարվեցին այդ կոչերը, գնացին այդ ճանապարհով եւ մոռացվեց, ստացանք Արցախ, որտեղ չկա հայություն, նույնը լինելու է այսօր, մի քանի ամսից այս հարցն ընդհանրապես մոռացվելու է: Դրա համար այդ հարցն այսօր պետք է դարձնել գլխավոր օրակարգային հարց, բայց ես իրոք հույս չունեմ, որ այս իշխանությունները կգնան այդ ճանապարհով՛՛,-ասել է Օսկանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում.

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ