3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Ընդդիմությունը գտել է Լևոն Քոչարյանին ազատելու ձևը. «Հրապարակ»

Հասարակություն

«Հրապարակը» գրում է. «Լեւոն Քոչարյանը, ով մեղադրվում է ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, չնայած իրականում իրեն էին ծեծի ենթարկել, սեպտեմբերի 25-ից կալանքի տակ է:

Նրան երկար կպահեին կալանքի տակ, սակայն ընդդիմությունը գտել է ազատելու ձեւը` «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Չարչյանի հրաժարականից հետո թափուր մնացած մանդատը կվերցնեն ոչ թե նրան հաջորդող Միհրդատ Մադաթյանն ու ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը, այլ Լեւոն Քոչարյանը՝ մանդատը նրան անձեռնմխելիություն կապահովի, քանի որ Սահմանադրական դատարանի նախադեպային որոշում կա` 2021-ի դեկտեմբերի 9-ին: Երբ նույն դաշինքի պատգամավորներ Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը կալանավորված էին, ՍԴ-ն արձանագրեց, որ պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը, եթե կալանավորված է, պատգամավոր դառնալու պահից չի կարող պահվել անազատության մեջ։

Իհարկե, ոչ մի երաշխիք չկա, որ գլխավոր դատախազը կրկին միջնորդություն չի ներկայացնի խորհրդարան՝ պատգամավորական անձեռնմխելիությունից նրան զրկելու եւ կալանավորելու վերաբերյալ։»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ