3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Ի՞նչ 300 միլիոն դրամի մասին էր խոսում քաղաքապետարանի ներկայացուցիչը. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ Երքաղլույսի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ երկար բանակցություններից հետո «Յուքոմ» ընկերության հետ եկել են համաձայնության, և վերջինս գումարն ամբողջությամբ՝ 300 մլն դրամի չափով, կփակի: «Փաստ» թերթը փորձեց պարզել, թե ինչ համաձայնության և ինչ 300 մլն դրամի մասին է խոսքը:

Պարզվեց, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարությամբ կապի օպերատորի հետ բանակցություններ են սկսվել, և համաձայնություն է ձեռք բերվել նոր չափորոշիչներով Երքաղլույսի սյուների վրայով մալուխների անցման համար վճարներ սահմանելու և Երևանի բյուջե լրացուցիչ մուտքեր ապահովելու վերաբերյալ:

Արդյունքում, մեր աղբյուրի փոխանցմամբ, Երևանի ներկա իշխանությունները ներկայացրել են վերահաշվարկ, և «Յուքոմը» համաձայնել է վճարել վերահաշվարկված գումարը:»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ